Ճամբարային շրջանը հնարավորություն է տալիս տարատեսակ ճամփորդություններ կատարել։ Ճամփորդական սիրելի ուղղություններից են քաղաքային ճամփորդությունները, որոնց ընթացքում բացահայտում ենք Երևանի յուրահատուկ և գեղեցիկ թանգարանները։ Այս անգամ էլ բացահայտեցինք Պուշկինի 4-ում թաքնված մի յուրահատուկ գողտրիկ թանգարան, որն իր տեսակով, վստահ եմ, եզակի է և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում։
Թանգարանի ստեղծումը նախաձեռնել է Սարգիսը, ով 35 տարի ամբողջ աշխարհից հավաքել 5000 ցուցանմուշները։
Թանգարանի առաջին հատվածում ներկայացված էին հնագիտական նմուշներ, էքսկուրսավարը պատմեց, թե երբ են հայատանաբերվել առաջին օծանելիքների նմուշները, ինչպես են պատրաստված եղել։ Այնուհետև ցուցանմուշները հերթականությամբ դիտելով՝ տեսանք օծանելիքի զարգացման պատմությունը, տեսակները, պատրաստման մշակույթի մասին խոսեցինք։ Թանգարանը ինտերակտիվ էր, քանի որ թույլ էին տալիս մի շարք օծանելիքներից հոտ քաշել, համեմատել հոտերը, մոտիկից նայել սրվակները։ Չնայած տարատեսակ օծանելիքների ծանր հոտին՝ թանգարանից դուրս եկանք հիացած և տեղեկացված։
Տեղ հասնելով՝ պարզեցինք, որ թանգարանը գտնվում է art kvartal-ում, որտեղ բազմիցս եղել ենք կրթահամալիրյան նախագծերով։ Այս տարածքում է ստեղծագործում ժամանակակից նկարիչ Հարությունը, ով աշխատել է նաև կրթահամալիրում։ Հարութը մեզ դիմավորեց, ցույց տվեց տարածքը, պատմեց իրենց գործունեության մասին, ցույց տվեց նաև Երևանի ամենահին գինու մառանը, որի ընդերքում տեսանք երեք մետր խորություն ունեցող գինու կարասը։ Մառանը վերանորոգվում է, և այնտեղ բացվելու էր նկարների մեծ ցուցահանդես։ Մենք տեսանք նախապատրաստական աշխատանքները, իսկ հետագա այցելողները կտեսնեն ցուցահանդեսը, քանի որ այն ցուցադրվելու է դեռ մեկ ամիս։
- Նատալի Ղալեչյան,
- Անահիտ Եսայան
- Դավիթ Հովհաննիսյան
- Աստղիկ Գաբոյան
- Անի Համբարձումյան
- Էլինա Հովսեփյան
- Հայկ Մանուկյան
Լուսանկարներ՝
Комментариев нет:
Отправить комментарий