Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 23-25
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Նաիրա Հարությունյան
Մեկնում՝ հունվարի 23-ին՝ 09:00, Մայր դպրոցի բակից,
Վերադարձ՝ հունվարի 25-ին,մինչև 17:00, Մայր դպրոց ։
Երթուղի՝ Երևան - Թալին-Գյումրի, Գյումրի-Մաստարա-Երևան ։
Գիշերակացը՝ Ֆանտան հյուրատուն
- Ծանոթանալ, ուսումնասիրել Գյումրու մշակույթը, ազգագրությունը,
- Գյումրին հումորային պատմությունների քաղաք․ բանավոր բարբառային պատումների ձայնագրություն, տեսագրում,
- Գյումրին այսօր, գյումրեցիները․ հանդիպումներ, այցելություններ արհեստանոցներ, արվեստանոցներ․ Գյումրու հոլերը, այցելություն Արսեն Վարդանյանի արհեստանոց
Ստուգատեսներ՝
- Ազգագրական ստուգատես․ ազգագրությունը Գյումրիում․ ուսումնասիրություններ,
- Ձմեռային մարզական խաղեր
Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ
- Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի
- Մաստարայի եկեղեցի
- Քայլք Գյումրիում՝ երթուղի՝ Վարդանանց հրապարակ-Սուրբ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիներ- Հոկտեմբեր կինոթատրոն-Լոդկա շենք-Ճրճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ-Կլկլանի բաժակ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց-,,Վառեմ-մարեմ,, պատշգամբ-Օժիտի շենք։
- Թանգարաններ՝ Ձիթողցոնց թանգարան, Մհեր Մկրտչյանի թանգարան
- Արհեստանոցներ՝ Արսեն Վարդանյանի արհեստանց
Եղանակը՝ այստեղ
Նախապատրաստական աշխատանք
- Գյումրու հետ կապված լեգենդների, անվան բացատրության հետ կապված պատմությունների ուսումնասիրություն,
- Գյումրու ֆայտոնները
- Ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն
- Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
- Գյումրեցիների ավանդույթները
- Տեղեկություններ այցելվող վայրերի մասին
- Գյումրի՝ ֆիլմերի հետքերով։ Գյումրիում նկարահանված հետաքրքիր ֆիլմեր։
Կրթական փոխանակումներ՝
Այցելություն Արամ Մանուկյանի անվան մարզադպրոց։
- շրջայց դպրոցում, ծանոթություն,
- բասկետբոլի ընկերական խաղ
Ծրագիր ՝ ըստ օրերի
Հունվարի 23
09:00` մեկնում
11:30` կանգառ Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցում, ընդմիջում,
14:00` Ժամանում Գյումրի, կրթական փոխանակումներ, ընկերական բասկետբոլային խաղ
16: 30` այցելություն Արսեն Վարդանյանի հոլի պատրաստման արհեստանոց,
17: 30` ժամանում հյուրատուն, իրերի տեղավորում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր
22: 30` քուն
Հունվարի 24
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
10: 30` քայլք Գյումրիում՝ ըստ երթուղու,այցելություն Մհեր Մկրտչյանի թանգարան
15:00` ընդմիջում
16:00` քայլք Գյումրու հրապարակում, Աբովյան, Վարպետաց փողոցներում, բանավոր պատմությունների, բարբառային զրույցների տեսագրում, ձայնագրում,
18:00` վերադարձ հյուրատուն, ընթրիքի պատրաստում, ընթրիք
20:00` օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, վիկտորինա
22: 30` քուն
Հունվարի 25
08:30` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ, իրերի հավաքում
11:00` Այցելություն Ձիթողցոնց թանգարան
13:00` կանգառ Մաստարայում, ընդմիջում
մինչև 17:00 վերադարձ։
Նախահաշիվ
Մեկ սովորողը եռօրյա ճամփորդության ուղեգրի համար վճարում է 16.000 դրամ։
- Գիշերակացը՝ 5000
- Տրանսպորտ՝ 120.000/ մի մասը կրթահամալիրի աջակցությամբ
- Սնունդ՝ 5000
- Թանգարանի տոմսեր, էքսկուրսավարի ծառայություն` 1000
Տրանսպորտ՝ 60 DA 077, 20 տեղ
Վարորդ՝ Սամվել Սերոբյան
Անհրաժեշտ իրեր՝
- ճանապարհի համար օարապահիկ՝ բրդուճներ, ջուր,
- հարմար ուսապարկ, տաք կոշիկներ,
- անհատական ճամփորդական սպասք,
- տաք հագուստ, փոխնորդ հագուստ,
- հիգիենայի պարագաներ,
- ձեռնոց, գլխարկ։
Ակնկալվող արդյունքը՝ պատումներ, Գյումրու, գյումրեցիների մասին տեսանյութեր, տեսագրած բարբառային պատումներ։
Մասնակիցներ՝
- Նարեկ Վարդանյան, 6-րդ դասարան
- Մանանա Ղազարյան, 7-րդ դասարան
- Մարի Բեգլարյան, 7-րդ դասարան
- Անգելինա Գևորգյան, 7-րդ դասարան
- Մարիամ Դալլաքյան, 8-րդ դասարան
- Աստղիկ Գաբոյան, 8-րդ դասարան
- Եվա Միքայելյան, 8-րդ դասարան
- Ալեքս Ստեփանյան, 8-րդ դասարան
- Հայկ Մանուկյան, 8-րդ դասարան
- Լիլի Ստեփանյան, 7-րդ դասարան
- Ռոբերտ Խաչատրյան, 8-րդ դասարան
- Մհեր Կարապետյան, 8-րդ դասարան
- Լինա Բաբայան, 8-րդ դասարան
- Էդվին Բալանյան, 7-րդ դասարան
- Էդգար Ալեքսանյան, 8-րդ դասարան
- Հասմիկ Մելքոնյան, 8-րդ դասարան
- Տիգրան Բարսեղյան, 8-րդ դասարան
Комментариев нет:
Отправить комментарий