2024-2025 ուստարին տարբերվող էր բազմատեսակ նախագծերով, տարատեսակ մարտահրավերներով, իմ և սովորողների հասունությամբ, մտահորիզոնի լայնացմամբ և հայրենգիտական ճամփորդություններով։
Հաշվետվությունը սկսեմ հենց ճամփորդությունները ներկայացնելով, որոնք եղել են բազմատեսակ, մեկօրյա և եռօրյա, թանգարանային և հայրենագիտական, տարատեսակ ուղղություններով, բայց բոլորի հիմքում եղել է ուսումնական բովանադակությունը։
Այսպիսով՝ եռօրյա տարբերակով ճամփորդել ենք հետևյալ ուղղություններով՝
Այս ճամփորդություններն օգնել նույն և զուգահեռ դասարաններում սովորող սովորողներին մտերմանալ, հարթել մի շարք դասարանական խնդիրներ, ընկերանալ, ինչն օգնել է, որ մեր դասերն անցեն ավելի ջերմ ու մտերմիկ միջավայրում։
Ցանկացած ճամփորդության պարագայում կարևորել եմ՝
- Ես և սովորողները ավելացրել ենք Հայաստանի աշխարահագրության մասին մեր ունեցած գիտելիքները, ճանաչել այցելվող վայրերը՝ նախապես յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկություններ կարդալով համացանցում։
- Տեղում խոսել ենք պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր կառույցների մասին, որ ընդգրկաված են եղել մեր երթուղում, ուսումնասիրել բազմակողմանիորեն՝ անդրադառնալով և՛ պատմությանը , և՛ ճարտարապետական առանձնահատկություններին։
- Սովորողի ինքնուրույնությանը մեծ տեղ եմ հատկացրել՝ ընդգրկելով նրանց ճամբարային-ճամփորդական բոլոր աշխատանքներում՝ ինքնասպասարկում, կազմակերպում, այլ։
Մեկօրյա ճամփորդություններ, թանգարաններ՝
- Օծանելիքի թանգարանում,
- Տեղեր և Աղձք,
- Հայ-իրանական կամուրջներ․ այցելություն Կապույտ մզկիթ,
- Այցելություն Հայստանի պատմության պետական թանգարան․ Անահիտից Մարիամ,
- Այցելություն Չարենցի տուն-թանգարան,
- Ձմեռային մարզական խաղեր Լեռնանիստում,
- Դպրոցը՝ հանդիսատես, այցելություն թատրոն,
- Այցելություն Գեղասահքի մարզադպրոց,
- Ծաղկեվանք։
Ինչպես նկատում եք, ուղղությունները բազմազան են, իսկ բովանդակությունը բխել է մեր օրացուցային նախագծերից, երբ ուսումնասիրել ենք, ընթերցել, սովորել, այնուհետև այցելությամբ ամփոփել արվածը։ Եվ նման ճամփորդությունները հաջողված են ու արդարացված։
Այժմ խոսեմ ընթերցողական նախագծերից։
- Աշնանային ընթերցումներ,
- Կոմիտասյան ընթերցումներ,
- Սիրադեղյանական ընթերցումներ,
- Կարդում ենք Թումանյան,
- Կարդում ենք Տերյան,
- Տերյանական ընթերցումներ,
- Կարդում ենք Սահյան,
- Կարդում ենք Չարենց։
Նշված ընթերցողական փաթեթները կրթահամալիրյան օրացույցով նախատեսված նախագծերի արդյունքներն են, որոնք կազմում են ,,Գրականություն,, առարկայի հիմնական բաղկացուցիչը։ Ընթերցումները եղել են ոչ միայն մեդիատարբերակով, այլև ընթերցել ենք դասարանում, ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, ճամփորդությունների, ֆլեշմոբների ժամանակ։
Պոեզիայից բացի կարդացել ենք նաև արձակ գործեր, որոնք ամենասիրելին են սովորողների համար, քանի որ ամփոփում ենք դասարանում ՝ բովանդակային քննարկմամբ կամ վերլուծություններով, բանավեճերով։ Նման քննարկումները հնարավորություն են տալիս սովորողներին ազատ արտահայտվել, ընդգրկվել ուսուցման գործընթացում և լսել մյուսների կարծիքը։
Այլ նախագծեր՝
- Ամբողջ տարվա ընթացքում շարունակել ենք աշխատել ,,Պատուհան,, թարգմանչական-ստեղծագործական ամսագրով, որը լավ հարթակ է եղել սովորողների նախաձեռնած անհատական նախագծերի հրապարակման համար։ Նախագիծն ամփոփել ենք կլոր սեղանով, որի ժամանակ մասնակից սովորողները ներկայացրել են իրենց գործունեությունը։
- Մասնակցել ենք ամենամյա բառարանային ֆլեշմոբին։
- Որպես կանոնավոր ընթերցողներ՝ կարևորել ենք գրքի տոնը՝ ուսումնասիրություններ անելով և իրար գրքեր նվիրելով։
Առօրյա ուսումնական գործընթացից զատ կարևորում եմ նաև ստեղծված հեղինակային մանկավարժության տարածումը, մեդիայում ներկայացումը, որը շատ հաջող իրականացրինք Արմինե Թոփչայնի հետ։ Այս նախագծի շրջանակներում սովորողները ներկայացրին իրենց առաջարկած և իրականացրած անհատական նախագծերը, դրանց արդյունքները։ Այս գործընթացի մասին մանրամասն պատմել եմ իմ բլոգում։
Ուսումնական տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ գործունեություններ՝
- ստեղծագործական աշխատանքներ,
- թարգմանչական հետազոտական գործունեություն,
- ընթերցանություն,
- քվեստ,
- ուսումնական տարատեսակ խաղեր, օրինակ՝ Բառքամոցի,
- բանավեճեր,
- քննարկումներ,
- լեզվական աշխատանքներ,
- մասնակցել ենք ամենամսյա ֆլեշմոբներին,
- անհատական նախագծային աշխատանք,
- ինտելեկտուալ վիկտորինաներ,
- այլ։
Ուսումնական գործընթացում կարևորել եմ՝
- սովորողին փոխանցել առաջին հերթին հմտություն, կարողություն, որովհետև գիտեմ՝ այսօրվա տված գիտելիքը վաղը կմոռացվի, իսկ ձեռքբերած և ձևավորված հմտությունները կմնան ամբողջ կյանքում,
- կարևորել եմ սովորողի ինքնուրույնությունը՝ հնարավորություն տալով սովորողին ազատ հանդես գալ նախագծերով, առաջարկներով, գործունեությամբ,
- խրախուսել եմ իմ սովորողներին՝ ուղղորդելով մասնակցել կրթահամալիրյան ստուգատեսներին և մրցանակաբաշխություններին՝ ,,Ձմեռ պապ,,,
- կարևորել եմ բանավոր խոսքի զարգացումը՝ անընդմեջ կազմակերպելով քննարկումներ և բանավեճեր,
- կարևորել եմ ստեղծագործական մտքի և գրագետ գրավոր խոսքի առկայությունը՝ սովորողներին ընդգրկելով ,,Պատուհան,, ամսագրի աշխատանքներում։
Ինձ համար կարևոր շրջան են կրթահամալիրյան ուսումնահետազոտական ճամբարները՝ հունվար և մայիս-հունիս ամիսներին կազմակերպվող, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ոչ ֆորմալ կրթություն, սովորողների հետ շփվել տարատարիք խմբերում և դասարանական արխայիկ համակարգից դուրս։
Ուսումնական տարվա ընթացքում նաև ղեկավարել եմ Ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքները, որը ինձ համար բարդ, բայց նաև հետաքրքիր աշխատանք էր։ Հունիս ամսին նաև հնարավորություն ունեցա Թբիլիսիում մասնակցելու Ուսուցչական համաժողովի և ներկայացնելու կրթահամալիրը, որն ինձ համար մեծ պատիվ էր։
Մասնակցել եմ նաև՝
- Գրական ակումբին,
- Մանկավարժական հավաքներին,
- Մասնախմբի հավաքներին,
- առավոտյան ընդհանուր պարապմունքներին , նաև եղել եմ համակարգող,
- Ուսումնական ժամերգություններին,
- մարզական պարապմունքների
- Ուրբաթ-համերգների,
- զբաղվել եմ ինքնակրթությամբ,
- այլ։
Յուրաքանչյուր ամսվա ավարտին ներկայացրել եմ հաշվետվություն՝
- Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն,
- Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն,
- Նոյեմբեր ամսվա հաշվետվություն,
- Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն,
- Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն,
- Փետրվար ամսվա հաշվետվություն,
- Մարտ ամսվա հաշվետվություն,
- Ապրիլ ամսվա հաշվետվություն,
- Մայիս ամսվա հաշվետվություն,
- Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն։
Комментариев нет:
Отправить комментарий