Ազգագրական ստուգատեսի շրջանակերում որոշեցինք, որ մեր խոհանոցային գործունեությունը կապվելու է ազգային խոհանոցի հետ։
Շատ դժվար է ընտրել, թե ինչ պատրաստել , որ և՛ հեշտ լինի, և՛ սննդարար , և՛ հարմար սովորողների խմբի հետ պատրաստելու համար։
Քյալագոշը Սյունիք աշխարհում տարածված և հեշտ պատրաստվող կերակրատեսակներից է։ Այն շատ հեշտ է պատրաստվում, քիչ բաղադրիչներ են պահանջվում և շատ-շատ համեղ է։
- ոսպ
- չորաթան
- սոխ
- ուրց
- չորացրած լավաշ
- ալյուր
- ձու
Անհրաժեշտ է առանձին խաշել և պատրաստել ոսպը։ Այնուհետև , ինչպես սպասի դեպքում, պատրաստել չորաթանը, որ եռա; Առանձին պատրաստել առատ սոխառած, որի վրա փշրել չորացրած ուրց։
Ափսեի մեջ փշրում ենք չոր լավաշ, վրան լցնում ոսպ, սոխառած և տաք չորաթանը։ Տաք թանից լավաշը փափկում է և հաճելի համ է ստանում։
Պիցցային և այլ ազգերի գրավիչ անուններով ուտեստներին զուգահեռ կարևոր է վերհանել նաև մեր մոռացված կամ քիչ պատրաստվող ուտեստները։
Համեղ էր ստացվել։
Տեսանյութը՝ Հայկ Աղլամազյանի ․ տեսնայութում կարող եք մանրամասն տեսնել պատրաստման ընթացքը։
Комментариев нет:
Отправить комментарий