воскресенье, 17 февраля 2019 г.

Թումանյանական ֆլեշմոբ Երևան քաղաքում

Թումանյան 150 
Թումանյանական ֆլեշմոբ. կարդում ենք Թումանյան Երևանում , Թումանյանի տուն -թանգարանում, փողոցներում, Թումանյանի ստեղծագործությունների տարածում 

Նախագծի իրականացման օրը՝ փետրվարի 19

Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-7-րդ դասարանի սովորողներ 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան 

09:00` Թումանյանական ընդհանուր պարապմունք. կարդում ենք Թումանյան 

09:30-10:00` կարդում ենք Թումանյան տարատարիք խմբերի հետ Միջին դպրոցի դասասենյակներում, լաբորատորիաներում 

вторник, 12 февраля 2019 г.

Հայրենագիտությունը որպես ուղիղ ճանապարհ կամ ի՞նչ էին թաքցնում պատերը

Հայրենագիտությունը միայն ,,չոր ու ցամաք դասագրքով,, կարդալը չէ, այլ առաջին հերթին քայլքը, ճանաչումը, բացահայտումը, սեփական փորձով, սեփական աչքերով տեսնելը։ Եվ այս դեպքում 

воскресенье, 10 февраля 2019 г.

Բառարանընթերցման ֆլեշմոբ

Տերյանի ստեղծագործություններում հանդիպող բառերի բառարան . ներկայացնում է Նատալի Նահապետյանը 


Անհատական աշխատաժամանակ

2018-2019 ուս. տարի
Ուսուցման երրորդ շրջան 

Հին ու նոր Երևանը . նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցները՝ 6-7-րդ դասարանների սովորողներ կամ հետաքրքրվողներ 
Նախագծի նպատակը՝ 
  • ուսումնասիրել և հետազոտել Երևանը՝ վերջին հարյուրամյակի ընթացքում 
  • հրապարակել հուշեր, հին Երևանը ներկայացնող լուսանկարներ 
  • հին երևանյան բակեր, պահպանված մշակույթի վերհանում, հանրայնացում

Նախագծային ուղղություններ 

среда, 6 февраля 2019 г.

Թումանյանը Տերյանի մասին

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր
 տաղանդավոր բանաստեղծ Տերյանի
 քնարի մասին, հայտնեց նաև մի շատ 
տարածված կարծիք, թե Տերյանը  հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով 
քննության մեջ, թե ինչ է 
հարազատությունը և ինչ նշաններով է 
արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես
եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր
բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք 
շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են 
սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ 
Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր 
գեղարվեստական
 հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր
 առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր
արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Հովհ. Թումանյան 

воскресенье, 3 февраля 2019 г.

«Կարդում ենք Տերյան». նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, անհատներ, հետաքրքրվողներ

Նախագծի նպատակը՝ Վահան Տերյանի ստեղծագործությունների ընթերցում, տարածում 

Նախագծի խնդիրները՝ 
  • Տերյանի ստեղծագործությունների ընթերցում, տարածում, հանրայնացում
  • Տերյանի անձի և ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության խթանում 

суббота, 2 февраля 2019 г.

Փետրվար ամսվա նախագծեր

Ստորև ներկայացված նախագծերը նախատեսվում է իրականացնել փետրվար ամսվա ընթացքում.

Տերյանական  օրեր
Թումանյանական օրեր
Չարենցյան  օրեր

Այլ նախագծեր


Ճամփորդական նախագծեր 
1. Կրթական փոխանակումներ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղում
2. Տեառնընդառաջի ծես Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում։
3. Հայրենագիտական ճամփորդություն. Հարթավան, Եղիպատրուշ : 

вторник, 29 января 2019 г.

Գինեգործությունը հին Երևանում. մառաններ երևանյան բակերում

Առավոտյան մեր փոքրիկ խումբը Պուշկինի 4 հասցեում էր:
Չգիտեմ ինչպես երևանաբնակները, բայց ես ինձ համար սկսում եմ հայտնաբերել մի նոր Երևան՝ Հին Երևանը, որը լի է հետաքրքիր բացահայտումներով, իսկական ազգագրությամբ, նորն այլ կերպ ընկալելու, տեսնելու առանձնահատկությամբ, հետաքրքիր և չկրկնվող վայրեր գտնելու ցանկությամբ...
Պուշկինը փողոցը Հյուսիսային պողոտայից հետ հատվող փողոց է, կենտրոնում է, փողոց, որի վրա կան տարբեր ժամանցային վայրեր՝ սրճարաններ, փաբեր, կենտրոններ, կազմակերպություններ և այլն: Փողոց, որով քայլել եմ հաճախ: Եվ որ մի օր այստեղ կտեսնեմ հարյուր տարվա հնության մառան, հին շենքեր, հին բակեր, չէի մտածում...
Պուշկինի 4 հասցեում՝ մի գողտրիկ բակում, պահպանվել է ,կարծում եմ, երևանյան եզակի գետնափոր գինու մառաններից մեկը:

вторник, 22 января 2019 г.

Կրթամշակութային-մանկավարժական հանդիպում Գյումրիում

Պետք է ասեմ, որ երգչախմբի հետ շատ չեմ ճամփորդել, և այս անգամ Գյումրիում և Ազատանում կրթամշակութային -մանկավարժական հանդիպներում ունենալու համար միասին ճանապարհվեցինք Շիրակ: Երգչախումբն իր թեթևությամբ, խաղաղությամբ, ամեն քայլափոխի երգով ու հավեսով, մաեստրոների ուղեկցությամբ և ձմեռային բնաշխարհի հմայքով, անշտապ , կանգնելով ու հիանալով մի  ճանապարհով, որ շատ կարճ թվաց, մենք հասանք Ազատան:

вторник, 15 января 2019 г.

Հավաք նախագծային խմբով

Հունվարի 16, 15:15
Վայրը՝ Ավագ դպրոց 
Թեման՝ Հեղինակային կրթական բաց ցանց. կլոր սեղանի նախագծում 

Ծրագիր
  • Դիջիթեքի կայք
  • Անվանակարգի ծանոթագրություն , ծանոթացում, մանրամասնում, քննարկում:
  • Ներկայացված նյութերի դիտում, քննարկում
  • Մասնակիցների նյութերի դիտարկում՝ ներկայացնելու նպատակով:
  • Առաջարկություններ 

Հունվար ամսվա հաշվետվություն

Հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից են հունվարյան և հունիսյան ուսումնական նախագծային ճամբարները, որոնց անհամբեր սպասում են հատկապես սովորողները: Նախագծային ճամբարը թույլ է տալիս գործունեությունը կազմակերպել սովորականից տարբերվող ձևաչափով, ինչն էլ օգնում է խուսափել միապաղաղ առօրյայից:
Իմ ճամբարային ջոկատը բաղկացած էր 26 սովորողից, չնայած սպառնացող վարակիչ հիվանդություններին , բացականեր գրեթե չէին լինում: Ջոկատի սովորողները 6-7-րդ դասարանների սովորողներ էին:

вторник, 8 января 2019 г.

Ուսումնական նախագիծ. Իզմիր

Երկարաժամկետ նախագիծ՝ հունվար-հունիս ամիսներ
Մասնակիցներ՝ նախագիծն ընտրած սովորողներ 
Նպատակը՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարի նախապատրաստական աշխատանքի իրականացում 

Ընթացքը 
  • Տեղեկություններ Իզմիրի մասին, ճանաչում ենք Իզմիրը, Թուրքիան 
  • Անգլերենի պարապմունքներ
  • Երգի, պարի նախապատրաստում, ուսուցում  
  • Տիզերագիտական ճամբարի առօրյան . ծանոթացում 
  • Տիեզերագիտություն
  • Տեխնոլոգիական աշխատանքներ 
  • Կրթահամալիրի մասին տեսանյութերի պատրաստում (նախապատրաստվում ենք կրթահամալիրը ներկայացնելուն)
Արդյունքը՝ մասնակցություն Իզմիրի տիեզերագիտական ճամբարին: 

Ճամբարային առօրյա.օր առաջին

Տոնական օրերից հետո աղմկոտ միջանցքում, բակում, դասասենյակներում բոլորը շնորհավորում էին միմյանց...Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ծափողջյունով, նոր ծիսական երգերի ուսուցմամբ։ Այնուհետև նախագածային ջոկատներում տարաբնույթ գործունեություններ իրականացվեցին՝ թարգմանչական, ծիսական, խոհանոցային, տեխնոլոգիական, ճամփորդական և այլ նախագծեր, մարզական, երաժշտական պարապմունքներ, ընտրությամբ գործունեություն։ Ամենուր ժպտացող դեմքեր են և կարոտած մարդիկ։
Ռադիոձայնագրությունն այստեղ :  Պատրաստեցին Լիրա Խաչատրյանը և Նունե Հովհաննիսյանը:

Ֆոտոֆիլմը ստորև.

понедельник, 7 января 2019 г.

Կաղանդ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 8-13
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ 
Նախագծի ընթացքը
Ուսումնասիրում, տեսանյութերի պատրաստում 
  • Կաղանդի ծիսակարգ 
  • Տոնական ատրիբուտներ . Կաղանդի ծառ, տիկնիկներ, չարխափաններ
  • Ծիսական խոհանոց . տարեգաթա և այլ ճաշատեսակներ 
  • Կաղանդի երգեր 
  • ծիսական խաղեր 
  • Կաղանդի բարեմաղթանքներ

Ճամբարային աշխատակարգ

Հունվարի 8
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:10` նախագծային աշխատանք. ստուգատեսներ, Կաղանդ
11:00-12:40` ընտրությամբ գործունեություն, օրվա լուսաբանում 
12:40:13:00` ընդմիջում 
13:00-14:00` թատերական խաղեր, օրվա ամփոփում, մարզական գործունեություն

Հունվարի 9
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:10`  Ճամփորդական նախագիծ
10:10-11:00` տեխնոլոգիա
11:00-12:00` ազգագրական նախագիծ. Կաղանդ
12:00-12:40` ընտրությամբ նախագծեր. թղթի թատրոն, թարգմանություններ, մեդիաընթերցումներ, tv
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` մնջախաղ, բառախաղ. օրվա ամփոփում

Հունվարի 10
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-10:10`  նախագծային աշխատանք. Կաղանդ, ճամփորդական նախագիծ
10:10-11:00` ընտրությամբ նախագծեր. թղթի թատրոն, թարգմանություններ, մեդիաընթերցումներ, tv
11:00-12:40` ընտրությամբ գործունեություն
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` երաժշտական պարապմունք

Հունվարի 11
09:00-09:30` ,,Ուսումնական ժամերգություն,, նախագիծ Սուրբ Երրորդություն եկեղեցում
09:30-10:00` անելիքների ճշտում, կիսատ նախագծերի ավարտում. պիցցայի համար գնումների կատարում
10:00-11:00` պիցցայի պատրաստում, համտեսում
11:00-12:00` ճամբարային ընթերցանություն, ստեղծագործության քննարկում
12:00-12:40` ճամբարային խաղեր
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական պարապմունք. Իզմիրի ճամբար

Հունվարի 14
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-11:00` ստուգատեսային աշխատանք, նախագծային աշխատանք
11:00-12:00` թեյխմություն , ընթերցանություն
12:00-12:40` ճամբարային խաղեր
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` երգ

Հունվարի 15
09:00-09:30` ընդհանուր պարապմունք
09:30-11:00` ֆլեշմոբ, ստուգատեսային, նախագծային աշխատանք
11:00-12:40` ընտրություն
12:40-13:00` ընդմիջում
13:00-14:00` մարզական

Հունվարի 16
Հայրենագիտական ճամփորդություն. Արմավիր, Գետաշեն




вторник, 1 января 2019 г.

Կոնֆուցիոս

Կոնֆուցիոսն  ասում  է.
Երտասարդները  պետք  է  տանը  հարգեն  ծնողներին,  իսկ  դրսում՝  տարեցներին,  իրենց  գործին  մոտենան  լրջորեն  և  ազնվորեն,  անսահմանորեն  սիրեն  ժողովրդին  և  շփվեն  մարդասեր  մարդկանց  հետ:  Եթե  այս  ամենն  իրագործելուց  հետո  դեռ  կկարողանան  այլ  բանով  զբաղվել,  այդ  ժամանակ  կարող  են  նաև  գրքեր  կարդալ:
Վեհ  բաների  մասին  կարելի  է  խոսել  նրանց  հետ,  ովքեր  միջինից  բարձր  են,  ովքեր  ցածր  են  միջինից,  չի  կարելի  խոսել  վեհ  բաներից  :
Եթե  մարդն  իրեն  արժանապատիվ  չի  պահում,  նա  չի  կարող  հեղինակություն  ունենալ:  Եվ  եթե  նույնիսկ  նա  սովորում  է,  նրա  գիտելիքները  պիտանի  չեն:  Ձգտիր  լինել  նվիրված  և  անկեղծ,  մի  ունեցիր  այնպիսի  ընկերներ,  ովքեր  զիջում  են  քեզ  իրենց  բարոյական  արժեքներով,  եթե  սխալվել  ես,  մի  վախեցիր  ուղղել: