суббота, 1 сентября 2018 г.

Նոր ուսումնական տարին մեկնարկեց

Չնայած գրեթե երկու տարվա դադարին, փաստում եմ, որ սովորողների հետ աշխատելն ինձ համար ամենահետաքրքիր աշխատանքներից մեկն է. հետաքրքրությունս չի դադարել: Երեխաների հետ աշխատելիս, առաջին հերթին աշխատում ես քեզ վրա: Ոչ մի սովորող նման չէ մյուսին, նման չեն նրանց հայացքները, հարցերը, որ տրվում են քեզ: Եվ եթե դու իրավմամբ ուսուցիչ ես, պարտավոր ես աշխատել քեզ վրա, ամեն օր ու անընդհատ, ինքնակրթվել ու սովորել, իրավունք չունես դոփելու և լճանալու: Դա մի ուրիշաշխարհ է, և յուրաքանչյու սովորող ինքն աշխարհ է, որ պետք է կարողանաս բացահայտել, գտնել կարևորը կետը, և աշխատել միասին, մտածել, ստեղծագործել...
Ուսումնական տարին այդպես էլ սկսեցինք, Միջին դպրոցի ներիքն բակում հավաքված սովորողների հետ, որոնց մեծ մասին չէի ճանաչում, մեծ մասին անգամ դաս չէի տալու: Սկսեցինք զրոյցից և առաջիկա ճամփորդության պլանավորումից...

Ընթերցում-խաղ-թատրոն. ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 3-7
Մասնակիցներ ՝ 7-8-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ
Վայրը՝ Մեդիադահլիճ

Նպատակը
  • Ընթերցանության հմտությունների ամրապնդում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Լսելու,համադրելու, շարժում ստեղծելու տեխնիկա
  • Թատերական խոսքի, խաղի կարողությունների ստեղծում
  • Կարդացածը ներկայացնելու այլընտրանքային տարբեակների ներկայացում
Ընթացքը 
Ընթերցում ենք
Կոմիտաս 
Քննարկում, ընտրված ստեղծագործությունների խաղ-բեմադրում, շարժումի ստեղծում, սովորողները լիովին ազատ են ինքնադրսևորվելու: 
Ամբողջական պատկերի ստանալուց հետո ստեղծում ենք մեդիաթատրոն: 

Արդյունքը մեդիաթատրոնի տեսքով ներկայացվում է կայքում և բլոգներում:


Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։


пятница, 31 августа 2018 г.

Գիտելիքի օրն Ագարակում

01.09.2018
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ


Ընթացքը

Այցելություն Ագարակ, ծանոթություն միջավայրին, կենդանիներին, կենդանիների տեսակներին: Կենդանիների խնամք, կերակրում (անհրաժեշտ է վերցնել շաքար և գազար):

Արդյունք
Կնեդանիների հետ շփման միջոցով խնամքի և հոգատարության հմտությունների ձեռքբերում, տեսական գիտելիքների հարստացում:

Նախագիծը լուսաբանել ֆոտոշարքի տեսքով սովորողների բլոգներում: 
Տպավորությունների մասին ռադիոնյութի պատրաստում : 

среда, 29 августа 2018 г.

Օգոստոսի 30 . Բարև , դպրոց...

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը 

Օգոստոսի 30 . 09:00-12:00
Դասարան՝ 7-4 

09:00-09:30 ` առավոտյան ընդհանուր պարապմունք 
09:30-10:30` ընտրության, մարզական ակումբի, լրացուցիչ կրթության խմբերի ճշգրտում 
10:30-11:00` զրույց-քննարկում,,Ուսումնական ամառ,, թեմայով
11:00-12:00` Մայրենի լեզվի սեպտեմբերյան նախագծերի ներկայացում-քննարկում, սեպտեմբերի 1-ի նախագծի ներկայացում
12:00-ից՝ օրվա ամփոփում, ճանապարհում սովորողներին 

понедельник, 27 августа 2018 г.

Սարոյանական ընթերցումներ

Վ. Սարոյան. պատմվածքներ



  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 
  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: 
  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

воскресенье, 26 августа 2018 г.

Նախագծային ուսուցման շաբաթ 03-07.09.2018

03-07.09.2018
7-8-րդ դասարաններ
Շուրջտարյա և երկարաժամկետ նախագծերի մեկնարկ
Սովորողների անհատական նախագծերի մեկնարկ



  • Վերլուծական տեքստի քննարկում՝ նոր դասարաններում նոր սովորողներին ճանաչելու նպատակով
  • Ռադիոնախագիծ 
  • Թարգմանչական նախագիծ 
  • Ընթերցումներ 
  • Սովորողների պատրաստած նախագծեր, նյութերի պատրաստում 
  • Դպրոց բնության գրկում. Սևանի ,,Ժայռ,, լողափ. համատեղ նախագիծ Հռիփսիմե Գալստյանի հետ 

Նախատեսված է յուրաքանչյուր նախագծով երկու նյութ հրապարակել, նախապատրաստել ճամփորդական նախագիծը, մեկնարկ տալ շուրջտարյա նախագծերին: 

Լուսանկարը՝ անձնական արխիվից (Այասի հին թատրոն)



четверг, 23 августа 2018 г.

Եվ ես եղա Կարսում

Կարս. հրաշալի քաղաք, որի յուրաքանչյուր քարը հիշեցնում է մեծ պոետ սիրելի Չարենցին: Պետք  է ասեմ, որ Արևմտյան Հայաստանի ամենասիրելի քաղաքը հենց սա է, ոչ մի տեղ այդպիսի հարազատություն չեմ զգում: Առաջին անգամ Կարս գնացինք երեք տարի առաջ, լուսավոր քաղաք էր՝ հին քարերով, մենք Վարդանի կամրջի մոտ էինք, զգացումն անբացատրելի էր, մինչև հիմա չեմ կարողանում ասել, թե ինչի նմանեցրի՝ ամրիկյան ավանի՞, քիչ-քիչ զարգացող քաղաքի՞, թե՞ գետամերձ բնակավայրի: Համենայն դեպս թուրքական շունչ չզգացի, վանող ոչինչ չկար:

Ուսումնական օրացույց

Նախագծային ուսուցման շաբաթ
Սարոյանական օրեր
Ավ. Իսահակայանի օրեր
Կոմիտասյան օրեր 

Սեպտեմբեր ամսվա նախագծեր (2018-2019 ուս. տարի)

Սեպտեմբերի 4-8 
Նախագծային ուսուցման շաբաթ: Շուրջտարյա և երկարաժամկետ նախագծերի մեկնարկ: Սովորողների անհատական նախագծեր:

Սեպտեմբերի 7-13 
Սարոյանական ընթերցումներ


Սեպտեմբերի 13-22
 Ռեյ Բրեդբերի. ընթերցումներ

среда, 22 августа 2018 г.

Հայոց լեզու, գրականություն, 7-րդ դասարան /2018-2019 ուս. տարվա առարկայական ծրագիր/

Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:

среда, 15 августа 2018 г.

Մայրենի լեզու, 7-8-րդ դասարաններ /լրամշակվող/

Ժամաքանակը՝  շաբաթական  5ժամ, տարեկան 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անհատական նոթբուք-նեթբուքով:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են


  1. Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  2.  Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  3. Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  4. Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  5. Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
  6. Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու  հմտության ձևավորում, զարգացում:
  7. Բառապաշարի հարստացում:
  8. Մեդիահմտությունների ձեռքբերում, զարգացում:

воскресенье, 29 июля 2018 г.

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի

Խունացած պատեր, մամռոտած պարիսպ... Մենք մտնում ենք Անի, այլ են զգացողությունները: Հերիք է կարդաս միայն Վիքիպեդիայի հոդվածն Անիի մասին. Անին ժամանակակից հզոր քաղաք էր՝ մեծ բնակչությամբ, ծաղկում ապրող արհեստներով, արվեստով: 
Այժմ տեսնում ես միայն փլատակներ: Հին պատմությունները թույլ են տալիս մտովի վերականգնել նախկին տեսքն ու շքեղությունը, որից մնացել են պատեր, քարեր, մնացորդներ, բայց էլի շքեղ:

пятница, 29 июня 2018 г.

«Մուտք կրթահամալիր» ճամբարներ

Մուտքի ճամբարի հայտարարությունը 
Ճամբարի ծրագիրը՝ Արմինե Գյոնջյանի բլոգում 
Ճամբարի ընթացքը ներկայացնող նյութեր 
Մասնակիցներ՝ 
1-ին դասարան 
1Ալեն Նազարյան
2.Մարիա Նավոյան 
3.Հասմիկ Ալեքսանյան 
4.Րաֆֆի Հարությունյան 
5.Նարեկ Ղարիբյան
6.Գոռ Մանուկյան
7.Միլա Կարապետյան
8.Արեգ Տոնոյան
9.Դանիելլա Կարա-Պողոսյան
10. Լիոնելլ Կարա -Պողոսյան 
11.Մասիմո Նուր Խարբույշի
12.Յանա Բաղդասարյան
13.Գոհար Թալանչյան
14. Մարիա Ստեփանյան 

3-րդ դասարան
15.Ալինա Հարությունյան 

5-րդ դասարան 
16.Սամվել Սարգսյան 

четверг, 28 июня 2018 г.

2017-2018, 2018-2019 ուսումնական տարիների 5 տարեկանների ուսուցման խմբերը. արդյունքներ, զարգացում

2017-2018 ուսումնական տարի, արդյունքներ
Դասվար՝ Սրբուհի Ներսիսյան, օգնական՝ Ծաղիկ Գասպարյան
Սովորողների թիվը՝ 28
Ուսուցման երկրորդ տարի տեղափոխվող սովորողների թիվը՝ 18
Արևմտյան դպրոցում առաջին դասարան տեղափոխվող սովորողներ՝ 2
Այլ դպրոց գնացող սովորողներ՝ 8

2018-2019 ուս. տարի

Սովորողների թիվը՝ 25 
Պարտեզից բարձրացող սովորողների թիվը՝ 20 
Նոր ընդունված սովորողներ՝ 5: 

воскресенье, 24 июня 2018 г.

Հունիսի 25-29

Ամառային լողափնյա ճամբար . Վարսիկ Աթոյան

Ամառային պարտեզ

09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
10:00-ից՝ աշխատանք Արևմտյան դպրոցում

  • 2018-2019 ուս տարվա ընդունելություն
  • Հարսանեկան ծեսի նախապատրաստում 
  • Միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • Միջվայրի ձևավորում, տեխնոլոգիա
  • Ուսումնական պլաններ. պայմանագրերի կնքում
  • Նախագծերի կազմում
  • Ուսումնարաբեռնվածության գրանցում. նախնական դասաբաշխում 
  • Մանկավարժական լաբորատորիաներով աշխատանք
  • 2018-2019 ուս տարվա ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ծրագրերի լրամշակում, նախագծերի հրապարակում
  • Հայրենագիտական ճամփորդությունների նախագծերի հրապարակում 
  • Նախաձեռնություններ
10:00` ,, Սեբաստացիներ,, երգչախմբի պարապմունք
11:30` Երկարացված օրվա կազմակերպիչների պարապմունք. հեծանվային տեխսպասարկում 
12:00-12:30` ընդմիջում դպրոցներում 
12:30-14:00` աաշխատանք նախաձեռնություններով, խմբերով

14:00-15:00` աշխատանքային հավաք Հյուսիսում 


вторник, 12 июня 2018 г.

Հունիսի 13

09:00-10:00` առավոտյան ընդհանուր պարապմունք, հարսանեկան երգերի ուսուցում
10:00-11:00` Սասունիկի դասավանդողների ընդունելություն
11:00-12:00` տեխնոլոգիական աշխատանքներ, լողափնյա պարտեզ, լողափնյա  ճամբար 
12:00-13:00` մասնակցություն համերգին . Մեկ օր մանկության հետքերով
13:00-14:00` ընդմիջում, օրվա ամփոփում Սասունիկի դասավանդողների հետ
14:00:14:45` անհատական աշխատանք , վարձերի հավաքման աշխատանքներ
14:45` Նուբար. համերգ
15:30-17:00` էլ. փոստի նամակների ստուգում, պատասխանում 

воскресенье, 10 июня 2018 г.

ճամբարային երկրորդ շաբաթ. ուսումնասիրություն

Սրբուհի Ներսիսյան
Լուսինե Բարխուդարյան 
Արմինե Գյոնջյան 


Գրետա Բակունց
Շուշան Ալեքսանյան 

Սոնա Փափազյան 

Սոֆյա Գրիգորյան 
  • Երկու տեսաֆիլմ դաստիարակների բլոգներից: 

Նարինե Դավթյան

Ծաղիկ Գասպարյան 

Մայրանուշ Համբարձումյան 
Մարգարիտ Հեքիմյան 

Շողիկ Սահակյան 
Արևիկ Ուզունյան

Բուրաստան Օսիպովա



Դիտարկումներ
  • Յոթ դասավանդողի բլոգում ոչինչ չի հրապարակվել ճամբարային գործունեության շրջանում:
  • Ճամփորդական նախագծերը տեղադրված են, բայց ոչ մի ճամփորդության մասին հաշվետու ֆիլմ, տեսանյութ, պատում, սովորողների տպավորություններ չկան հրապարակված (նախապատրաստական աշխատանք առկա է)
  • Ճամբարային գործունեության վերաբերյալ սովորողների նյութեր, տպավորություններ իրենց բլոգներից հրապարակված չկան ո՛չ դասավանդողների բլոգներում, ո՛չ ենթակայքում:
  • Նյութերի մեծ մասը ֆոտոշարեր են, շատերի դեպքում չկան մեկնաբանություններ, թե ինչի մասին են, գրավոր խոսքը քիչ է: 
  • Ինչ-որ չափով հաջողված են ռադիոնյութերը: 
  • Ստուգատեսներին ուղղված աշխատանքներ չկային: 
  • Նյութերը միօրինակ են, նոր հետաքրքիր մտքեր գործունեություններ չնկատվեցին
  • Մի շարք գործունեություններ. ընթերցանություն, նկարչություն, խաղեր ճիշտ կլիներ իրականացնել դրսում՝ օգտվելով հաճելի եղանակային պայմաններից, որոշ նկարներից դատելով արվել էին ներսում, ինչն այդքան էլ հարմար չէ: 


пятница, 8 июня 2018 г.

Ստուգատես-փառատոնային ճամբար

Հունիսի 11-15
Բանգլադեշյան պլեներ
Ստուգատես-փառատոններ
  • Թարգմանական
  • Ընտրությամբ գործունեության նախագծերի ստուգատես
  • Թատերական փառատոն 
  • Արտ միջավայր
  • Երաժշտական փառատոն 
  • Կինո-ֆոտո փառատոն 
Լրացուցիչ կրթության լողափնյա ճամբարի գործունեություն

Պարտիզապուրակային աշխատանքներ
  • Քարափ-բարձունքի բարեկարգում 
  • Բերքահավաք՝ ծիրանահավաք
  • հողային տարածքների բարելավում, խոտածածակույթի աճեցում
  • խոտհնձման, ոռոգման աշխատանքներ մ
  • Պարտիզապուրակային լաբորատորիայի բարելավման աշխատանքներ 
Թարգմանական ՝ Լիլիթ Հայկազունի, Էլինա Սիմոնյան
Թատերական՝ ռադիո, մեդիաներակայացումներ , դասվարներ, դասավանդողներ
Երաժշտկան՝ Նարինե Դավթյան, Սոֆյա Գրիգորյան
Արտ միջավայր
  • Լողափային պատերի ձևավորում 
  • Ընթերցարան-սպասասրահներ
  • միջավայր, գույն 
Կինո-ֆոտ՝ Սուսան Ամուջանյան , դասավանդողներ
Հունիսի 11
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00` միջավայրի խնամք
10:00-11:00` պատրաստվում ենք ազգագրական փառատոնին
11:00-12:00` արտմիջավայրի նախագծեր
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` թարգմանական ստուգատես
14:00-ից՝

Հունիսի 12
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00` միջավայրի խնամք
10:00-11:00` պատրաստվում ենք ազգագրական փառատոնին
11:00-12:00` արտմիջավայրի նախագծեր
12:00`  համերգ. Մարինե Մկրտչյան և ընկերներ 
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00`պարտիզապուրակային գործունեություն

Հունիսի 13
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00` միջավայրի խնամք
10:00-11:00` պատրաստվում ենք ազգագրական փառատոնին
11:00-12:00` արտմիջավայրի նախագծեր
12:00` Մեկ օր մանկության հետքերով . Նարինե Դավթյան, Արևմուտքի երգչախումբ 
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00` ,,Նուբար,,  հայ ավանդական  երգի-պարի համույթ 

Հունիսի 14
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00` միջավայրի խնամք
10:00-11:00` պատրաստվում ենք ազգագրական փառատոնին
11:00-12:00` արտմիջավայրի նախագծեր
12:30-13:00` ընդմիջում
13:00-14:00`  Միջին և հարավային դպրոցները ներկայացնում են 

Հունիսի 15
09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք
09:30-10:00` միջավայրի խնամք
10:00-11:00` Արևմուտքի համույթի փորձ
14:00` մեդիաուրբաթ-համերգ