пятница, 31 января 2025 г.

Ձմեռային մարզական խաղեր Լեռնանիստում․ ամփոփում


Այս տարի էլ ուսումնական ճամբարն ամփոփեցինք Լեռնանիստ գյուղում։ Ուսումնական երկրորդ շրջանի ծրագրում ներառված է ձմեռային մարզական ստուգատեսը, որի շրջանակներում ունեցանք բազմաթիվ հետաքիքր ճամփորդություններ։ Սահելու հմտությունները որոշեցինք զարգացնել Լեռնանիստում։ 
Եղանակային պայմանները շատ բարենպաստ էին․ և՛ լիքը ձյուն կար, և՛ պայծառ արև էր։ Քիչ-քիչ թեթևացան բաճկոնները և հանվեցին գլխարկները․ ,,Ավելի տաք է, քան Երևանում,, - լսում էի երեխաներից։ 
Մի լավ սահեցինք։ Յուրաքանչյուր սովորող իր սահնակով բարձրանում էր ճոպանուղու միջոցով, այնուհետև շեշտակի իջնում սահքուղով։ Ոչ ոք չէր շտապում, ոչ ոք չէր շտապեցնում։ 
Այս մարզական ճամփորդության դրական կողմերը՝
  • վերջապես ձյուն տեսանք ու մի լավ խաղացինք, 
  • սահելու հմտություններ ձեռք բերեցինք, 
  • ուշադիր եղանք և սովորեցինք սահքուղում անվտանգության կանոններին,
  • միասին լավ ժամանակ անցկացրինք։ 
Սահքից հետո թեյեցինք և կարտոֆիլի պլեճ պատրաստեցինք, որն ակրկնելի համ ուներ։ 
Լուսանկարներ ընթացքից․ 









Комментариев нет:

Отправить комментарий