четверг, 30 января 2025 г.

,,Բառքամոցի,, մրցույթի ամփոփում


Այս ճամբարային շրջանում ևս որոշեցինք իրականացնել ,,Բառքամոցի,, մրցույթը, որի կազմակերպման փորձն արդեն ունեինք։ 
Նախ՝ պարզենք, թե ինչ է ,,բաքամոցին,, ։ Այն խաղ է, որը հավանաբար խաղացել են ձեզնից շատերը։ Սովորողները շատ են սիրում նման բառային խաղեր։ Խաղը հնարավորություն է տալիս զարգացնել բառապաշարը, զարգացնել մտածողությունը, տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու հատկությունը։ Կան բառեր, որոնցից հնարավոր է քամել երեսուն և նույնիսկ ավել բառեր։ 
Այս խաղում երբեմն տարիքային տարբերությունն էական դեր չի խաղում, հաճախ վեցերորդ դասարանցիներն ավելի շատ բառեր են գրում և ճկուն են մտածում, քան ավագները։ 
Ինչևէ, խաղը նաև հնարավորություն է լավ ժամանակ անցկացնելու, շփվելու, ընկերանալու, հնարավորությունները փորձելու։ 
Խաղի հայտարարությունը և հայտը պատրաստել և Միջին դպրոցի սովորողներին էինք ուղարկել նախապես։ Կազմակերպեցինք երկու փուլով՝ անհատական մասնակցությամբ և խմբային մասնակցությամբ։ 
Անհատական մասնակցությամբ խաղին մասնակցեց 15 սովորող տարբեր դասարաններից։ Խաղը կազմված էր վեց փուլից, յուրաքանչյուր փուլի համար տրվում էր մեկ բառ և միավոր՝ քամված բառերի քանակով։ Յուրաքանչյուր փուլ տևում էր երեք րոպե։ 
Անհտական մասնակցությամբ խաղում հաղթեց Եվա Միքայելյանը, երկրոր տեղը զբաղեցրեց Դավիթ Հովհաննիսյանը, իսկ երրորդ տեղը՝ Վիկտորիյա Զարգարյանը։ 
Հաջորդ օրը կազմակերպեցինք խմբային մասնակցությամբ խաղը, որին մասնակցեց յոթ խումբ։ Թեժ պայքար էր ընթանում, բոլոր խմբերն էլ հրաշալի դրսևորեցին իրենց, բայց հաղթեց ,,Chatjpt,, խումբը, երկրորդ տեղը գրավեց ,,Ազատ մարդիկ,, խումբը, իսկ երրորդ տեղը՝ ,,50 տոկոս,,-ը։ 
Ամփոփելով ՝ պետք է ասեմ, որ նման խաղ-մրցույթները հետաքրքիր են սովորողների համար և օգնում են առօրյա սովորականությունից դուրս գալ, նաև հնարավորություն են տալիս ներկայանալ և ցույց տալ սեփական հնարավորություններն ու գիտելիքները։ 
Լուսանկարներ ընթացքից՝















Комментариев нет:

Отправить комментарий