Ձմեռային ճամբարն առավել գրավիչ է դառնում Ձմեռային մարզական խաղերով։ Եվ տարատարիք ճամբարականների համար ամենասիրելի ճամփորդությունը սահադաշտ այցելելն է։
Այս անգամ այցելեցինք Գազպրոմ Արմենիայի սահադաշտ։ Այս սահադաշտում դեռ չէինք եղել, մաքուր, կոկիկ և տաք միջավայր էր։
Սահել և պահպանել սահքի կանոնները օգնում էր ընկեր Արինան։ Նման ճամփորդությունների ժամանակ մարզիկ ուսուցչի ներկայությունը շատ կարևոր է։
Կարևորում եմ մի քանի փաստ՝
- սովորողների մեծ մասը, ամեն տարի այցելելով սահադաշտ, արդեն կարողանում է լավ սահել,
- խմբերում պատահում են նաև չմշակսահքով, որպես սպորտ, զբաղվող սովորողներ,
- այս ճամփորդությունները հնարավորություն են բազմաթիվ սովորողների համար՝ առաջին անգամ կանգնել սառույցի վրա, փորձել սահել, զգալ սահադաշտի հաճույքը,
- և, ի վերջո, սովորողներին օգնում է դառնալ ավելի համարձակ, չվախենալ, ձեռք բերել նոր հմտություններ,
- միշտ կա փոխօգնությունը, լավ չմուշկ քշել իմացող սովորողները ուշադիր են և օգնում են նոր կամ առաջին անգամ սահողներին։
Այսպես , այս անգամ էլ ձեռք բերեցինք նոր հմտություններ, ավելի ամուր կանգնեցինք սառույցին, ավելի համաձակ դարձանք։
Комментариев нет:
Отправить комментарий