четверг, 26 декабря 2024 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն


Առաջին ուսումնական շրջանում շարունակել եմ աշխատանքս Միջին դպրոցում՝ դասավանդելով 7-րդ և 8-րդ դասարաններին։ Քանի որ իրար ճանաչում ենք և հաջողված նախագծեր ենք ունեցել նախորդ տարիներին, բնականոն աշխատանքը շարունակելը հեշտ ստացվեց, իսկ գործունեությունը հագեցած էր հետաքիքր նախագծերով։ 
Ուսումնական տարին սկսեցինք Ծաղկեվանք տանող ճանապարհով՝ համատեղ քայլքով և զրույցով, որի ժամանակ ուրվագծվեցին մեր առաջիկա աշխատանքները և նախագծերը։ 
Ընդհանուր առմամբ ուսումնական շրջանը համարում եմ հաջողված։ Մեկնաբանեմ, թե ինչու՝

вторник, 24 декабря 2024 г.

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը


Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսվեց նախապես հրապարակված աշխատակարգով՝ մանկավարժական խորհրդի հավաքով, որի ժամանակ քննարկեցինք մի շարք ուսումնական և կազմակերպչական հարցեր՝
  • Գնահատման և ուսումնական շրջանի ամփոփման վերաբերյալ, 
  • Անհատական աշխատաժամանակների կառուցվածքի և հրապարակման վերաբերյալ, 
  • Հունվարյան ստուգատեսների վերաբերյալ, 
  • Ճամբարային նախագծերի վերաբերյալ, 
  • Օրվա աշխատանքների վերաբերյալ։ 

воскресенье, 22 декабря 2024 г.

Անհատական աշխատաժամանակ ․ 23-30.12.2024

23.12.2024
10:00-11:00` հավաք մանկավարժական խորհուրդով,
11:00-11:30` նախապատրաստություն ուրբաթ-համերգին, 
11:30-12:00` անհատական աշխատանք՝ անհատական աշխատաժամանակի կազմում, գնահատում, 
12:00-12:45` ընդմիջում, 
12:45-13:45`  հավաք մասնախմոբ, 
13:45-16:00`  մարզական պարապմունք 

24.12.2024
10:00-11:00` հավաք մանկավարժական խորհուրդով,
11:00-11:30` նախապատրաստություն ուրբաթ-համերգին, 
11:30-12:00` անհատական աշխատանք՝ գնահատում, առաջին ուսումնական շրջանի հաշվետվության կազմում, 
12:00-12:45` ընդմիջում, 
12:45-13:45`  հավաք մասնախմոբ, 
13:45-14:30` տեխնոլոգիական սեմինար․ Հասմիկ Գրիգորյանի խումբ

25.12.2024
10:00-11:00`նախապատրաստություն ուրբաթ-համերգին, 
11:00-11:30`  հավաք մանկավարժական խորհուրդով,
11:30-12:00` անհատական աշխատանք՝ առաջին ուսումնական շրջանի հաշվետվության պատրաստում
12:00-12:45` ընդմիջում, 
12:45-14:00` աշխատողների ընդհանուր ժողով
14:00-16:00`  մարզական պարապմունք





воскресенье, 15 декабря 2024 г.

Հայկական կոմիքսներ․ գրախոսություն

Տարոն Անտոնյան ,,Հայկական կոմիքսներ,, 
                 Գրախոսություն 

Հետազոտական աշխատանքի կառուցվածքային ձևը պահպանված է։ 

,,Ներածության,, մեջ հեղինակը խոսում է ուսումնասիրության խնդրի և աշխատանքի բովանդակային հարցերի մասին։ Կոմիքսները մեծ պահանջարկ ունեն հատկապես դեռահասների մոտ, ովքեր իրենց պահանջարկը լրացնում են օտարալեզու կոմիքսների ընթերցմամբ։ Այս տեսանկյունից հայական միջվայրում չկա որակ և լայն առաջարկ։ Կարծում եմ՝ հեղինակի ընտրած թեման շատ արդիական և հետաքրքիր ուսումնասիրություն է։

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք Զահրատ, 
  • Ամանորյա ընթերցումներ ։ 
Այլ նախագծեր՝
  • ,,Պատուհան,, ամսագիր ․ 30 հրապարակում, 
  • Կյանքը կադրից դուրս TV. 3 թողարկում ։ 
Այլ աշխատանք՝
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում, 
  • Ճամբարային նախագծերի կազմում, 
  • Մեկօրյա ուսումնական ճամփորդությունները Միջին դպրոցում,
  • ,,Հայկական կոմիքսներ,, թեմայով հետազոտական աշխատանքի գրախոսության պատրաստում, 
  • Ուսումնական ժամերգության նախագծի մասնակցություն սովորողների հետ։ 

воскресенье, 8 декабря 2024 г.

Մեկօրյա ուսումնական ճամփորդություններ․ Միջին դպրոց

1. Կոտայքի մարզ, Մայրավանք
Ճամփորդության ուղղությունը՝  Կոտայքի մարզ, Ծաղկունյաց լեռներ, Մայրավանք
Այս ուղղությամբ ճամփորդել հարմար է օրացույցով նախատեսված  ,,Բարձունքի հաղթահարում,, նախագծային օրերին։ 

Երթուղի՝ Մեկնում՝ Երևան-Բջնի -Սոլակ- Մայրավանք երթուղով ,
Վերադարձ՝  Մայր դպրոց, Մայրավանք- Բջնի- Երևան երթուղով։ 
Երթուղու երկարությունը՝ 62 կմ

Նպատակը՝
  • քայլարշավային հմտությունների զարգացում, 
  • բարձունքի հաղթահարում,
  • գետը համայնքում,
  • հայրենաճանաչություն։

суббота, 30 ноября 2024 г.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական նախագծեր՝

  • Սիրադեղյանական օրեր
  • Սեբաստացու օրեր
Այլ նախագծեր՝
  • ,,Դպիր,, ամսագրի համար հոդվածների խմբագրում։ 
  • Սեբաստացիական ֆլեշմոբի համար առաջադրանքների կազմում։ 

понедельник, 25 ноября 2024 г.

Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Ուսումնական նախագծեր՝
  • Կարդում ենք Զահրատ,
  • Ամանորյա ընթերցանություն 
Այլ՝
  • Զրույց TV
  • Պատուհան -ամսագիր
  • Աշխատանք անհատական նախագծերով

пятница, 8 ноября 2024 г.

Ընթերցում ենք

Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակ
Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:
Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:
Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

среда, 6 ноября 2024 г.

Շատ չհամարվի

Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ 

Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացուն մշակելը, եղբորը սպասեցին։

Ուրեմն, խոզը մորթեցին, կրակին խանձեցին, տաք ու պաղ ջրով շփեցին-քերեցին, կարպետով ծածկեցին հինգ րոպե (մեկն առաջարկեց՝ տասը րոպե) և արին մնացած բաները։

понедельник, 21 октября 2024 г.

Ուսումնական աշուն․ արձակուրդային նախագիծ


Ժամանակահատված՝ հոկտեմբերի 21- 27

7 և 8 -րդ դասարաններ 

Ընթերցանություն

1. Ընտրել որևէ գիրք, ընթերցել։ 
2. Ներկայացնել գրքի վերլուծություն՝ պատումի կամ տեսանյութի տեսքով։ 
3. Վերլուծությունը պետք է ներառի՝ 
  •  ինչի՞մասին էր ստեղծագործությունը, ընդհանուր, մեկ- երկու նախադասություն, 
  • ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ասելիքը, 
  • ստեղծագործության հերոսներ, ովքե՞ր են, բնութագրի՛ր՝ ներկայացնելով նրանց դրական և բացասական կողմերը, դերը ստեղծագործությունում, քո վերաբերմունքը,
  • առանձնացրո'ւ և ներկայացրո՛ւ հետաքրքիր հատվածներ, կարևոր մտքեր՝ քո մեկնաբանությամբ, 
  • ի՞նչ  կարծիք ունես ստեղծագործության վերաբերյալ, քեզ դո՞ւր եկավ, ինչո՞ւ, ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը

Անհատական աշխատաժամանակ․ 21-22.10.2024

21.10.2024, երկուշաբթի
09:00-10:00`  մանկավարժական հավաք․ Արևիկ Ներսիսյանի կաբինետ, 
10:00-10:30` բակային աշխատանք,
10:30-12:00` անհատական աշխատանք՝ աշխատաժամանակի կազմում, ,,Ուսումնական աշուն,, նախագծի պատրաստում, ուղարկում սովորողներին, էլ․ փոստի նամակների ստուգում, 
12:00-12:30` ընդմիջում, 
12:30-13:00` կաբինետի մաքրություն, 
13:00-14:00` մասնախմբի ծրագրով նախատեսված աշխատանքային կետերի ուսումնասիրություն, պատրաստում, լրացում, 
14:00-16:00` մարզական ժամ 

22.10.2024, երեքշաբթի
09:00-10:00`  մանկավարժական հավաք․ Արևիկ Ներսիսյանի կաբինետ, 
10:00-10:30` բակային աշխատանք,
10:30-12:00` անհատական աշխատանք՝ հոկտեմբեր ամսվա նախագծերի ամփոփումների պատրաստում, 
12:00-12:30` ընդմիջում, 
13:00-14:00` մասնախմբով հավաք ըստ հրապարակված ծրագրի, 
14:00-16:00` մարզական ժամ 



понедельник, 14 октября 2024 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Հոկտեմբերի 11-13-ին եռօրյա ճամփորդությամբ եղանք Տավուշի մարզում։ Մեր առջև նպատակ էինք դրել ուսումնասիրել Տավուշի գեղատեսիլ վայրերը, ճանաչել Հայաստանի Տավուշ աշխարհն իր առանձնահատկություններով, տարբերվող բնությամ, վայելել տավուշյան պարզ և արևոտ աշունը։ 
Ճիշտ ժամանակին հավաքվելուց և Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո մեկնարկեցինք մեր ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը։ 
Առաջին հայրենագիտական կանգառը Գեղարքունիքի մարզում էր․ կանգնեցինք այն հատվածում, որտեղ երևում է, թե ինչպես է Սևանա Լճից սկիզբ առնում միակ գետը՝ Հրազդանը։ Խոսեցինք ժամանակին կրթահամալիրում իրականացվող ,,Գետը համայնքում,, նախագծի շուրջ, սովորողներից Էդվինը ներկայացրեց Հրազդան գետի ուղղությունը, երկարությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։ 
Ճամփորդությունները նաև կրթական այլ ծրագրերին ծանոթանալու և հեղինակային կրթական ծրագիրըտարածելու միջոց են։Այս անգամ հյուրընկալվեցինք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական վարժարանում։ Հանդիպումը շատ ջերմ էր․ մեզ արդեն ճանաչում էին։ Շրջեցինք վարժարանի տարածքում և ծանոթացանք ուսուցման առանձնահատկություններին։ Այնուհետև, սովորողների երկուստեք ցանկությամբ և խնդրանքով, մարզական ընկերական հանդիպում ունեցանք , որն անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում։ 

Տավուշ աշխարհի ամենահայտնի կրթական-վանական կենտրոնը՝ Գոշավանքը, այցելեցինք հաջորդիվ։ Թեև եղանակը անձրևոտ էր, բայց քայլեցինք տարածքում՝ այցելելով նաև Գոշի դամբարան, որտեղ հասնելու համար բարձրացանք մոտակա բլուրը։ Գոշավանքում դիտարկեցինք՝ ասեղնագործ խաչքարերը, գրատուն-զանգակաատան կառուցվածքը և ճարտարապետական առանձնահատկությունները, վանական համալիրի առանձնահատկությունները, խոսեցինք Մխիթար Գոշի մասին՝ դերը գրականության մեջ և իր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական կյանքում։ 
Օրն ավարտեցինք Իջևան քաղաքում, որտեղ պետք է գիշերեինք։ Իջևանը Հայաստանի հետաքրքիր և խաղաղ քաղաքներից է։ Երերոկյան երկար ժամանակ խաղեր խաղացինք քաղաքային այգում, որը շատ բարեկարգ էր՝ հարմար մարզվելու, զբոսնելու և խաղալու համար։ Թեև մութն ընկել էր, բայց այգիներ բազմաթիվ մարդիկ կային, ովքեր մոտենում և հետաքրքրվում էին կրթահամալիրով, հանդիպեցինք նաև նախկին սովորողների։  

Երկրորդ օրը սկսեցինք Տավուշի մյուս երկու վանական համալիրներ այցելությամբ։ Առաջին կանգառը Լուսահովիտ գյուղն էր, որի ծայրամասում՝ ձորի պռնկին գտնվում է Ձորո-մորոն կամ Ծռվիզի վանքը։ Լուսահովիտ գյուղը նախկինում կոչվել է Ծռվիզ։ Դեպի վանք տանող ճանապարհն անցանք գյուղով քայլքով՝ ընթացիկ վայելելով գյուղական խաղաղ պատկերները, վերադարձին ևս քայլեցինք , սակայն այս անգամ գյուղի այլ հատվածով։ Ստացվեց , որ ուսումնասիրեցինք գյուղը երկու ուղղությամբ։ Քանի որ Տավուշում ոսկե աշուն էր, հյուրասիրվեցինք նաև բնության բարիքներով՝ խնձոր, տանձ, թուզ, արքայախնձոր․․․․։ 
Ծռվիզի վանքը գտնվում է առանձնացված, խաղաղ և բաց կանաչ հովտում և հարմար է նստելու, հանգստանալու և անշտապ վայելելու համար։ 

Այցելեցինք Մակարավանք, որը առաջին հերթին զարմացնում է իր չափսերով և հարթաքանդակներով։ 

Սովորողների հաշվետու պատումները՝