вторник, 25 января 2022 г.

Ճամբարային առօրյայից...

Հավեսի ճամբարը շարունակվում է Միջին դպրոցում, ամենուր տարաբնույթ գործունեությամբ տարված ճամբարականներ են, մի տեղ երգում են, պարում, մեկ այլ տեղ՝ փորձեր անում, մի խումբ այցելել է սահադաշտ, մեկ այլ խումբ խոհանոցային թխուկներով է զբաղված, մյուսները՝ ճամբարային թեյխմություն-հյուրասիրություն են կազմակերպել.... Միանշանակ է, որ ձմեռային ճամբարը հավեսի ճամբար է, ոգևորության փոխանցման, և նախագծային պատկերացումները իրական դարձնելու ճամբար է...
Օրվա աշխատանքներից ֆոտոշարով....
Խոհանոցում մաթեմատիկների ջոկատն է...






















Միջին դպրոցում մեկնարկել է Մուտք ճամբարը՝ կրթահամալիրում սովորելու հայտ ներկայացրած սովորողների համար: Համատեղ պարեր. Մուտք ճամբարականներ և բնագետների ջոկատ. 



Քիմիական փորձեր. Ձմեռային ճամբարը նաև  նոր դասավանդողների համար է Մուտք ճամբար. 


Ձմեռային ճամբարի անբաժանելի մասը թեյխմությունն է. 

Ճամբարի ընթացքում յուրացնում ենք նոր մարզական հմտություններ . չմուշկների վրա գինեգործներն են. 


Այս տարվա ձմեռային ճամբարը առանձնահատուկ է նաև բազմաթիվ հետաքրքիր ներկայացումներով: Փոքր դահլիճում անընդհատ փորձեր են, տարատարիք ճամբարականներից կազմված թատերախմբերը հանդես են գալիս նոր մոտեցումներով ստեղծված հետաքրքիր ներկայացումներով: 


Լուսանկարները՝ Միջին դպրոցի դասավանդողների


Комментариев нет:

Отправить комментарий