четверг, 8 декабря 2022 г.
Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին
Եղևնին
Ի՜նչ անակնկալ... Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր...Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամուտից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր... Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անգամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։
среда, 30 ноября 2022 г.
Լռություն
Առաջին մաս
_Պարոն Օձավա,
երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:
Նա աչքերը կկոցելով
ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն
ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր,
պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության
տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր
տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:
Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել
դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում,
և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը
մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ
նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով
բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես
մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող
մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք
չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում
էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես
անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի
այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել:
Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ
փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր:
Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի
հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի
շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու
տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի
կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը
հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն
քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն
- Ճամփորդություն դեպի Իջևան․ Վահե Ղալեչյան
- Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան․ Արեն Կարսեցյան
- Իջևան․ Դավիթ Խուդոյան
- Ճամփորդություն դեպի Իջևան․ Եվա Մարտիրոսյան
- Տավուշյան ճամփորդապատում․ Բաղդասարյան Մարի
- Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան․ Գուրգեն Աբրահամյան
- Ճամփորդություն դեպի Իջևան․ Եվա Մարտիրոսյան
- Տավուշն իր հմայքով․ Հայկ Աղլամազյան
вторник, 29 ноября 2022 г.
Սեբաստացիների ստեղծագործական աշխատանքները հրապարակվել են «Լուսապսակ» և «Ոսպնյակ» ամսագրերում
Արդեն մի քանի տարի է համագործակցում ենք «Լուսապսակ» ամսագրի հետ։ Ժամանակ առ ժամանակ ստեղծագործել սիրող սեբաստացի սովորողների աշխատանքները ուղարկում ենք խմբագրություն։ Բոլոր ուղարկված ստեղծագործությունները հրապարակվում են՝ փաստելով, որ սեբաստացիները միշտ են առանձնանում ստեղծագործական մտքով։
пятница, 18 ноября 2022 г.
воскресенье, 13 ноября 2022 г.
Դժվար ճանապարհ
Ձորի պռնկին, քարայրի մթին խորշի մոտ անվճռական կանգնեցի ու, հայացքս հետ ուղղելով, շրջվեցի։
Արևը շողում էր այդ կանաչ, գողտրիկ աշխարհում, մարգագետինների վրա օրորվելով՝ ցոլում էին գորշավուն ծաղկագլխիկները։ Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։ Եվ հավանաբար ես խելագար էի, որ ամեն ինչ թողել ու ցանկանում էի լեռները բարձրանալ։
Առաջնորդը կամաց դիպավ թևիս։ Ես հայացքս պոկեցի սիրելի
բնապատկերից այնքան դժվարությամբ, ինչպես հարկադրաբար տաքուկ լոգարանից դուրս գալիս։
Այժմ ես տեսա անարև խավարում ընկած կիրճը, ժայռի ճաքից դուրս պրծած մի փոքրիկ, թխաթույր
առու, նրա ափեզրերին փոքրիկ փնջերով բուսնած գունատ խոտեր, իսկ հատակին՝ ցած նետված
բազմերանգ քարեր՝ անկենդան ու դժգույն, ինչպես երբեմնի կենդանի արարածների ոսկորներ։
– Հանգստանանք,- ասացի առաջնորդին։
Նա համբերատար ժպտաց, ու մենք գետնին նստեցինք։ Ցուրտ
էր, ժայռախորշից սաստիկ սառը օդի թույլ հոսանք էր գալիս։
Զզվելի, զզվելի էր այդ ճամփան անցնելը։ Զզվելի էր ինքդ
քեզ այդ անհյուրընկալ
ժայռախորշում տանջելը, քայլելը այդ սառնորակ առվի վրայով, մթության մեջ վեր
среда, 9 ноября 2022 г.
Տասը պատվիրաններ
Օրիգինալ լինելու ուղիներ մի՛ փնտրեք: Մյուսներից տարբեր լինելն անխուսափելի է, երբ մարդ չի մտահոգվում այդպիսինը լինելու համար:
Մի՛ փորձեք շլացնել բուրժուային: Չի՛ ստացվի: Նա միայն վախենում է, երբ իր գրպանին են սպառնում:
Մի՛ աշխատեք նեղություն տալ ընթերցողին, ո՛չ փնտրեք, ո՛չ էլ հայցեք նրա օգնությունը:
вторник, 8 ноября 2022 г.
Բուքը, երգը, երեխան
понедельник, 7 ноября 2022 г.
Աշնանային Տավուշ․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20:
- Հայրենագիտական նոր վայրերի բացահայտում
- Քայլարշավի կազմակերպում
- Բանավոր պատմությունների տեսագրում․ ճանաչում ենք Տավուշ աշխարհը
- Ընթերցումներ ․ կարդում ենք Սիրադեղյան։
- Կրթական փոխանակումներ։
среда, 2 ноября 2022 г.
Սիրելու տարիք
Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։
вторник, 1 ноября 2022 г.
TV նախագծերի ստեղծում
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողներ
- զարգացնել սովորողների բանավոր խոսքը, հաղորդակցման հմտությունները,
- սցենար պատրաստելու, մշակելու հմտությունների ձևավորում,
- ՏՏ հմտությունների զարգացում՝ նկարահանում, մոնտաժ, տեղադրում համացանցում․
- վերլուծելու, եզրակացություններ անելու կարողությունների ստեղծում, ձևավորում,
- արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում,
- ընթերցանության խթանում, կարդում և տարածում ենք։
понедельник, 31 октября 2022 г.
Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը
Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ և ոչ ալ երկար ժամանակ կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:
пятница, 28 октября 2022 г.
Սեբաստացու օրեր
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 10-18
- ծանոթանալ Սեբաստացու գործունեությանը, ժառանգությանը
- զարգացնել գրելու, ստեղծագործելու հմտությունները
Նոյեմբեր ամսվա նախագծեր
Ուսումնական նախագծեր
- Սեբաստացու օրեր
- Սիրադեղյանական օրեր
- Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն
- ,,Պատուհան,, ամսագիր
- Բու TV
- Ընկերներ Tv
- Այցելություն Գետաշենի ագրոէկոդպրոց՝ չրարտադրության ուսումնասիրում
- Բանահավաքչություն Զովաբերում
Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման ուղեցույց․ սեմինարի լուսաբանում
Սեմինարի կազմակերպման նպատակն էր ճամփորդական սեփական փորձի , այլ դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքների փոխանցում գործընկերներին։
среда, 26 октября 2022 г.
Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով․ կլոր սեղանի ամփոփում
Գագարին կլաստերի Դդմաշեն գյուղի նորաբաց Ուսուցչաց տանը տեղի ունեցավ կլոր սեղան ,,Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով,, թեմայով։ Պէթթի Քիլէրճեանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի գավառների ազգային խոհանոցը, առանձնացված ուտեստներ՝ իրենց մեկնաբանությամբ։ Մասնակցում էին Գագարին կլաստերի դպրոցների Մայրենի լեզվի ուսուցիչները, նաև ուսուցչի օգնականներ, լեզուների դասավանդողներ, այլ հետաքրքրվողներ։
понедельник, 24 октября 2022 г.
Մայրենիի գնահատումը Միջին դպրոցում
Գնահատման
հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն
են:
Գնահատումն
իրականացվում է ըստ․
- ամիսների
- ուսումնական շրջանների
- տարեկան ամփոփման
- կրթահամալիրային հետազոտությունների
Դասավանդողը,
դպրոցի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների,
տարեկան գնահատում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն:
Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։









