Հունվարյան ճամբարը եզրափակեցինք դեպի Գյումրի եռօրյա ճամփորդությամբ։ Այս ճամփորդությանը պատրաստվում էինք առանձնահատուկ, քանի որ կային սովորողներ, ովքեր բազմիցս եղել էին Գյումրիում , և կային սովորողներ, ովքեր առաջին անգամ էին ճամփորդում։
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ճամփա ընկանք։ Գյումրու ճանապարհը, թեև կարճ չէ, բայց երկար էլ չէ, նաև շատ թեթև ճանապարհ է։ Տեսնելու բազմաթիվ կանգառներ։ Եվ այդ բազմաթիվ կանգառներից ընտրել էինք Թալինի Սուրբ Կաթողիկե հետաքրքիր և նրբակերտ եկեղեցին։
Ի զարմանս մեզ, նկատեցինք, որ երկաթե ձողերով պատել են շինությունը, որպեսզի փլվելու վտանգ չլինի, գուցե նաև որոշակի վերականգնման աշխատանքներ արվեն։ Խոսեցինք, թե ինչ է նշանակում կաթողիկե և ինչ առանձնահատկություն են ունեցել ,,Կաթողիկե,, անվանումն ունեցող եկեղեցիները։ Ուշադրություն դարձրինք և փորձեցինք վերծանել եկեղեցու ներսում գտնվող որմնանկարների հետքերը։ Գտանք գաղտնուղին, խոսեցինք եկեղեցու կառուցվածքի մասին։
Այս հայրենագիտական կանգառից հետո միանգամից ուղևորվեցինք Գյումրի՝ բացահայտելու արվեստի և արհեստների քաղաքը։ Եթե առաջին անգամ եք Գյումրիում և ցանկանում եք ծանոթանալ մշակույթին ու պատմությանը, ապա անպայման այցելեք Ձիթողցոնց տուն-թանգարան։ Տարողունակ սրահներով և ցուցանմուշներով այս թանգարանում ներկայացված է Գյումրու մակետը, որտեղ ուսումնասիրեցինք այն բոլոր հետաքրքիր շենքերն ու հուշարձանները, որոնք նախատեսում ենք այցելել։ Իսկ առանձացված սրահներում քաղաքում հայտնի արվեստի և արհեստի ցուցանմուշներ էին։ Կարողացանք նաև ծանոթանալ և ճանաչել մշակույթն ու ավանդույթները։
Եվ քանի որ կարևորում ենք ժամանակակից Գյումրու արվեստագետներին ծանոթանալը , այցելեցինք նաև հյուրասեր Արտակ Թդևոսյանի արվեստանոց, ով սիրով համաձայնվեց ընդունել մեզ և պատմել իր գործունեության, ստեղծած զարդերի մասին։ Արտակ Թադևոսյանը օգտագործված զենքի պարկուճներից պատրաստում է զենքեր և հուշանվերներ՝ որպես խաղաղության խորհրդանիշներ՝ ապացուցելով, որ զենքը սպանելու միջոցից կարող է դառնալ գեղեցիկ զարդ՝ կրելու համար։ Մի փոքր զրուցեցինք, այնուհետև արվեստագետը ցույց տվեց, թե ինչպես է պատրաստում զարդերը և պատրաստի զարդերից մի քանի օրինակ տեսանք, որոնք ինչ-որ բան էին խորհրդանշում։ Արտակ Թադևոսյանի ստեղծած զարդերը եզակի են և չկրկնվող, յուրաքանչյուր զարդից պատրաստվում է միայն մեկ օրինակ։
Երկրորդ օրը տրամադրեցինք քայլքին, մոտ 10 կմ քայլք Գյումրու տարբեր փողոցներում ՝ ուսումնասիրելով տարբեր հուշաձաններ։ Վարդանենց հրապարակում խոսեցինք հրապարակը եզրագծող շինությունների մասին։
Հրապարակի կենտրոնում գտնվում է Վրադանանց պատերազմին նվիրված հուշարձանախումբը։ Իրար դեմ դիմաց են Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Յոթ վերք եկեղեցիները։ Հետաքրքիր շենքերից են լոդկա շենքը, ակվարիումը, Հոկտեմբեր կինոթատրոնը։
Հետաքրիր է Յոթ վերք եկեղեցին, որը կարծես երեք կրոնների միքս լինի։ Ժամանակին Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից երեք տարբեր եկեղեցի՝ հայ առաքելական, կաթոլիկական և ռուս ուղղափառ։ Գլխավոր խորանը պատկանել է հայ առաքելական եկեղեցուն և այստեղ պատարագներ մատուցելու իրավունք ունեին միայն հայ հոգևորականները։ Սուրբ Երրորդության խորանը պատկանել է կաթոլիկներին, այստեղ է գտնվում Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով։ Մյուս խորանը ՝ Սուրբ Սարգիսը ծառայել է ասորիներին։
Այստեղ է գտնվում նաև 34 թ․ Սուրբ Ղուկաս Ավետարանիչի կերտած ,,Մարիամ Աստվածածնի յոթ վերքեր,, կոչվող նկարը։
Այցելեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ զարմանքով նկատեցինք, որ դռնից կին է դուրս գալիս․ փաստորեն եկեղեցին հոկտեմբրին վերաբացվել է։ Չնայած վերականգման աշխատանքներն ավարտված չէին, սակայն եկեղեցին էլի ապշեցնում էր իր որմնակարներով, կերտվածքով և մեծությամբ։
Այլ այցելություններ․
- Կարած պատ
- Վարպետաց փողոց
- Առաջին դեղատուն
- Հին վարսավիրանոց
- Վառեմ-մարեմ պատշգամբ
- Թումոյի շենք և զբոսայգի ։
Այս քայլքը շատ կարևոր էր Գյումրին ճանաչելու , սիրելու և հասկանալու համար։
Երրորդ օրը տխուր էր, քանի որ վերադառնում էինք։ Առավոտյան հավաքվելուց և ճանապարհ ընկնելուց հետո հանդիպում ունեցանք Ազատանի միջնակարգ դպրոցում։
Ազատանի դպրոցի հետ ամուր կապեր ունենք, բազմիցս եղել են փոխայցելություններ, մեզ սիրով ընդունեցին։
Կրթական փոխանակումները ստուգատեսային էին, իններորդ դասարանի սովորողների խմբին սովորեցրինք՝
- Ստեղծել QR կոդ,
- Աշխատել Canva ծրագրով։
Եռօրյա ճամփորդությունն ավարտեցինք Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի այցելությամբ։
Սովորողների հաշվետվությունները․
- Յանա Սուքիասյան ․ Մի քիչ Գյումրու մասին
- Լինա Մկրտչյան ․ Բացահայտելով Գյումրին
- Հայկ Աղլամազյան ․ Բացահայտելով Գյումրին
- Էլեն Ավետիսյան ․ Բացահայտելով Գյումրին
- Դեպի Գյումրի․ Լիանա Դոխոյան
- Գյումրիի արկածները․ Մանե Մայիլյան
- Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի․ Մարի Աղայան
- Նարե Հովսեփյան․ Գյումրիի արկածները
- Մանե Պապիկյան ․ Գյումրիում
- Քնարիկ Ադամյան
- Նարեկ Հակոբյան
- Գուրգեն Մանուկյան
- Սեյրան Առաքելյան
- Դավիթ Խուդոյան
- Վահե Ղալեչյան
- Նարե Գալստյան
- Գրիգոր Մամիկոնյան
Լուսանկարներ ընթացքից․
Комментариев нет:
Отправить комментарий