Դպրոց մտնելուց առաջ որոշեցի մի փոքր պտտվել այգում. հիացա կանաչ և փարթամ բուսականությամբ, շնչեցի Մայր դպրոցի մուտքի վարդերի հոտը և հավաքեցի ճանապարհին հանդիպած աղբը՝ թղթերը, տարբեր տուփեր, մի քանի տոպրակ: Ժամը 09:00-ին դպրոցում էի: Առաջին այցելուին երկար չսպասեցի: Բորիկյան Լևոնը հետաքրքրվում էր քոլեջի մեկամյա կրթությամբ. ուղեկցեցի քոլեջ :
Կրթահամալիրում շարունակվում էր աշխույժ եռուզեռը. սիրով մասնակցեցի ճամբարականների առավոտյան պարապմունքին: Մարզադաշտերը ևս ազատ չէին. սովորողների մի խումբ մարզվում էր:
Կրթահամալիրում շարունակվում էր աշխույժ եռուզեռը. սիրով մասնակցեցի ճամբարականների առավոտյան պարապմունքին: Մարզադաշտերը ևս ազատ չէին. սովորողների մի խումբ մարզվում էր:














