воскресенье, 30 марта 2014 г.

Իմաստունի կարծիքը

Մի երկրում հայտնվեց իմաստուն մի մարդ և սկսեց բոլորին խելք սովորեցնել: Շատերը սկսեցին փնփնթալ.
-Հայտնվեց չհրավիրված հյուրի պես, բոլորին խելք է սովորեցնում, իսկ մենք ինքներս էլ հիմար չենք:
Եվ պայմանավորվեցին ազատվել իմաստունից: Քաղաքի մարդկանցից մեկը վերցրեց մի գառնուկ և տարավ շուկա, որ վաճառի:  Ինչպես  պայմանավորվել էին, երկրորդը մոտենում է որպես գնորդ  և ասում.
-Ի՞նչ ոչխար, սա սովորական շուն է:
Վեճ է առաջանում, և նրանք դիմում են իմաստունին:

Աղայանական օրեր /նախագիծ/

Ղազարոս Աղայան                                                                                                                                                             նախագիծ
Նախագծի տևողությունը՝   ապրիլի 1-14:
Նախագիծը նախատեսված է 4- 5-6-րդ դասարանների համար:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Աղայանի   կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:   
Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:

вторник, 25 марта 2014 г.

Մեն-մենակ թափառող կատուն

Լսի՛ր, հետևի՛ր, ականջ արա, իմ Սիրելի՛ Փոքրիկ, քանի որ սա եղել, կատարվել, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ձեռնասուն կենդանիները դեռևս անընտել էին: Վայրի էր և՛ Շունը, վայրի էր և՛ Ձին, վայրի էր և՛ Կովը, վայրի էր և՛ Ոչխարը, իսկ Խոզը վայրի էր որքան կարող էր, և նրանք մեն-մենակ, վայրի-վայրի թափառում էին Խոնավ, Վայրի անտառներում: Բայց բոլոր կենդանիներից ամենավայրին  Կատուն էր: Նա թափառում էր մեն-մենակ, և նրան շրջապատող բնությունն էլ իր նման վայրի էր:

суббота, 22 марта 2014 г.

Մայրենի լեզվի ծրագիր /4-րդ դասարան/

Մայրենի լեզվի ծրագիր /4-րդ դասարան/
Ժամաքանակը՝  շաբաթական  6 ժամ, տարեկան 216 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով:


4-րդ դասարանում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են
  1. Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  2.  Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  3. Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  4. Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  5. Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
  6. Բառապաշարի հասրտացում:
  7. Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու  հմտության ձևավորում, զարգացում:
  8. Բառապաշարի հարստացում:


суббота, 8 марта 2014 г.

Բանաստեղծություններ /Եղիշե Չարենց/


Ոսկեփրփուր, ոսկեպուրպուր,
Փռեմ չորս դին, թափեմ բուռ-բուռ,
Երգերը իմ հրահրան.
Երգով խնդամ թող բոլորին,
Որ մեռնելիս զգամ, որ իմ
Օրերն անցան ու չկորան։


Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

среда, 26 февраля 2014 г.

Առցանց դաս

Շարունակիր պատմությունը և վերնագրիր:
Փոքրիկ մկնիկը սովորականի պես դուրս եկավ զբոսնելու: Տարօրինակ էր, բայց անտառում ոչ ոքի չհանդիպեց: Քայլեց ճանապարհով և հանկարծ մի գեղեցիկ կոշիկ գտավ: Կոշիկը նրան շատ դուր եկավ, վերցրեց և ուզում էր հագնել, բայց նկատեց, որ կրունկը ծակ է: Ծակից ներս նայեց ու....

вторник, 18 февраля 2014 г.

Քառյակներ /Թումանյան/

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890

Թումանյան /նախագիծ/


Հովհաննես Թումանյան                                                                                                    նախագիծ
Նախագծի տևողությունը՝   փետրվարի 17-28:
Նախագիծը նախատեսված է 4- 5-6-րդ դասարանների համար:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Թումանյանի  կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում: 
Ֆիլմերի և մեդիափաթեթների պատրաստում:

Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքիներկայացում:
Տեսանյութերի պատրաստում ըստ նախագծի թեմայի:

воскресенье, 16 февраля 2014 г.

Բանաստեղծություններ կրտսեր դպրոցի սովոողների համար /Թումանյան/

ՄԱՐՏ


Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս...
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
  

суббота, 15 февраля 2014 г.

Թումանյան /բանաստեղծություններ/

ՊԱՏՐԱՆՔ


Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան...

Զո՜ւր... վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել...

вторник, 11 февраля 2014 г.

Ծովի հետ խաղացող խեցգետինը

Անցած-գնացած օրերից շատ առաջ, Սկզբնական վաղ ժամանակներում էր, երբ  Մեծն հրաշագործն արարում էր առարկաները: Սկզբում նա արարեց երկիրը, հետո արարեց ծովը ու հետո ասաց բոլոր կենդանիներին, որ կարող են դուրս գալ ու խաղալ:
-Ով , Մեծ Հրաշագործ, որպես ի՞նչ ենք խաղալու,-հարցրին կենդանիները:
-Ես ձեզ ցույց կտամ:
Նա վերցրեց Փղին՝ այն ամբողջը, որ փիղ էր, և ասաց.
-Խաղա որպես փիղ:

Դիջիբացիկ

 
Պատրաստեց Արամյան Վարդանը
Նոր դպրոց
4-1 դասարան

понедельник, 10 февраля 2014 г.

Տերյան /բանաստեղծություններ/

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...
1903

воскресенье, 9 февраля 2014 г.

Ղափամա-դդմատոն

Դիջիթեքի անվանակարգերի գովազդ-ներկայացում

Թե ինչպես գրվեց առաջին նամակը...

Բյուր դարեր առաջ ապրում էր մի Նեոլիթ մարդ: Նա ոչ Յուտլանդացի էր, ո՛չ Անգլ, ո՛չ էլ Դրավիդացի, չնայած, ըստ ամենայնի, կարող էր լինել թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց այդ մասին չխոսենք: Նա իսկական Նախամարդ էր, ապրում էր Քարանձավում՝ քարանձավային կյանքով, միաժամանակ կիսամերկ էր, ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ, ո՛չ էլ ցանկություն ուներ սովորելու և, բացառությամբ սոված օրերի, նա իրեն միշտ երջանիկ էր զգում: Նրա անունը Թեգումայ Բոփսուլայ էր, որ նշանակում է ,,երբեք չշտապելով ոտքն առաջ չդնող մարդ,, բայց մենք, նրան կարճ Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ Թևինդրոու էր, որը նշանակում է ,,բազմաթիվ հարցեր տվող կին, մենք  նրան կրճատ ՝ Թեշումայ կանվանենք:

суббота, 8 февраля 2014 г.