понедельник, 17 января 2022 г.

Կրթահամալիրի կառավարման խորհրդի նոր կազմի ընտրությունների կազմակերպաման կարգ, ժամանակացույց

,,Մխիթար Սեբաստացի,,  կրթահամալիր ՊՈԱԿԻ կանոնադրությունից. 

45. Կրթահամալիրի խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են`

1) կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).

2) սեբաստացի բաց համայնքը (4 անդամ՝ 2 անդամ դպրոց-պարտեզներից, մեկական Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).

3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):

Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ), որոնց ընտրում է հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված անձանցից՝ կրթության, գիտության, մշակույթի, արտադրության, հանրային կյանքի այլ ոլորտներից, կրթահամալիրի հետ համագործակցող կազմակերպություններից::

Կրթահամալիրի խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

Կրթահամալիրի տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում:

46. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է:

47. Կրթահամալիրի խորհրդի առաջին նիստը գումարվում է նախարարության պահանջով՝ խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո՝ 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ՝ խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն:


1. Խորհրդում կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրություն.  (Կազմակերպում է Արհեստակցական կազմակերպությունը)

Կրթահամալիրի խորհրդում մանկավարժական աշխատող անդամի ընտրության կարգ


Կրթահամալիրի խորհրդում մանկավարժական աշխատող անդամին ընտրում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը։ Առաջադրումը պետք է լինի թեկնածուի համաձայնությամբ։ Մանկավարժական աշխատողի թեկնածությունը կարող է լինել

  • ինքնառաջադրմամբ.

  • կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի առաջադրմամբ.

  • կրթահամալիրի մասնաճյուղ հաստատության ծնողական համայնքի առաջադրմամբ։

Կրթահամալիրի կանոնադրությամբ կրթահամալիրի տնօրենը չի կարող լինել կառավարման խորհրդի անդամ։ Ընդհանուր համաձայնությամբ չեն կարող առաջադրվել նաև կրթահամալիրի փոխտնօրենը, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարները, Մանկավարժության լաբորատորիայի, կենտրոնի ղեկավարները, փոխտնօրենները։

Առաջադրողը մինչև 2022թ փետրվարի 1-ը սեբաստացի կրթական բաց համայնքի բլոգը վարողի միջոցով  թեկնածուին ներկայացնում է սեբաստացի կրթական համայնքի բլոգում, Մանկավարժության կետրոնի ղեկավարի միջոցով՝ մանկավարժության կենտրոնի բլոգում, Կառավարման խորհրդի քարտուղարի միջոցով՝ կրթահամալիրի խորհրդի բլոգում։ Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների գրասենյակները իրենց սովորողների ծնողներին և մանկավարժական աշխատողներին  այդ մասին տեղեկացնում են էլեկտրոնային նամակով։ Մինչև 2022թ. փետրվարի 5-ը յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, սեբաստացի կրթական համայնքի անդամ կարող է բլոգում գրանցել իր կարծիքը։ 

Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության նախագահը փետրվարի 7-ին կազմակերպում է էլեկտրոնային փակ (գաղտնի) քվեարկություն և հրապարակում ընտրության արդյունքները։ Կրթահամալիրի յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ունի մեկ ձայնի իրավունք։ Ընտրված է համարվում ամենաշատ քվե ստացածը։ Ամենաշատ հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացածները։ Եթե ընտրության ելքում նորից ամենաշատ հավաքած քվեները հավասար են լինում, ընտրված է համարվում կրթահամալիրում ավելի կարճ ժամանակ աշխատածը։

Փետրվարի 9-ին մանկավարժական աշխատողների ժողովը՝ կրթահամալիրի տնօրենի և արհեստակցական կազմակերպության ղեկավարի ներկայացմամբ  հաստատում է քվեարկության արդյունքները։   


Կրթահամալիրի խորհրդում ծնողական խորհրդի անդամի ընտրության կարգ


Կրթահամալիրի խորհրդում ծնողական համայնքի անդամին ընտրում է կրթահամալիրի ծնողական համայնքը։ Առաջադրումը պետք է լինի թեկնածուի համաձայնությամբ։ Ծնողի թեկնածությունը կարող է լինել

  • ինքնառաջադրմամբ

  • կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի առաջադրմամբ

  • կրթահամալիրի մասնաճյուղ հաստատության ծնողական համայնքի առաջադրմամբ։

Ընդհանուր համաձայնությամբ, որպես ծնող, չեն կարող առաջադրվել կրթահամալիրի տնօրենը, փոխտնօրենը, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարները։

Առաջադրողը մինչև 2022թ. փետրվարի 1-ը սեբաստացի կրթական բաց համայնքի բլոգը վարողի միջոցով թեկնածուին ներկայացնում է սեբաստացի կրթական համայնքի բլոգում, կառավարման խորհրդի քարտուղարի միջոցով՝ կրթահամալիրի խորհրդի բլոգում։ Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների գրասենյակները իրենց սովորողների ծնողներին և մանկավարժական աշխատողներին  այդ մասին տեղեկացնում են էլեկտրոնային նամակով։ Մինչև 2022թ փետրվարի 5-ը յուրաքանչյուր մանկավարժական աշխատող, սեբաստացի կրթական համայնքի անդամ կարող է բլոգում գրանցել իր կարծիքը։ 

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունները մինչև փետրվարի 7-ը կազմակերպում են իրենց սովորողների ծնողական համայնքում էլեկտրոնային փակ (գաղտնի) քվեարկությունը  և արդյունքները փոխանցում Զարուհի Առաքելյանին, որն ընդհանրացնում և հրապարակում է ընտրության արդյունքները մինչև փետրվարի 9-ը։ Կրթահամալիրի սովորողի յուրաքանչյուր ծնող ունի մեկ ձայնի իրավունք։ Ընտրված է համարվում ամենաշատ քվե ստացածը։ Ամենաշատ հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացածները։ Եթե ընտրության ելքում նորից ամենաշատ հավաքած քվեները հավասար են լինում, ընտրված է համարվում այն ծնողը, որի երեխան ավելի երկար ժամանակ է սովորում կրթահամալիրում։

 

3. Քոլեջի , Ավագ դպրոցի սովորողների ընտրություն:  (Կազմակերպում են Քոլեջի, Ավագ դպրոցի ծրագրի ղեկավարները): 

Մինչև փետրվարի 1-ը Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողների ժողովները էլ. փոստով կամ հեռավար հարցաթերթիկով, նաև ինքնառաջադրմամբ  ներկայացնում են իրենց թեկնածուներին: Առաջադրումը ներկայացվում է Քոլեջի, Ավագ դպրոցի կայքում, խորհրդի բլոգում: 

Հունվարի -ին կազմակերպվում է փակ քվեարկություն, ընտրվում են առաջադրված թեկնածուներից առավել ձայներ հավաքած թեկնածուները (երկուակա անդամ Քոլեջից, Ավագ դպրոցից): 

4. Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ):


Ժամանակացույց

Առաջարկ

Հունվարի 20-25 ընտրության կարգերի վերանայում , առաջարկների գրանցում, ամբողջացում։ 

Հունվարի  25 փետրվարի 5-ը կազմակերպել առաջադրումների, ինքնառաջադրումների , CV-ների հավաքման, թեկնածուների տվյալների հրապարակման փուլը, որի ժամանակ նաև բոլոր շահառուները հնարավորություն կունեանան արտահայտվել, ինչպես կարգում է։ 
Փետրվարի 5-9-ը կազմակերպել փակ քվեարկություն ։ 

Փետրվարի 10-ին հրապարակել արդյունքները։ 



Комментариев нет:

Отправить комментарий