Յուրաքանչյուր ամիս հրապարակել եմ իրականացրած նախագծերի, աշխատանքների մանրամասն ամփոփում:
Հաշվետվություններն ըստ ամիսների՝
- Նախագծերի առանցքում Ուսումնական օրացույցն է ՝ իր բաղկացուցիչներով:
- Մի շարք նախագծեր իրականացվել են սովորողների նախաձեռնությամբ:
- Փորձել եմ նախագծերը կազմել սովորողների հետաքրքրություններին համապատասխան, ուղղել դեպի ինքնակրթություն:
- Յուրաքանչյուր նախագիծն ամփոփելիս կարևորել եմ իմ դիտարկումները, փորձել ամփոփել և ցույց տալ իրական , տեսանելի արդյունքը:
- Նախագծերը քննարկել եմ սովորողների հետ, ընտրության հնարավորություն տվել, որը կարծում եմ մեր կրթական գործունեության մեջ ամենակարևորն է:
Փաստացի ուսումնական երրորդ շրջանի մեծ մասը իրականացրել ենք առցանց-հեռավար ուսուցում: Նամակագրական կապից զատ օգտագործել ենք Teams հարթակը, պարբերաբար հանդիպումներ ունեցել, քննարկել նախագծերը, աշխատել:
Հեռավար-առցանց ուսուցումը համարում եմ հաջողված, որպես առավելություն նշեմ, որ երկուստեք սովորելու, ինքնակրթվելու շրջան է: Այս ամիսների ընթացքում միանշանակ ավելի շատ բան հասցրեցինք անել, սովորել, քան առաջ, սրա նկատելի հատվածն են բազմաթիվ հրապարակված նյութերը սովորողների բլոգներում: Որպես ուսուցիչ, ինձ համար տեսանելի էր սովորողների ավելի ինքնուրույն, նախաձեռնող դառնալ, հասուն և վերլուծական մտածողությամբ հանդես գալը: Թերևս թերություններից էր ուսումնական ճամփորդությունների բացակայությունը:
Այլ աշխատանքների մասին
- Աշխատել եմ իմ բոլոր կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների հետ: Առանձին, ավելի հասանելի առաջադրանքներ կազմել, հնարավորինս ընդգրկել նախագծերում:
- Մասնակցել եմ Միդլ Tv-ի աշխատանքներին :
- Խմբագրել եմ ենթակայքի նյութերը, բազմաթիվ այլ նյութեր...
- Մասնակցել եմ մանկավարժական քննարկումներ, ներկայացրել ուսումնասիրություններ
- Սպասարկել եմ ենթակայքը
- Կազմել եմ հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքներ
- ,,Դպիր,, ամսագրի համար հոդված եմ գրել
- Մասնակցել եմ Կառավարման խորհրդի նիստերին, որպես քարտուղար պատրաստել և հրապարակել եմ արձանագրություններ
- Այլ առօրյա աշխատանքներ
Ամսագրեր
Комментариев нет:
Отправить комментарий