вторник, 21 января 2025 г.

Դպրոցը՝ հանդիսատես․ այցելություն թատրոն


Հունվարյան ճամբարի հետաքրքիր բաղկացուցիչը դարձավ ամբողջ դպրոցով Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն այցելելը։ Նման մեծ մասշտաբի դիտում և այցելություն դեռ չէինք ունեցել։ Ներկա էր ամբողջ Միջին դպրոցը՝ մոտ ութ հարյուր սովորող։ Թատրոն այցելելը ևս մշակույթ է, որը կարևոր է դպրոցից սկսած սերմանել։ 
Այս անգամ դիտեցինք ,,Մոխրոտը,, ներկայացումը, որը լավ հնարավորություն էր հայտնի հեքիաթի սյուժեին նորից ծանոթանաու կամ վերընթերցելու։ Հետաքրքիր սցենարային լուծումներ էին արված, ներկայացումը նաև երաժշտական էր, մի շարք հատվածներ երգվեցին։ Դերասանական կազմը բավական լավ և արտահայտիչ էր խաղում։ Ինչևէ , ներկայացման վերաբերյալ  էլի մի շարք դրական կողմեր կարելի է նշել։ Նման նախաձեռնությունները շատ կարևորում եմ, քանի որ հնարավորություն են տալիս առօրյա միապաղաղությունից դուրս գալ, զբաղվել այլ գործունեությամբ։ 
Մի հատված թատերական ներկայացումից՝

Ներկայացման ավարտից հետո, որպես շնորհակալություն, միասնական ընթերցեցինք Թումանյան և երգեցինք Կոմիտաս։ 



Комментариев нет:

Отправить комментарий