Հայելի: Նոր քթով ավելի գեղեցիկ եմ թվում: Ես աստղերի երեխաների համար նախատեսված դպրոց եմ գնում, որտեղ ուսուցումը կատարվում է դոկտոր Հակինսի մեթոդով: Մեզ թույլ են տալիս անել ինչ ուզում ենք և երբ ուզում ենք, որպեսզի մեր ցանկությունները չճնշվեն: Ամենից հաճախ ես նկարում եմ փոքրիկ մարդու՝ բանտարկյալի:
-Ո՞վ է նա,-հարցնում է ուսուցչուհին,-քո հայրն է, քո մայրն է:
-Ո՛չ, նա ուրիշ է:
-Ո՞վ է ուրիշը, գեղեցիկ ասպե՞տը:
Ես հստակեցնում
եմ:
-Ոչ, նա ուրիշ է,
նա երբեմն երազումս է երևում:
-Լավ, այդ ուրիշն
անուն ունի, նա գեղեցիկ ասպետն է,- ասում է ինձ ուսուցչուհին: -ես էլ էի նրան փնտրում, հետո գտա, երբ
հանդիպեցի իմ ամուսնուն:
Ոչ ոք ինձ այդքան
չի նայարդայնացնում, ինչքան այս մեծերը, ովքեր չեն լսում երեխաներին և
պատկերացնում են, թե իրենք ամեն ինչ գիտեն: Ես գոռում եմ:
-Ոչ, ուրիշը ոչ
մի գեղեցիկ ասպետ էլ չէ:
Նա բանտարկյալ է:
Նա բանտարկված
է և ուզում է դուրս գալ: Միայն ես կարող եմ նրան օգնել, բայց դրա համար ես պետք է հիշեմ:
-Ի՞նչ հիշես:
Ես
չեմ կարող ժամանակ կորցնել, ես շրջվում եմ:
Անցած շաբաթ ինձ կանչել էին մի ամսագրից, որպեսզի
լուսանկարեն: Մայրիկս ուր գնում է իր գործեով, ինձ գովազդում է: Ես, մի փունջ
ծաղիկ ձեռքիս աթոռին նստած, տարբեր դիրքեր էի ընդունում երկու կամ երեք ժամ: Իմ
կարծիքով դա օրացույցի համար էր: Մայրիկը կողքի սենյակում էր և խաղում էր այդ
խաղը, որի ժամանակ պետք է ավելի ու ավելի մեծ թվեր ասես, և թվերն ավարտես դոլար
բառով:
Մայրիկն ասաց, որ ես ինչ-որ կարևորն մեկն եմ դառնում: Նա
ասաց, որ ես նոր Շիրլի Թեմպլն եմ: Չգիտեմ՝ ով է այդ աղջիկը: Երևի այդ ծերացող
դերասանուհիներից մեկն է, որոնց միշտ հիշում է մայրիկը: Համենայն դեպս ինձ համար
բոլորը, բացի Էլիզաբեթ Թեյլորից, թվում են սարսափելի:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий