Իմ ջոկատը կազմված էր նախագիծն ընտրած 26 սովորողից։ Առաջին հայացքից մի փոքր դժվար էր, քանի որ սովորողների խմբեր էին հինգ տարբեր դասարաններից։ Տարբեր հայացքների և հետաքրքրությունների տեր սովորողներին մեկ նախագծի և միասնական շփման շուրջ հավաքելը շատ դժվար է։ Սակայն քիչ-քիչ հարմարվեցինք և մտերմացանք։
Ճամբարային հիմնական նախագիծը ,, Բառքամոցի,, մրցույթի կազմակերպումն էր։ Երկարաժամկետ և ծավալուն աշխատանք էր։ Անսպասելի էր, բայց ճամբարային թոհուբոհում մի խումբ սովորողներ ցանկություն հայտնեցին մասնակցել։ Հետաքրքիր և թեժ պայքար էր։ Նախատեսում ենք այս նախագիծը շարունակել նաև մյուս ուսումնական շրջաններում։
Մեր առաջարկած նախագծերից բացի մասնակցել ենք հետաքրքիր համագործակցային նախագծերի։ Եղանք Քոլեջում, որտեղ ընկեր Նելլի հետ հաշվեցինք հացի ինքնարժեքը, հասկացանք , թե ինչ է ինքնարժեքը, ինչից է կազմվում։ Շատբ հետաքրքիր սեմինար էր, նկատեցի, որ բոլոր սովորողները համակ ուշադրությամբ լսում էին և հարցեր տալիս։
Սովորողների ամենասիրելի գործունեությունը խոհանոցային գործունեությունն է։ Այս տարի որոշեցինք նորարարություն փորձել՝ պատրաստեցինք Սյունիք աշխարհում տարածված Քյալագոշ ուտեստ։
Դե իհարկե , էլ ինչ ճամբար առանց սահադաշտի։ Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակներում այցելեցինք Գազպրոմ Արմենիայի սահադաշտ։
Դիջիթեքյան ծրագրով նախատեսված սեմինարներին նույնպես մասնակցեցինք։ Ընտրեցինք QR կոդերի պատրաստման դասընթացը, քանի որ դրանք մեր ժամանակներում շատ տարածված են և առավել հետաքրքիր են սովորողների համար։
Նորից Դիջիթեքի ծրագրի շրջանակներում մեր ջոկատի Աբրահամյան Գուրգենը ներկայացրեց նոր ուսումնական գործիքի կիրառում ուսումնական գործընթացում՝ Kindle:
Թվում է, թե մեր ազգային խաղերն արդեն հետաքրքիր չեն սովորողներին, գուցե, բայց մեկ ժամ խաղացինք և հավեսը չմարեց այնքան, որ հաջորդ անգամ արդեն պարի ժամին իրենք էին խնդրել, որ խաղան։
Քայլել ենք մեր Բանգլադեշով և ուսումնասիրել հուշարձանները, ծանոթացել մեր միջավայրին։
Այլ աշխատանքներ
- Համագործակցել ենք նաև կամավոր Անահիտ Գրիգորյանի հետ․ ավելի մանրամասն ՝ Անահիտի բլոգում։,
- Քոլեջում մասնակցել ենք Կինո-ֆոտո ակումբի սեմինարին՝ լուսանկարչության մասին,
- Արևիկ Ներսիսյանի ջոկատի հետ կարդացել և քննարկել ենք Օշոյի առակները,
- Մասնակցել ենք մի շարք մարզական պարապմունքների,
- Տեխնոլոգիաների դասընթացներին,
- Խաղացել ենք տարբեր խաղեր,
- Ամենօրյա բանավեճեր՝ տարբեր թեմաներով,
- Մասնակցել ենք այլ ջոկատների պատրաստած ֆլեշմոբերին և խաղերին։
Հունվարյան ճամբարն ամփոփեցինք եռօրյա ճամփորդությամբ դեպի Գյումրի։ Այս ճամփորդությանը պատրաստվում էինք առանձնահատուկ։ Երեք օր Գյումրիում, բազմաթիվ հրաշալի պահեր և հետաքրքիր բացահայտումներ։
Յուրաքանչյուր օր լուսաբանել ենք մեր ճամբարային գործունեությունը․
- Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրը
- Ձմեռային ճամբարի տասներորդ օրը
- Ձմեռային ճամբարի իններորդ օրը
- Ձմեռային ճամբարի ութերորդ օրը Արեգ Պարսիլյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի ութերորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի յոթերորդ օրը Անի Մինասյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի յոթերորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի վեցերորդ օրը Կարապետ Նշանյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի վեցերորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի հինգերորդ օրը Գրիգոր Մամիկոնյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի հինգերորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի չորրորդ օրը Գուրգեն Աբրահամյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի չորրորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի երրորդ օրը Լինա Մկրտչյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի երրորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի երկրորդ օրը Մարի Աղայանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի երկրորդ օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
- Ձմեռային ճամբարի առաջին օրը Հայկ Աղլամազյանի լուսաբանմամբ
Ճամբարականների հաշվետվությունները՝
- Մարի Աղայան
- Հայկ Աղլամազյան
- Անի Մինասյան
- Կարապետ Նշանյան
- Էլեն Ավետիսյան
- Լինա Մկրտչյան
- Նարեկ Հակոբյան
- Սեյրան Առաքելյան
- Ռուսլան Հովսեփյան
- Նարե Սարատիկյան
- Դիոն Ասադուրյան
- Արամ Պողոսյան
- Արմեն Բրուդյան
- Գրիգոր Մամիկոնյան
- Լիլիթ Սիմոնյան
- Լառա Մամիկոնյան
- Հարություն Մալքոնյան
- Արեգ Պարսիլյան
- Մեհրաբյան Արեն
- Աբրահամյան Գուրգեն
- Աղաբեկյան Լեո
- Անթառանյան Սոնա
- Ավետիսյան Միլանա
- Գալստյան Նարե
- Զաքարյան Մարինա
- Ստեփանյան Սուրեն
Комментариев нет:
Отправить комментарий