Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։
-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։
Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։
Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։
Ջոն Քեհո
Комментариев нет:
Отправить комментарий