Խաղերն ու խաղիկները մեր մշակույթի անբաժան և կարևոր մասն են։ Չնայած ժամանակները փոխվել են և տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց ժամանակակից երեխաները նախընտրում են համակարգչային խաղեր խաղալ, բայց ազգային խաղերը հետաքրքիր ներկայացնելու դեպքում դեռ չեն կորցրել իրենց հմայքը։
Այսպես ճամբարային մի օրը նվիրեցինք ազգային խաղերին։ Խաղերը կազմակերպեց և սովորողներին ոգևորվեց ընկեր Լաերտը։
Գոմշակռիվ․ յուրաքանչյուր խմբից երկու մասնակից պայքարում է հաղթելու համար։ Մրցակիցները գլուխներով հրում են իրեր այնքան , մինչև մի մասնակիցը կարողանում է հետ հրել մյուսին։
Աքլորակռիվ․ հետաքրքրություն և հավես փոխանցող խաղերից է։ Մրցակիցները կանգնում են մեկ ոտքի վրա , ձեռքերը պահում մեջքի ետևում և սկսում հրել իրեր թռչկոտելով, այնքան, մինչև մրցակիցներից մեկը ոտքը դնում է գետնին և հանձնվում։
Օրն ավարտեցինք վառ տպավորություններով։ Շնորհակալ ենք ։
Комментариев нет:
Отправить комментарий