понедельник, 31 января 2022 г.

Վիկան գնում է Փարիզ . ճամբարային ներկայացում


Ինչպես միշտ, երբ միևնույն գաղափարի շուրջ հավաքվում են հետաքրքիր և ոգևորված մարդիկ, ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, իսկ ոգեշնչված մտքերը իրականություն են դառնում: 
Այսպիսով, սկսվեց մեր հունվարյան ստուգատեսային ճամբարը: Հիմնական նախագիծը, որն արդեն գաղափար էր դարձել մեզ համար, թատերական նախագիծն էր: Իհարկե, այդքան էլ հեշտ չէ թատրոն բեմադրելը, բայց համառության և աշխատասիրության արդյունքում հնարավոր է ունենալ տեսանելի արդյունք: Նախ աշխատեցինք սցենարի վրա, այս անգամ ոչ թե կոնկրետ ստեղծագործություն էինք վերցրել, այլ ամբողջական սցենարը, գործողությունները մենք էինք հորինել, ինչն ավելի բարդ է: Միայն մեկ շաբաթ ծախսվեց սցենարային աշխատանքների, բոլոր տեսարանները հատ -հատ հորինելու, կերպարների վրա աշխատելու ուղղությամբ: Պարտադիր պայման էր, որ դեր պետք է ունենան ջոկատի բոլոր անդամները: Սցենարը կազմելու ամբողջական աշխատանքն իր վրա վերցրեց Հայկ Աղլամազյանը, իսկ հետո մաս- մաս աշխատեցինք կտորների վրա: 
Սկսվեցին փորձերը. ամեն փորձը մյուսից տարբերվող, նոր իմպրովիզներով, դերին այլ տեսանկյունից տեսնելու հայացքով: Արդյունքում կերպարները մշակվեցին, խոսքերն ավելի կոնկրետացան, թվաց՝ պատրաստ ենք: 
Սկսվեց դերերին համապատասխան հագուստներ պատրաստելու գործընթացը, որում մեզ օգնեց ընկեր Հասմիկը: Երեք-չորս դասաժամ տեխնոլոգիայի լաբորատորիայում տարբեր գույների ֆետրերից ստացվում էին մեր կերպարները, կախարդի գլխարկը, բարի փերիի թևիկները, աքլորի փետրավոր թիկնոցը և այլն: 
Ներկայացումից առաջ անոնս նկարահանեցինք, որի սցենարը կազմեց և մոնտաժեց Հայկ Աղլամազյանը: Տաթև Գրիգորյանը պատրաստեց ներկայացման հրավիրատոմսի էլեկտրոնային տարբերակը, իսկ Ռուսլանը հաջորդ օրը տպեց և բերեց թղթե տարբերակները: 
Բաժանվեցին հրավիրատոմսերը, արվեցին բոլոր հրավերները, և վերջապես բեմադրեցինք: 
Մասնակիցների ոգևորությանը չափ չկար, նման համատեղ  և ջանքեր պահանջող աշխատանքները միշտ էլ հաջողված են և ստեղծում են հաճելի մտերմություն: 
Ներկայացումը այստեղ. 




Комментариев нет:

Отправить комментарий