вторник, 17 января 2023 г.

Ուսումնական ճամփորդությունները 6-8-րդ դասարաններում

Քաղաքային ճամփորդություններ, թանգարաններ

 

1.       Հովհաննես Թումանյանի թանգարան

Հասցե՝ Մոսկովյան փողոց, 40 շենք, հեռ․՝ 010560021: (Երկուշաբթի չեն աշխատում)։

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա- Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց-Մոսկովյան փողոց։

Նպատակը՝

·         Ծանոթանալ թանգարանի ցուցադրությանը,

·         Ավելի մանրամասն ծանոթանալ սիրելի գրողի կյանքին, կենցաղին, գրական գործունեությանը,

·         Ընթերցել և տարածել Թումանյան։

Ընթացքը ՝

Նախապատրաստական աշխատանք՝ Թումանյանական ընթերցումներ

·         Այցելություն թանգարան, շրջայաց, ծոնթություն ցուցադրությանը,

·         Ցանկության դեպքում կարելի է մասնակցել թանգարանաի լրացուցիչ նախագծերին՝ նախատեսված միջին տարիքի սովորողների համար։

·         Ընթերցումներ թանգարանում։

·         Քայլք-ընթերցումներ Մոսկովյան-Թումանյան փողոցներում։ Քայլքի այլ տարբերակ՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկից քայլքով-ընթերցանությամբ Թումանյանի թանգարան։

Ընթերցանության նյութեր/առաջարկվող/՝

·         Երկու սև ամպ

·         Թմկաբերդի առումը- հատված

·         Իմ գանձերը

·         Պատրանք

·         Մեր ուխտը

·         Այլ՝ ուսուցչի ընտրությամբ։

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն, ընթերցումների տեսանյութեր։

 

2.       Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հասցե՝ Արշակունյաց 28, հեռ․՝ 011570570:

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Երրորդ մասի հրապարակ- Արշակունյաց։

Նպատակը՝

·         Ծանոթանալ Կոմիտասի թողած նյութական ժառանգությանը,

·         Տարածել կոմիտասյան երգն ու բանաստեղծությունները։

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանք՝ Կոմիտասյան ընթերցումներ ։

·         Այցելություն թանգարան, շրջայց, ծանոթություն ցուցադրությանը,

·         Ցանկության դեպքում կարելի է մասնակցել թանգարանի լրացուցիչ նախագծերին՝ նախատեսված Միջին դպրոցի սովորողների համար,

·         Կարդում և երգում ենք Կոմիտաս․ որոշ ստեղծագործությունների ընթերցում թանգարան-ինստիտուտում։

·         Քայլք Կոմիտասի այգում-ընթերցումներ։

·         Նախագծին կարող է և ցանկալի է, որ կցվի երաժշտության ուսուցիչ։

Միասնական ընթերցանության նյութեր՝

·         Ճանապարհ

·         Հունձ

·         Աշուն

·         Աշուն օր

·         Երգերը առաջարկում է երաժշտության դասավանդողը։

 

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն, ընթերցումների տեսանյութեր։

 

3.       Չարենցի տուն-թանգարան

Հասցե՝ Մաշտոցի պողոտոա, 17 շենք, հեռ․՝ 010531412:

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ- Մաշտոցի պողոտա։

Նպատակը՝

·         Ճանաչել սիրելի բանաստեղծին՝ տեսնելով և ուսումնասիրելով իր կենցաղը, իրերը,

·         Կարդալ և տարածել Չարենց։

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանք՝ չարենցյան ընթերցումներ։

·         Շրջայց թանգարանում, ծանոթություն ցուցադրությանը,

·         Քայլք-ընթերցումներ Մաշտոցի պողոտա-Օպերա-Կասկադ երթուղով։

Միասնական ընթերցման ստեղծագործություններ․

·         Ես իմ անուշ Հայաստանի,

·         Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

·         Կյանքը երգի, երկնքի պես,

·         Գիտե՞ք որ գարուն է արդեն,

·         Ինչքան աշխարհը սիրես,

·         Անքնություն։

 

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն, ընթերցումների տեսանյութեր։

4.       Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան

Հասցե՝ Զարոբյան փողոց, 20 շենք, հեռ․՝ 010 587380:

Երթուղի՝Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա- Մաշտոցի պողոտա-Բաղրամյան փողոց-Զարոբյան փողոց։

Նպատակը՝

·         Կարդում ենք Իսահակյան,

·         Ծանոթանալ Իսահակայանին՝ ուսումնասիրելով գրողի կենցաղը, իրերի հետ կապված պատմությունները։

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանք՝ Կարդում ենք Իսահակյան։

·         Այցելություն թանգարան, մշտական ցուցադրության դիտում,

·         Ցանկության դեպքում կարելի է մասնակցել թանգարանի լրացուցիչ նախագծերին,

·         Թանգարանի բակը շատ հարմար է խմբով նստելու, գործունեություն իրականացնելու, ընթերցելու համար։

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն, ընթերցումների տեսանյութեր։

 

5.       Մատենադարան

Հասցե՝ Մաշտոցի պողոտա, 53 շենք, հեռ․՝ 010562578:

Երթուղին՝ Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Մաշտոցի պողոտա։

Նպատակը՝

·         Ծանոթանալ մատենագրության պատմությանը, ձեռագրերի ստեղծման արվեստին,

·         Ծանոթանալ և ուսումնասիրել հայոց գրական ժառանգությունը։

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանք՝ ուսումնասիրել գրչության արվեստը, կարելի է համագործակցել տեխնոլոգիայի դասավանդողի հետ։

Մատենդարանը կազմակերպում է նաև  ,,Փոքրիկ զբոսավար,, նախագիծը, որի մասնակից սովորողները գործնական պարապմունքի միջոցով ծանոթանում են մատյանների պատրաստման և գրչության արվեստին, մատյաններում հանդիպող գույներին և այլն։ Ծրագրի արժեքը՝ 3000 դրամ։

·         Ծանոթություն մշտական ցուցադրությանը,

·         Ցանկության դեպքում մասնակցություն լրացուցիչ նախագծերին,

·         Քայլք Մաշտոցի պողոտայով դեպի Կասկադ, ծանոթություն Երևանի պատմությանը և շենքերին։

 

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն, ընթերցումների տեսանյութեր։

6.       Գրատպության թանգարան

Հասցե՝  Տերյան 72, հեռ․՝ 060 623514:

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ-Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց։

Նպատակը՝

·         Ծանոթանալ գրատպության ձևավորմանը և զարգացման ընթացքին,

Ընթացքը՝

Նախապատրաստական աշխատանք՝ համացանցային ուսումնասիրություն կատարել գրատպության, առաջին տպագրված գրքերի վերաբերյալ։

·         Մշտական ցուցադրության դիտում,

·         Հարց ու պատասխան, ամփոփում։

·         Քաղաքային քայլք՝ Տերյան -Աբովյան փողոցներ, ծանոթանում ենք Երևանի շենքերին, փողոցներին։

 

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն։

7.       ,,Անտարես,, հրտարակչություն։

Հասցե՝ Արտաշիսյան 94/4, հեռ․՝ 010 568038:

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց- Իսակովի պողոտա- Երրորդ մաս-Բագրատունյաց- Արտաշիսյան փողոց։

Հրատարակչություն այցելությունն անվճար է։

Նպատակը՝ ծանոթանալ հրատարակչության աշխատանքներին, ծանոթանալ գրքերի տպագրության ընթացքին, ինչպես է թուղթը դառնում գիրք։

Նախապատրաստական աշխատանք՝ ծաոնթանալ հրտարակչության գործունեությանը։

Ընթացք՝

·         Շրջայց երկու մասնաշենքերում

·         Ծանոթություն թղթից գիրք ստանալու ընթացքին,

·         Տպագրական հաստոցներ՝ թուղթ կտրելու, չափով դասավորելու, լամինացնելու, թերթերով տպելու, կարելու, սոսնձելու և այլն։

 

Արդյունք՝ բլոգային պատումներ, ամփոփ հաշվետվություն։

 

Комментариев нет:

Отправить комментарий