воскресенье, 16 января 2022 г.

Միասնական ընթերցումներ. Ուսումնական ժամերգություն


Տերունական աղոթք

Հայ՛ր մեր
որ յերկինս ես
սուրբ եղիցի անուն  Քո
եկեսցէ արքայութիւն Քո
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 
Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր
որպէս եւ մեք թողումք
 
մերոց պարտապանաց:
  
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանսամէն:

 

Ներսես Շնորհալի
Հաւատով խոստովանիմ  եւ երկիր պագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի. անեղ եւ անմահ բնութիւն. արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս

 Առաջի քո Տէր, Որդի Աստուծոյ, որ պատարագեալ Հօր ի հաշտութիւն հաց կենաց բաշխիս ի մեզ. հեղմամբ արեան քո սուրբ, աղաչոմք ըզքեզ, ողորմեա արեամբ քով փրկեալ հօտի:
Քահանայ. Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց:

Օրհնեցէք զՏէր յերկինս. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ի բարձունս. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա. Ալէլուիա։
Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա. Ալէլուիա։

Комментариев нет:

Отправить комментарий