Միշտ կարևորել եմ կրթահամալիրում գործող ,,Ելքի և մուտքի,, ստուգատեսը: Իմ դասավանդած ութերորդ դասարանցիները այս տարի ավարտում են Միջին դպրոցը և պետք է տեղափոխվեն Ավագ դպրոց: Չնայած շարունակելու են նույն շենքում սովորել, սակայն նկատվում է անհամբերություն: Որպես ստուգատեսային նախագիծ, որոշեցինք Սոֆյա Այվազյանի և 9-րդ դասարանի սովորողների հետ համատեղ Էպոսյան ընթերցումներ կազմակերպել: Իհարկե, արատակարգ իրավիճակից ելնելով՝ չէինք կարող հանդիպել և առերես խոսել, զրուցել միմյանց հետ, ծանոթանալ, սակայն այդ ամենն իրականացրինք Teams հարթակի միջոցով: Նախագիծը նախատեսում էր.
- համատեղ ընթերցումներ. յուրաքանչյուր սովորող ներկայացնում էր իր ընտրած հատվածը,
- զրույցներ էպոսի շուրջ, հետաքրքիր շեշատադրումներ եղան,
- վիկտորինա. սովորողները միմյանց են ուղղում իրենց հարցերը:
Սկզբում ծանոթացանք, այնուհետև ընթերցեցինք, խաղացինք, զրուցեցինք... Հետաքրքիր էր այն, որ հայտարարությունն ընդհանուր դրվել էր, և մասնակցում էին հետաքրքրված սովորողներ, որոնց թիվը քիչ չէր:
Ամփոփելով պետք է ասեմ, որ նախագիծը բավական օգտակար եղավ, հնարավորություն տվեց սովորողներին շփվել միմյանց հետ, սովորել, իրար հարցեր տալ, ինչ-որ չափով ճանաչել: Վստահ եմ՝ ֆիզիկական միջավայրում սովորողները կփնտրեն իրար:
Комментариев нет:
Отправить комментарий