Ճամբարային առաջին շաբաթը մեկնարկեցինք Գեղասահքի մարզադպրոց այցելությամբ։ Արդեն տասը տարուց ավել է, որ գեղասահքը ներառված է կրթահամալիրային ձմեռային մարզական ստուգատեսում։ Արդյունքը տեսանելի է։ Այցելած 23 սովորողներն էլ գիտեն սահել։
Մարզական ստուգատեսն ավելի ընդգրկուն դարձնելու համար սահադաշտ գնում ենք քայլքով։ Մոտ հիսուն րոպե տևող քայլքը հաղթահարվեց հեշտ, հաճելի զրույցներով և երթուղու ծանոթությամբ։
Նախատեսված ժամանակում հասնելուց հետո մի փոքր հանգստացանք և սկսեցինք չմուշկերը հագնելու ծանր գործընթացը։
Հաճելի ժամանակ անցկացրինք սահադաշտում՝ փորձարկելով արդեն իսկ սովորած հմտությունները և ձեռք բերելով նորերը։ Հաճելի էր նկատել, որ վարժ սահողները օգնում և հետևում էին քիչ հմուտներին։ Փաստենք, որ որևէ վնասվածք և անկանխատեսելի դեպք չունեցանք։
Սովորողների հաշվետու պատումները՝
Комментариев нет:
Отправить комментарий