Այսօր
երեկոյան իմ նոր ծնողները պետք է գան իմ ետևից: Ես հագել եմ սև սինթետիկ բաճկոն, որը մեզ տվել են տոների համար: Տաք յուղով մաքրեցի կոշիկներս, հավաքեցի ճամպրուկս: Ես ոչ ոքի հետ չեմ խոսում: Ցերեկը չեմ ուտում, վախենում եմ բաճկոնիս վրա հետքեր ընկնեն: Գրադարանում մի գիրք թերթեցի լավ պահվածքի կանոնների մասին: Հիմա ես գիտեմ, որ պատառաքաղը դնում են ափսեի ձախ կողմում, իսկ դանակը՝ աջում: Ես գիտեմ, որ մսի հետ մատուցում են սպիտակ գինի, իսկ ձկան հետ՝ կարմիր: Կամ էլ հակառակը: Ես գիտեմ, որ քո այցեքարտը պետք է տաս մյուս հարուստ մարդկանց, որոնց հանդիպում ես, որ հետո նրանց հետ հանդիպելու հնարավորություն ունենաս, աղքատներին չհանդիպես:
Ես նաև ուսումնասիրեցի պարգևատրումները: Իմ հայրիկի
շքանշանները հավաստում են , որ նա ոչ
միայն պատկանում է ռազմաօդային ուժերի էլիտային, այլ նաև թշնամական ինքնաթիռներ է
կործանել: Ես արդեն զգում եմ, որ պատրաստ եմ վատաբանել հետիոտնին, հրետանուն և
նավատորմը: Կեցցե ավիացիան: Թռչում ես թշնամիների վրայով և սպանում ես նրանց
հեռվից, չես տեսնում և չես դիպչում: Կեցցե բանակը: Կեցցե պատերազմը: Մահ
թշնամիներին: Մահ Արևմուտքին:
Երբ ես
պաշտոնապես դառնամ գնդապետի որդին, ես կիմանամ մեր զորքերի ամբողջ շարժը, կիմանամ
բոլոր գաղտնի գործողությունների մասին, որոնց մասին մամուլում ոչ մի խոսք
չկա: Ես համոզված եմ, որ մեզանից թաքցնում
են այն, ինչ իրականում հետաքրքիր է՝ մարտերը, հանկարծակի հարձակումները և նման
բաներ: Մեր սենյակի երեք Վ-երը ինձ հոգնեցրել են: Հնարավորինս արագ դառնամ
հարուստ, աղքատները սկսում են ազդել իմ նյարդերի վրա:
Կեսօր, ժամը մեկն
է, երեկոյան հինգը: Ես ցտեսություն եմ ասում պահակներին, իմ գեղեցիկ
տոնական բաճկոնով
նստում եմ և սպասում ժամը իննին: Վանյան
անցնում է կողքով, չարությամբ նայում է և շպրտում.
-Քո գնդապետը երևի պեդոֆիլ է:
-Դու այդպես ես ասում նախանձից: Դու նույնիսկ չգիտես, թե
ինչ է շոկոլադե տորթը:
-Իսկ դու
դավաճան ես:
Ես հասկանում եմ, որ Վանյան իմ օգնության և
պաշտպանության վրա էր հույս դրել, ես չեմ կարող անընդհատ ծեծել՝ բոլորին դեմ դուրս գալով: Ես հանգստանում եմ:
Մի օր քո բախտն էլ կբերի, և այդ ժամանակ դու քեզ կպահես
ճիշտ այսպես:
Իմ նոր հայրիկը պետք է գա իմ ետևից ուղիղ ժամը իննին: Ինն
անց տասնհինգ ես երևի տանը կլինեմ, իսկական յուղով և շոկոլադով տորթ կուտեմ:
Ութն անց կես: Իմ առաջ է հայտնվում Վասիլին, նրա տեսքը
տարօրինակ է: Նա հրամայում է ինձ իր ետևից գնալ լոգարան: Այնտեղ գրգռված ամբոխ է: Բոլորը
նայում են վերև, իսկ այնտեղ կախված է Վոլոդյան՝ վզին ցուցանակ.<<Պահել եմ ծխախոտ, որպեսզի
հարկ չվճարեմ>>: Իմ գեր ընկերոջը,
երևի, դժվար է եղել այդքան վերև բարձրացնել: Նա ամբողջովին կապույտ է, իսկ լեզուն
դուրս է ընկած, որը ամբողջն ավելի սարսափելի է դարձնում:
-Պյոտրը, Պյոտրն է …նրան սպանել,- դժվարությամբ ասում է
Վանյան:
Վասիլին լռում է, բայց նրա հայացքը դաժան է: Նա մոտենում
է ինձ, բռնում է իմ ուսից և տանում է
թաքստոցի մոտ, որի մասին ես չգիտեի: Հանում է ինչ-որ երկար և փայլող մի բան:
Ես նայում այն: Նա դա չի գնել, ինքն է սարքել: Նման է
իսկական դաշույնի:
-Դու մեզանից ամենաուժեղն ես: Դու պետք է Վոլոդյայի
համար վրեժ լուծես:
Ես սառեցի: Ես մտածում եմ նոր հորս՝ գնդապետի մասին: Մի
օր նա ինձ կնստեցնի իր ինքնաթիռը, կսովորեցնի թռչել, ես նորից տեսնում եմ այդ գեր
Վոլոդյային՝ միշտ խժռող, մատը միշտ քթի մեջ, խոզ: Ես նորից տեսնում եմ, թե ինչպես
է նա ուտում, թուքը թափվում է: Վոլոդյա:
-Շատ ափսոս,- ասում եմ ես Վասիլիին,- փնտրիր ուրիշին: Կես ժամից կգան իմ նոր ծնողները: Ձեր կռիվներն արդեն էլ ինձ չեն վերաբերում:
Ես ադեն շրջվում եմ, որ գնամ, երբ մեջքիս ետևում շշնջոց եմ լսում:
-Իսկ Իգորը, Իգորն էլ հարկը չի վճարել…
Դա Պյոտրն է:
-Իսկ Իգորը կարծես տոնի համար է հագնվել: Իսկական հարուստի որդի: Բաճկոնն այնքան սիրուն է, որպես լաթ պետք կգա…
Վասիլին փորձում է իմ ձեռքը մտցնել դաշույնը: Ես այն չեմ վերցնում:
-Ճակատագրից չես փախչի,-շշնջում է նա ականջիս:
-Դե ինչ, Իգարյոկ, տեսնենք, ով ում, թե կտաս բաճկոնդ լաթերի կտրտել:
Պետք է չպատասխանել: Դիմանալ ևս քսան րոպե: Միայն քսան րոպե: Եթե բախտս բերի, գուցե իմ նոր հայրը գա մի փոքր շուտ:
Ես փորձում եմ հեռանալ, բայց ոտքերս չեն ենթարկվում: <<Արքայազնը>> և նրա ավազակախումբը մոտենում են: Ես դեռ կարող եմ ընտրել. լռել , թե համարձակ լինել:
Մյուսները մոտենում են և մեր շուրջը շրջան են կազմում, որպեսզի նայեն:
-Դե ինչ, Իգարյոկ,- սկսում է Պյոտրը:
Ձեռքերս դողում են: Կարևորը հիմա ամեն ինչ չփչացնելն է:
Պյոտրը սիրառատորեն լիզում է իր դանակի շեղբը: Վասիլիի դաշույնը շատ մոտ է իմ ձեռքին:
-Հիմա էլ բլեֆ չես կարող անել,- շշնջում է նախկին ընկերս,- դու այլ ելք չունես:
Ես լավ գիտեմ, թե ինչ պետք չէ անել: Գլխավորը, դաշույնը չվերցնել: Ես նորից մտածում եմ շոկոլադե տորթի, ինթանթիռով թռիչքի, գնդապետի շքանշանների մասին: Դիմանալ: Դիմանալ ևս մի քանի րոպե: Հանգստացնել նյարդերը: Ուղեղ: Հենց ես հայտնվեմ գնդապետի մոտ, այս ամենը կդառան ևս մի վատ հիշողություն:
-Տեսեք՝ ինչպես վախեցավ, թույլիկ, ես քո նկարը կքաշեմ:
Ոտքերս ինձ դավաճանեցին, բայց ոչ լեզուս:
-Ես չեմ ուզում կռվել,-ասում եմ ես նվաստացած:
Այո, այո, ես վախկոտ եմ, ես ուզում եմ նոր ծնողներիս հետ լինել: Բավական է վազեմ միջանցք, և դանակն ինձ չի հասնի: Փախչել, փախչել, դեռ ժամանակ կա:
Վանյան դաշույնը ուղիղ ձեռքիս մեջ է դնում, որ ստիպի վերցնեմ: Մատներովս վազում է շարժումը: Ոչ, ոչ, ոչ, մի սեղմվեք դաստակին, ես ձեզ արգելում եմ: Վանյան մեկը մյուսի հետևից փակում է իմ մատները:
Ես տեսնում եմ մայրիկիս դեմքը: Փորս ցավում է: Աչքիս մեջ արյուն է լցվում: Ես ոչինչ չեմ տեսնում: Ես միայն զգում եմ, թե ինչպես է դաշույնը մտնում փափուկ մարմնի մեջ՝ Պյոտրի փորի մեջ, հենց այնտեղ, որը ինձ մոտ այնքան է ցավում:
Պյոտրը զարմացած ինձ է նայում: Կարծես մտածում է. <<Չէի սապասում սա: Դու, պարզվում է, այնքան էլ վախկոտ չես, ինչքան կարծում էի>>:
Պյոտրը հարգում է միայն ուժը, նաև իր հակառակորդների մեջ: Երևի նա միշտ փնտրում էր նրան, ով կարող էր իրեն տեղը
դներ:
Ժամանակը կանգ է առնում: Վասիլին շրթունքների անկյուններվ ժպտում է: Առաջին անգամ ես նրա հայացքում կարդում եմ. <<Դու լավ տղա ես>>:
Շուրջբոլորս բոլորը ծափահարում են, նույնիսկ Պյոտրի կողմնակիցները հիացմունք են արտահայտում: Նրանք , իհարկե, չէին սպասում, որ հաղթող ես դուրս կգամ: Հիմա ես գիտեմ, որ նրանցից վախենալու ոչինչ չունեմ: Ես ընկա այլ աշխարհ: Ես կորցրեցի նոր ընտանիք ստանալու հնարավորությունս, բայց ինձ զգում եմ հիանալի: Ես գազնային ձայն եմ հանում: Հակառակորդին հաղթելու և ճակատագրից խոցվելու գոռոց:
Վլադիմիրի համար վրեժ լուծեցի, իսկ ես…ես ամեն ինչ կորցրեցի:
Իմ մատները Պյոտրի արյան մեջ են: Ես ցանկացա, որ նա դանակով հարված ստանա փորին: Իմ ցանկությունը իրականացավ: Ինչպես եմ ես հիմա փոշմանում: Ես հրում եմ կոմնակիցներիս, ովքեր ցանկանում են նոր շեֆին բարձրացնել ձեռքերի վրա:
Հենց այդ երեկոյան իմ և Վանյայի հետևից գալիս է ոստիկանական մեքենա, որը մեզ տանում է կյանքի մյուս փուլի սկիզբ: Այդ փուլն անչափահասների գաղութն է Նովոսիբիրսկում:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությոնը՝ Տաթև Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий