понедельник, 23 января 2023 г.

,,Բառքամոցի,, մրցույթ- առաջնության ամփոփում


Հունվարյան ճամբարի հիմնական նախագիծը ,,Բառքամոցի,, մրցույթի կազմակերպումն էր։ Քանի որ ճամբարականները շատ են սիրում խաղեր, նախընտրում են, որ նախագծերը լինեն խաղային և հետաքրքիր, առաջացավ ,,Բառքամոցի,, կազմակերպելու գաղափարը։ 

Նախ աշխատեցինք հայտարարության վրա, որն ուղարկվեց Միջին դպրոցի սովորողներին։  Մի խումբ սովորողներ նախաձեռնեցին  նաև թղթային հայտարարության ստեղծում, որը փակցվեց դպրոցի տարբեր տեսանելի անկյուններում։ 
Մասնակցության հայտ լրացրեցին 14 մասնակից, յոթ մասնակից խմբային փուլին մասնակցելու համար, յոթ մասնակից՝ անհատական։ 
Մինչ այդ նաև աշխատել էինք մրցույթի լոգոների վրա, որոնցից մեկն էլ դարձավ հուշամեդալի հիմքը։ Իսկ հուշամեդալը պատրաստեց Տեխնոպարկը, շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար։ 
Արդեն 14 մասնակցի առկայությունը շատ պարտավորեցնող էր ։ Սկսեցինք պատրաստվել ամբողջ ուժով և ջանքով։  Պետք է ասեմ, որ մեծ է մասնակից ճամբարականների ներդրումը։ 
Նախապատրաստական աշխատանք՝
  • Բաժանվել խմբերի, նշանակել պատասխանատուներ , ովքեր մասնակիցների գրած բառերը կստուգեն և կհաշվեն միավորներ, 
  • Առանձին սովորողներ պետք է գրանցեն միավորները և յուրաքանչյուր փուլից հետո հայտարարեն, վերջում ՝ նաև հաղթողի միավորները հայտարարեն, 
  • Հաղորդավարներ, ովքեր կվարեն և կվերահսկեն ամբողջ ընթացքը, 
  • Ամբողջ ջոկատով ասել և հավաքել բառեր, որոնք կհայատարարվեն մրցույթի փուլերում,
  • Պատրաստել սրահը՝ տեղավերելով համապատասխան աթոռներ և սեղաններ, մաքրել, հետո նաև ետ դասավորել։ 
  • Այլ․․․․
11:00-ին խմբային փուլի մասնակիցներն էին, յոթ խումբ, տարբեր դասարաններ։  Մրցույթը կազմված էր հինգ փուլից, իսկ բառերը գրելու ժամանակը յուրաքանչյուր փուլի հետ քչանում էր։ 
Համառ պայքարից հետո հաղթեց 8-րդ դասարանցիների ,,It starts with us,, խումբը։ 
12:00-ին պայքարում էին անհատական մասնակցությամբ դիմած սովորողները, նախապես գրանցված յոթ սովորողից երկուսը վերջին պահին հրաժարվեցին։ Մասնակցության պայմանները նույնն էին, սակայն բառերն էին տարբեր։ Համառ պայքարից հետո բավական մեծ միավորներով հաղթեց 6-8 դասարանի սովորող Հայկ Մանուկյանը։ 
Ամփոփելով՝ մրցույթի կազմակերպումը կարևոր հասնության փուլ էր իմ ջոկատի սովորողների համար, որովհետև բոլորն իրենց դրսևորեցին շատ կազմակերպված և մոբիլ։ 
Նախագիծը շատ հարմար է հետագա ճամբարային ուսումնական շրջաններում կիրառելու համար։ 
Մրցույթի լոգոները՝ սովորողների առաջարկով
Մրցույթի հայտարարությունը՝ այստեղ 
Մրցույթի հայտարարությունը՝ ենթակայքում
Մրցույթի գովազդային հոլովակը՝ այստեղ 
Հայտագրված մասնակիցներ՝ այստեղ ։ 
Մրցույթի կազմակերպման ընթացքը, հաղթողները, արդյունքնենրը՝ այստեղ։ 
Լուսանկարներ ընթացքից․ 










Комментариев нет:

Отправить комментарий