Օրը՝ հունիսի 5
Վայրը՝ Օծանելիքի թանգարան, Պուշկինի 4
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Ճամփորդության ղեկավար՝ Տաթև Աբրահամյան
Մեկնում՝ 10:00-ին , վերադարձ՝ 13:00
Նպատակը՝
- Ծանոթանալ օծանելիքի ստեղծման պատմությանը,
- ծանոթանալ ցուցադրված նմուշներին,
- հասկանալ օծանելիքի յուրահատկությունը,
- հնարավորություն ունենալ բացահայտելու բուրմունքների աշխարհը,
- գեղագիտական և մշակութային ոգեշնչում ստանալ։
Օծանելիքի թանգարանը միակն է տարածաշրջանում, ցուցադրված է 5000 նմուշ։ Այցելուները կարող են ծանոթանալ օծանելիքի ստեղծման հնագույն մեթոդներին, զարգացմանը, մշակույթի վրա թողած ազդեցությանը։ Թանգարանում կարելի է ծանոթանալ տարբեր տեսակների օծանելիքների, զգալ բույրերը, սովորել դրանց բաղադրիչները և հասկանալ բուրմունքի ստեղծման արվեստը։ Ցուցադրված են նաև պատմական օծանելիքներ, կներկայացվի դրանց պատմությունը։ Թանգարանը կազմակերպում է նաև օծանելիքի ստեղծման վարպետության դասեր։
Նախահաշիվ՝
Տոմսի, բացատրության ևտրանսպորտի համար մեկ սովորողը վճարում է 1500 դրամ։
Արդյունքը՝ տպավորությունների գրանցում բլոգներում։
Մասնակիցներ՝
Комментариев нет:
Отправить комментарий