вторник, 2 октября 2018 г.

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Հոկտեմբերի 1-5. Ուսուցչի օր 

Հոկտեմբերի 5- 15 ` Գրաբարյան օրեր, թարգմանչաց տոն

Հոկտեմբերի 15-25Նար - Դոս 

Հոկտեմբերի 25-30 ` Աշնանային

Հոկտեմբերի 30- նոյեմբերի 3 `  Ուսումնական աշուն


Հայրենագիտական ճամփորդական նախագծեր

Ուսումնական Վայոց Ձոր. Զանգակատուն-Արատես

Շուրջտարյա նախագծեր 

  • Թարգմանչական նախագիծ 
  • Ընթերցումներ
  • Ռադիոնախագիծ 

Ուսուցչի օր

Էդմոնդո դե Ամիչիս.

Վերլուծել հատվածները: 


Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:  Մտորումներ: 

Շալվա Ամոնաշվիլի . Շտապեք, երեխաներ, թռչել ենք սովորելու . վերլուծել արտահայտած մտքերը:


понедельник, 1 октября 2018 г.

Եռօրյա ճամբարի հաշվետվություն. Սևան

Չնայած շատերը պնդում էին, որ սեպտեմբերյան օրերին Սևան գնալ չարժե, ցուրտ է, անհարմար, մենք պատրաստվեցինք: Հավաքվել էր հետաքրքիր և տարաբնույթ սովորողների 17 հոգիանոց խումբ: Սովորողների մեծ մասի հետ առաջին անգամ էի ճամփորդում և լավ հնարավորություն էր նրանց ավելի լավ ճանաչելու, հասկանալու:
Օրը ուրբաթ էր, սեպտեմբերի 21-ը, օրվա ծրագրում նախատեսված էր բարձունքի հաղթահարում: Տեղ հասանք , տեղավորվեցինք: Տաք էր , հարմար, տրամադրող և հաճելի միջավայր: Մեզ էր սպասում բարձունքը՝ Արեգունի լեռը: Արեգունին այն կանչող, գրավիչ լեռներից է եղել, որը միշտ ցանկացել եմ բարձրանալ, բայց միշտ մի բան խանգարել է: Մինչև գագաթ հասնելը ահրաժեշտ էր բարձրանալ մի քանի միջին բարձրության փոքր գագաթներ, որոնք հաջորդում էին իրար, որոնց լանջերին արածում էին կենդանիների նախիրներ:

вторник, 18 сентября 2018 г.

Վերապատրաստման ծրագիր

Սեպտեմբերի 18,  ժամը՝ 16:00


  • mskh.am կայքը, ենթակայքերը 
  • Ուսումնական օրացույց
  • Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրին
  • Էլ. փոստի կիրառում (նաև gmail)
Կրթահամալիրի կառուցվածքը
Կրտսեր դպրոց-պարտեզներ՝ Արևելյան, Արևմտյան , Հյուսիսային, Հարավային
Միջին դպրոց
Ավագ դպրոց
Քոլեջ 

Կրթահամալիրում աշխատելու դիմած մասնագետների վերապատրաստում. սեպտեմբերի 18-21

Վերապատրաստման վայրը՝ Մայր դպրոց, ընթերցասրահ (Հասցեն՝ ՀԱԹ, Բաբաջանյան 25)

Բովանդակությունը
  • Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին
  • Նախագծային ուսուցում. նախագծերի պատրաստում, ներկայացում
  • Անհատական, հեռավար ուսուցում, էլ. փոստի կիրառություն
  • Բլոգավարություն. բլոգի բացում, կիրառաում
  • Պարուսուցում
  • Մարզական պարապմունք՝ հեծանվավարություն

воскресенье, 16 сентября 2018 г.

Անհատական աշխատաժամանակ

2018-2019 ուս. տարի 
Ուսուցման առաջին շրջան 

Թարգմանություններ . նախագիծ

Մասնակիցները՝ 7-8 -րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա 
Նպատակը
  • Թարգմանչական հմտությունների ձևավորում 
  • Ճիշտ գրելու հմտությունների ձևավորում 
  • Լեզվամտածողության ձևավորում 
  • Փնտրելու, գտնելու, ընտրելու կարողությունների զարգացում 

понедельник, 3 сентября 2018 г.

Դպրոց բնության գրկում. Սևան

Մարզական-ընթերցողական ճամբար ,,Ժայռ,, լողափում
Ճամփորդության ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Հռիփսիմե Գալստյան 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-7-8-րդ դասարանի սովորողներ
Գիշերակացը՝ ,,Ժայռ,, լողափի տնակներում
Հաղթահարվող բարձունք՝ Արեգունու կապույտ արահետներ : Արեգունու լեռները եզերում են Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից: Լեռնաշղթայի մի հատվածը, որ կոչվում է Արեգունու կապույտ արահետներ՝ ճանապարհի երկայնքով աճող կապույտ ծաղիկների պատճառով, նախագծի ընթացքում կհաղթահարեն մասնակից սովորողները:

Արդյունքը՝ հաշվետու պատումներ, ռադիոթողարկումներ, տեսանյութեր. նյութերը հրապարակվում են բլոգներում, կայքում:

суббота, 1 сентября 2018 г.

Նոր ուսումնական տարին մեկնարկեց

Չնայած գրեթե երկու տարվա դադարին, փաստում եմ, որ սովորողների հետ աշխատելն ինձ համար ամենահետաքրքիր աշխատանքներից մեկն է. հետաքրքրությունս չի դադարել: Երեխաների հետ աշխատելիս, առաջին հերթին աշխատում ես քեզ վրա: Ոչ մի սովորող նման չէ մյուսին, նման չեն նրանց հայացքները, հարցերը, որ տրվում են քեզ: Եվ եթե դու իրավմամբ ուսուցիչ ես, պարտավոր ես աշխատել քեզ վրա, ամեն օր ու անընդհատ, ինքնակրթվել ու սովորել, իրավունք չունես դոփելու և լճանալու: Դա մի ուրիշաշխարհ է, և յուրաքանչյու սովորող ինքն աշխարհ է, որ պետք է կարողանաս բացահայտել, գտնել կարևորը կետը, և աշխատել միասին, մտածել, ստեղծագործել...
Ուսումնական տարին այդպես էլ սկսեցինք, Միջին դպրոցի ներիքն բակում հավաքված սովորողների հետ, որոնց մեծ մասին չէի ճանաչում, մեծ մասին անգամ դաս չէի տալու: Սկսեցինք զրոյցից և առաջիկա ճամփորդության պլանավորումից...

Ընթերցում-խաղ-թատրոն. ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 3-7
Մասնակիցներ ՝ 7-8-րդ դասարանի հետաքրքրված սովորողներ
Վայրը՝ Մեդիադահլիճ

Նպատակը
  • Ընթերցանության հմտությունների ամրապնդում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Լսելու,համադրելու, շարժում ստեղծելու տեխնիկա
  • Թատերական խոսքի, խաղի կարողությունների ստեղծում
  • Կարդացածը ներկայացնելու այլընտրանքային տարբեակների ներկայացում
Ընթացքը 
Ընթերցում ենք
Կոմիտաս 
Քննարկում, ընտրված ստեղծագործությունների խաղ-բեմադրում, շարժումի ստեղծում, սովորողները լիովին ազատ են ինքնադրսևորվելու: 
Ամբողջական պատկերի ստանալուց հետո ստեղծում ենք մեդիաթատրոն: 

Արդյունքը մեդիաթատրոնի տեսքով ներկայացվում է կայքում և բլոգներում:


Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։


пятница, 31 августа 2018 г.

Գիտելիքի օրն Ագարակում

01.09.2018
Նախագծի մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ


Ընթացքը

Այցելություն Ագարակ, ծանոթություն միջավայրին, կենդանիներին, կենդանիների տեսակներին: Կենդանիների խնամք, կերակրում (անհրաժեշտ է վերցնել շաքար և գազար):

Արդյունք
Կնեդանիների հետ շփման միջոցով խնամքի և հոգատարության հմտությունների ձեռքբերում, տեսական գիտելիքների հարստացում:

Նախագիծը լուսաբանել ֆոտոշարքի տեսքով սովորողների բլոգներում: 
Տպավորությունների մասին ռադիոնյութի պատրաստում : 

среда, 29 августа 2018 г.

Օգոստոսի 30 . Բարև , դպրոց...

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը 

Օգոստոսի 30 . 09:00-12:00
Դասարան՝ 7-4 

09:00-09:30 ` առավոտյան ընդհանուր պարապմունք 
09:30-10:30` ընտրության, մարզական ակումբի, լրացուցիչ կրթության խմբերի ճշգրտում 
10:30-11:00` զրույց-քննարկում,,Ուսումնական ամառ,, թեմայով
11:00-12:00` Մայրենի լեզվի սեպտեմբերյան նախագծերի ներկայացում-քննարկում, սեպտեմբերի 1-ի նախագծի ներկայացում
12:00-ից՝ օրվա ամփոփում, ճանապարհում սովորողներին 

понедельник, 27 августа 2018 г.

Սարոյանական ընթերցումներ

Վ. Սարոյան. պատմվածքներ



  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 
  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: 
  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:
  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

воскресенье, 26 августа 2018 г.

Նախագծային ուսուցման շաբաթ 03-07.09.2018

03-07.09.2018
7-8-րդ դասարաններ
Շուրջտարյա և երկարաժամկետ նախագծերի մեկնարկ
Սովորողների անհատական նախագծերի մեկնարկ



  • Վերլուծական տեքստի քննարկում՝ նոր դասարաններում նոր սովորողներին ճանաչելու նպատակով
  • Ռադիոնախագիծ 
  • Թարգմանչական նախագիծ 
  • Ընթերցումներ 
  • Սովորողների պատրաստած նախագծեր, նյութերի պատրաստում 
  • Դպրոց բնության գրկում. Սևանի ,,Ժայռ,, լողափ. համատեղ նախագիծ Հռիփսիմե Գալստյանի հետ 

Նախատեսված է յուրաքանչյուր նախագծով երկու նյութ հրապարակել, նախապատրաստել ճամփորդական նախագիծը, մեկնարկ տալ շուրջտարյա նախագծերին: 

Լուսանկարը՝ անձնական արխիվից (Այասի հին թատրոն)



четверг, 23 августа 2018 г.

Եվ ես եղա Կարսում

Կարս. հրաշալի քաղաք, որի յուրաքանչյուր քարը հիշեցնում է մեծ պոետ սիրելի Չարենցին: Պետք  է ասեմ, որ Արևմտյան Հայաստանի ամենասիրելի քաղաքը հենց սա է, ոչ մի տեղ այդպիսի հարազատություն չեմ զգում: Առաջին անգամ Կարս գնացինք երեք տարի առաջ, լուսավոր քաղաք էր՝ հին քարերով, մենք Վարդանի կամրջի մոտ էինք, զգացումն անբացատրելի էր, մինչև հիմա չեմ կարողանում ասել, թե ինչի նմանեցրի՝ ամրիկյան ավանի՞, քիչ-քիչ զարգացող քաղաքի՞, թե՞ գետամերձ բնակավայրի: Համենայն դեպս թուրքական շունչ չզգացի, վանող ոչինչ չկար:

Ուսումնական օրացույց

Նախագծային ուսուցման շաբաթ
Սարոյանական օրեր
Ավ. Իսահակայանի օրեր
Կոմիտասյան օրեր 

Սեպտեմբեր ամսվա նախագծեր (2018-2019 ուս. տարի)

Սեպտեմբերի 4-8 
Նախագծային ուսուցման շաբաթ: Շուրջտարյա և երկարաժամկետ նախագծերի մեկնարկ: Սովորողների անհատական նախագծեր:

Սեպտեմբերի 7-13 
Սարոյանական ընթերցումներ


Սեպտեմբերի 13-22
 Ռեյ Բրեդբերի. ընթերցումներ

среда, 22 августа 2018 г.

Հայոց լեզու, գրականություն, 7-րդ դասարան /2018-2019 ուս. տարվա առարկայական ծրագիր/

Հայոց լեզու, գրականություն. առարկայական ծրագիր
Ժամաքանակը՝ շաբաթական 5 ժամ, տարեկան 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:

среда, 15 августа 2018 г.

Մայրենի լեզու, 7-8-րդ դասարաններ /լրամշակվող/

Ժամաքանակը՝  շաբաթական  5ժամտարեկան 180 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անհատական նոթբուք-նեթբուքով:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են


  1. Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  2.  Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  3. Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  4. Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  5. Գրագիտության ուսուցում, անսխալ ու վարժ գրելու, կարդալու կարողությունների պահպանում, զարգացում:
  6. Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու  հմտության ձևավորում, զարգացում:
  7. Բառապաշարի հարստացում:
  8. Մեդիահմտությունների ձեռքբերում, զարգացում: