Իրականում ներառումը բավական բարդ գործընթաց է, և մանկավարժության մեջ ներառման դերը շատ կարևոր է, այլ կերպ ասած ի՞նչ մանկավարժություն առանց ներառման. էլ ինչպես կարող ես շարունակել աշխատել, երբ ասենք նույն դասարանում կա կամ կան սովորողներ, ովքեր ,,անկյունում են,, : Աշխատել միայն նրանց հետ, ովքեր լավ սովորում են կամ գիտեն, դա չափազանց հետու է մանկավարժությունից, դրա համար քո կարիքը չկա: Իսկ ուսուցիչը պետք է անպայման ներառի և՛ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողին, և՛ այլ երկրից եկած սփյուռքահային, արտասահմանցուն, դժվար շփվող սովորողին և այլն, և նրանք քիչ չեն մեր դասարաններում: Մանկավարժությունը չի կարող շրջանցել այս անհատներին: