Երկրորդ ուսումնական շրջանը՝ հունվարյան ճամբարը, սկսեցինք մի շարք նախագծերի մեկնարկով։ Պարզվեց, որ մեր ջոկատով առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն ենք, աշխատանք, որն իսկապես շատ պատասխանատու է և կարևոր։ Անհրաժեշտ էր այնպես կազմակերպել 15 րոպե տևողությամբ պարապմունք, որը հետաքրքիր լինի և՛ միջին , և՛ ավագ դպրոցի սովորողներին։ Ծրագիրը՝ այստեղ։
Հիմնական նախագծերից մեկը ,,Բառքամոցի,, մրցույթի կազմակերպումն էր։ Ճամբարային շրջանում սովորողները շատ են սիրում խաղեր խաղալ, իսկ ինտելեկտուալ և մտածողությունը զարգացնող խաղերը քիչ են։ Այդ պատճառով միտք առաջացավ ,,Բառքամոցի,, խաղը դարձնել համադպրոցական և կազմակերպել ամենամյա առաջնություն։ Ավելի մանրամասն՝ այստեղ ։ Հաղթողներին պարգևատրելու համար պատրաստեցինք մրցութային լոգոներ, որոնցից ամենահաջողվածը դարձավ մեդալ ։ Մեդալների պատրաստումը համագործակցային նախագիծ էր, որն իրականացրին Տեխնոպարկի մասնագետների հետ միասին։
Յուրաքանչյուր օր սովորողները պատմել են իրենց ճամբարային առօրյայից։ Պատումները կարող եք տեսնել այստեղ։
Հունվարյան ճամբարը ստուգատեսային է, այս ընթացքում գործում էին հինգ ստուգատեսները, որոնցից Ազգագրության ստուգատեսին մասնակցեցինք սովորողների հետ։ Քանի որ ստուգատեսի այս տարվա թեման ձմեռային ազգագրական տոներն էին, ճամբարականներն իրենց նախաձեռնությամբ ընտրել էին երկրներ և ուսումնասիրում էին նրանց ազգային տոներն ու մշակութային առանձնահատկությունները։ Արդյունքում բավականին հետաքրքիր թարգմանական-վերլուծական փաթեթ ստացվեց, որը կարող եք տեսնել այստեղ։
Ժամանակ ունեինք նաև ընթերցելու և քննարկելու համար։ Ներշնչանքի, համոզման դերի մասին խոսեցինք, երբ կարդացինք ,,Ձեզ վիճակվե՞լ է օձ կուլ տալ,, կարճ ստեղծագործությունը։ Նաև ընթերցել ենք իրանական պոեզիա։
Ճամբարային խաղերը ճամբարականների սիրելի ժամերն են։ Այս անգամ ևս կազմակերպեցինք քվեստ, որը ինտելեկտուալ ինտերակտիվ խաղ է։ Նախապես առանձնացրել էի հարցերը, հրապարակել իմ բլոգում, իսկ թերթիկները պահել համապատասխան վայրերում։ Հարցերը վերաբերում էին հայական առասպելներին և պատմությանը, ինչը հնարավորություն էր հյատնի պատմությունները նորից ընթերցել և վերհիշել։
Հունվարյան ճամբարի բաղկացուցիչ մասն են կազմել ճամփորդությունները, որոնք մեծ ծավալով կազմակերպչական աշխատանքներ են պահանջում։ Բոլոր ճամփորդությունները ամփոփվել են առանձին պատումով՝
- Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդություն
- Այցելություն Գեղասահքի մարզադպրոց,
- Բանգլադեշյան թափառումներ,
- Դպրոցը՝ հանդիսատես, այցելություն թատրոն,
- Ձմեռային մարզական խաղեր Լեռնանիստում
Այսպիսով՝ ճամբարային իմ խմբում ընդգրկված է եղել 32 սովորող, որից միայն մեկն է բացակայել, մյուսները մասնակցել են և հանդես եկել հետաքրքիր նախագծերով։
Սովորողների հաշվետվությունները՝
- Մերի Իսկանդարյան
- Վահան Ղուկասյան
- Մարի Բեգլարյան
- Անգելինա Գևորգյան
- Էլինա Հովսեփյան
- Նատալի Ղալեչյան
- Վիկտորիա Մելիքյան
- Լանա Ներսիսյան
- Գայանե Փաշիկյան
- Մհեր Կարապետյան
- Դավիթ Հովհաննիսյան
- Հայկ Մանուկյան
- Աստղիկ Գաբոյան
- Անի Համբարձումյան
- Եվա Միքայելյան
- Ժասմին Պետրոսյան
- Մարիամ Դալլաքյան
- Անահիտ Ստեփանյան
- Մանե Եսայան
- Անահիտ Եսայան
- Բալանյան Էդվին
- Մանանա Ղազարյան
- Մարի Մելիքյան
- Լիլիթ Ջահանգիրյան
- Լիլի Սիմոնյան
- էդգար Ալեքսանյան
- Գասպարյան Գարիկ
- Ռոբերտ Խաչատրյան
- Ալեքս Ստեփանյան
Комментариев нет:
Отправить комментарий