Այսօր
երեկոյան իմ նոր ծնողները պետք է գան իմ ետևից: Ես հագել եմ սև սինթետիկ բաճկոն, որը մեզ տվել են տոների համար: Տաք յուղով մաքրեցի կոշիկներս, հավաքեցի ճամպրուկս: Ես ոչ ոքի հետ չեմ խոսում: Ցերեկը չեմ ուտում, վախենում եմ բաճկոնիս վրա հետքեր ընկնեն: Գրադարանում մի գիրք թերթեցի լավ պահվածքի կանոնների մասին: Հիմա ես գիտեմ, որ պատառաքաղը դնում են ափսեի ձախ կողմում, իսկ դանակը՝ աջում: Ես գիտեմ, որ մսի հետ մատուցում են սպիտակ գինի, իսկ ձկան հետ՝ կարմիր: Կամ էլ հակառակը: Ես գիտեմ, որ քո այցեքարտը պետք է տաս մյուս հարուստ մարդկանց, որոնց հանդիպում ես, որ հետո նրանց հետ հանդիպելու հնարավորություն ունենաս, աղքատներին չհանդիպես:
суббота, 12 июля 2014 г.
пятница, 11 июля 2014 г.
Ժակ: Յոթ տարեկան
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ դպրոցում հանտվել է նորեկը:
Երբ նորեկներ են գալիս, ես միշտ ցանկանում եմ օգնել նրանց:
Այս նորեկն այնքան էլ սովորական չէ: Նա մեզանից մեծ է,
ութ տարեկան է: Երևի մնացել է նույն դասարանում, բայց տգետի նաման չէ: Նա ապրում է
կրկեսում, մշտապես մի տեղից մեկն է գնում, և նրա համար դժվար է հասցնել ծրագիրը:
Աղջկա անունը Մարտին է: Նա շնորհակալ է իմ վերաբերմունքի
համար, լսում էի իմ խորհուրդները և հարցնում, թե ես շախմատ խաղալ գիտեմ: Ես ասում
եմ ոչ, և նա մեջքի պայուսակից հանում է շախմատի փոքրիկ տախտակը, որպեսզի սովորեցնի
ինձ: Շախմատում ինձ դուր է գալիս այն, որ տախտակը նման է թատրոնի, որտեղ
կերպարները պարում են և պայքարում: Նա սովորեցնում է, որ յուրաքանչյուր կերպար
ունի կյանքում իրեն պահելու փոքրիկ գաղտանգիրը: Ոմանք շարժվում են փոքր քայլերով.
դրանք զինվորներն են: Մյուսները սուրում են կատաղածների պես: Իսկ երրորդները կարող
են թռչել մյուս կերպարների վրայով, դրանք ձիերն են:
четверг, 10 июля 2014 г.
Վեներա : Յոթ տարեկան
Հայելի: Նոր քթով ավելի գեղեցիկ եմ թվում: Ես աստղերի երեխաների համար նախատեսված դպրոց եմ գնում, որտեղ ուսուցումը կատարվում է դոկտոր Հակինսի մեթոդով: Մեզ թույլ են տալիս անել ինչ ուզում ենք և երբ ուզում ենք, որպեսզի մեր ցանկությունները չճնշվեն: Ամենից հաճախ ես նկարում եմ փոքրիկ մարդու՝ բանտարկյալի:
-Ո՞վ է նա,-հարցնում է ուսուցչուհին,-քո հայրն է, քո մայրն է:
-Ո՛չ, նա ուրիշ է:
-Ո՞վ է ուրիշը, գեղեցիկ ասպե՞տը:
Ես հստակեցնում
եմ:
-Ոչ, նա ուրիշ է,
նա երբեմն երազումս է երևում:
-Լավ, այդ ուրիշն
անուն ունի, նա գեղեցիկ ասպետն է,- ասում է ինձ ուսուցչուհին: -ես էլ էի նրան փնտրում, հետո գտա, երբ
հանդիպեցի իմ ամուսնուն:
Պապադոպուլոս
Էդմոն Ուելսը
հայտարարում է գաղտնիքների ավարտի մասին:
Եվ իսկապես, նրա բոլոր գաղտնիքները վատ են քողարկված:
Նրա Ուելս
Պապադոպուլսոը կուսակրոն ճգնավոր է: Նա տուն է սարքել, այնտեղ է քարշ տվել սննդի
պաշարներ, որոնք կհերիքեն մինչև կյանքի վերջ, և փակվել:
Իր ապաստարանը
որտեղ պատահի չի կառուցել: Այն գտնվում է Անդախի Կորդիլերի հեռավոր և բարձր
տիրույթներից մեկում՝ Պերույում գտնվող Կուսկոյի շրջանում:
Այնտեղ
Պապադոպուսը մեդիտացիայով է զբաղվում և գրում է: Այդ մարդը այնքան էլ բարձրահասակ
չէ, սև գանգուր մորուքով, անհամաչափ մեծ եղունգներով: Երբ տաս տարի ապրում ես քսան
քառակուսի մետր սենյակում, սկսում ես մոռանալ հագուստի և անձնական հիգենիայի
մասին: Ճգնավորին այցելում են միայն սարդերը:
среда, 9 июля 2014 г.
вторник, 8 июля 2014 г.
Առակ հրեշտակի և երջանկության մասին
Երիտասարդը փափագում էր հաջողություն և երջանկություն, բայց նրա կյանքն անհեթեթ էր: Նա կռվում էր անհաջողության և սխալների ցանցերում: Չէր հասկանում ինչու, քանի որ ինքն այնքան գեղեցիկ էր, խելացի և լավը: Ով է արժանի հաջողության և սիրո , եթե ոչ ինքը : Բայց, ցավոք, ինչ էլ աներ, ամեն ինչ ապարդյուն էր:
Մի անգամ, երբ նա շատ վատ էր, թույլ էր և հիվանդ, հանդիպեց բարի աղջկա: Ոչ մի առանձնահատուկ բան, աղջիկն աննկատելի էր և անգույն, նա երբեք աղջկա վրա ուշադրություն չէր դարձնի: Բայց աղջիկը չափազանց բարի էր:
суббота, 5 июля 2014 г.
,,Պաբլո Պիկասո,, նախագծի մասին
Հարցերին պատասխանում է արվեստագետ Արման Գրիգորյանը:
Գևորգ Հովհաննիսյան, Դոնա Թովմասյան և ընկերներ
пятница, 4 июля 2014 г.
вторник, 1 июля 2014 г.
Մոնտաժային ծրագրի առաջադրանք
Ֆիլմը պատրաստված է Wondershare Video Editor, Wondershare Photo Story Platinum, AVS4YOU ծրագրերով:
понедельник, 30 июня 2014 г.
суббота, 28 июня 2014 г.
воскресенье, 22 июня 2014 г.
Հունիս ամսվա հաշվետվություն
Հունիսի 2-ին սկսվեց ամառային ուսումնահետազոտական ճամբարը, որի ընթացքում եղել եմ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6-րդ դասարանի ջոկատավարը: Ճամբարի ընթացքում պատրաստվել ենք ստուգատեսներին, մասնակցել ենք Անտիվիրուս-հակաբացիլ Կոմիտաս-ին, դիտել ենք ֆիլմեր, այցելել ենք կրտսեր դպրոցներ, սուրբ Երրորդություն եկեղեցի և այլն:
Ամառային ճամբարի ծրագիրը և նյութերը կարող եք տեսնել իմ բլոգի ուսումնական ճամբար բաժնում:
Ճամբարի մասին նյութեր ենք տեղադրել Միջին դպրոցի և Գեղարվեստի կրստեր դպրոցի ենթակայքերում, սովորողների բլոգներում: Ներկայացնում եմ մի մասը
Подписаться на:
Сообщения (Atom)
.jpg)
.jpg)





Առաջադրանքների պատասխանները կարող եք տեսնել 