Էդմոն Ուելսը
հայտարարում է գաղտնիքների ավարտի մասին:
Եվ իսկապես, նրա բոլոր գաղտնիքները վատ են քողարկված:
Նրա Ուելս
Պապադոպուլսոը կուսակրոն ճգնավոր է: Նա տուն է սարքել, այնտեղ է քարշ տվել սննդի
պաշարներ, որոնք կհերիքեն մինչև կյանքի վերջ, և փակվել:
Իր ապաստարանը
որտեղ պատահի չի կառուցել: Այն գտնվում է Անդախի Կորդիլերի հեռավոր և բարձր
տիրույթներից մեկում՝ Պերույում գտնվող Կուսկոյի շրջանում:
Այնտեղ
Պապադոպուսը մեդիտացիայով է զբաղվում և գրում է: Այդ մարդը այնքան էլ բարձրահասակ
չէ, սև գանգուր մորուքով, անհամաչափ մեծ եղունգներով: Երբ տաս տարի ապրում ես քսան
քառակուսի մետր սենյակում, սկսում ես մոռանալ հագուստի և անձնական հիգենիայի
մասին: Ճգնավորին այցելում են միայն սարդերը:
Երբ
մենք հայտնվեցինք
նրա մոտ, կուսակրոնը
զաբաղված էր Էդմմոն Ուելսի վերջին աֆորիզմը գրանցելով: Տեքստում ասվում է, որ համակարգը
հասկանալու համար անհրաժեշտ է դուրս գալ նրա սահմաններից: Այդ պնդումը դուր է
գալիս իմ ընկեր Ռաուլին: Մենք հենց դրանով էլ զբաղված ենք, այնպես չէ՞: Երբ մենք
մոտենում ենք, որպեսզի ավելի լավ տեսնենք տեքստը, Պապադոպուլոսը կտրուկ
դադարեցնում է գրելը:
-Ո՞վ կա այստեղ:
Դա կարծես սառը
ցնցուղ լինի: Մահկանացուն զգում է մեր ներկայությունը: Արագ պահարանի հետևն
անցնենք: Նա հոտոտում է օդը:
-Ես զգում եմ ձեր
հոտը, դուք այստեղ եք, այնպես չէ՞:
Այս փոքրիկ մարդն
անկասկած մեծագույն մեդիում է: Նա մկան հոտն առած կատվի պես պտտվում է տարբեր
կողմեր:
-Ես զգում եմ, որ
դուք այստեղ եք, սուրբ Էդմոն:
Մենք փորձում ենք
ճնշել մեզնից առկայծող ճառագայթները:
-Դուք այստեղ եք,
սուրբ Էդմոն: Ես դա գիտեմ, ես դա զգում եմ:
Կարող է պատկերացնել, որ երբևէ հրեշտակ կդառնամ, ով
վախենում է մարդկանցից…
-Ես ձեզ արդեն
վաղուց եմ սպասում,- շշնջում է գրագիրը,-բացարձակ գիտելիքը մի բան է, բայց
մենակությունն այլ բան է:
Մենք Ռաուլի հետ
չենք շարժվում:
-Ես հոգնել եմ
միստիկ լինելուց, ամեն բան իր սահմանն ունի: Դուք ասացիք, որ երազում ամեն ինչ կթելադրեք, թե ինչ պետք է գրեմ: Այդ պահից սկսած, ամեն
առավոտ իմ գլխում պատրաստի տեքստ կա, բայց ինչ վերաբերում է ձեզ տեսնելուն…
Մենք սեղմվում
ենք ամբողջ ուժով: Նա բացականչում է
-Ահա, ես ձեզ
նկատեցի, սուրբ Էդմոն:
Նա մոտենում է
պահարանին և պատրաստվում է այն հրել: Հետո մտափոխվում է և վերադառնում է սենյակի
մեջտեղը:
-Դե ինչ, եթե
դուք այդպիսինն եք, ապա ես զարմանում եմ,-զայրացած շպրտում է նա:- Շատ ափսոս, բայց
ես կոպտությունը տանել չեմ կարողանում:
Ծայրահեղ գրգռված
հույն ճգնավորը վերցնում է
հսկա մուրճը և նրանով սկսում է խփել դրսի դուռը փակած աղյուսներին:
Մեր պատճառով նա
ուզում է լքել իր խուցը: Ես հրում եմ Ռաուլին արմունկով:
-Չպետք է թույլ
տանք նրան անել դա: Էդմոն Ուելսը դա մեզ
երբեք չի ների:
-Ինձ մոտ արի
արտաքին աշխարհ, ինձ մոտ եկեք գեղեցիկ կանայք,- նա խելագարի պես
գոռում է ամբողջ կոկորդով ,- ես հրաժարվում եմ իմ տված բարոյականության երդումից: Ես հրաժարվում եմ իմ
տված բոլոր երդումներից: Չխոսելու երդումից, աղոթելու երդումից: Ինձ մոտ եկեք
ռեստորաններ և պալատներ, ինձ մոտ արի իրական աշխարհ:
Յուրաքնաչյուր
արատահայտությանը ուղեկցում է մուրճի հարվածը:
-Կորցնել տաս
տարի փիլիսոփայական աֆորիզմների գրության վրա, շատ շնորհակալ եմ: Իսկ հետո, երբ նա
գալիս է ինձ մոտ, չի ասում ո՛չ բարև, ո՛չ ցտեսություն: Այո՛, այլևս ինձ չես խաբի:
Կրոնն ափիոն է ժողովուրդների համար: Իսկ ես՝ հիմարս, շտապեցի կուսակրոն ճգնավոր
դառնալ սարերում, երբ ինձ մոտ հայտնվեց լուսավոր էակը և խնդրեց այդ մասին…
-Պետք է մեզնից մեկը երևա,- ասում եմ ես:
-Դու,-պատասխանում
է Ռաուլը:
-Ոչ, դու:
Շարունակելով խփել մուրճով , հույնը երգում է <<Պինկ
Ֆլոյդ>> խմբի
<<Պատը>> երգը
...We don't
need your education...
Աղյուսի կտորները թռչում են բոլոր կեղմերով և փոշի են բարձրացնում: Ես վճռական հրում եմ Ռաուլին մեր թաքստոցից՝ պահարանի ետևից: Ճգնավորը սառում է: Նա նրան տեսավ: Նա իսկական մեդիում է ՝ բազմաթիվ ընդունակություններով: Նա ապուշ է կտրում և ծնկի է գալիս՝ ծալելով ձեռքերը:
-Վերջապես տեսիլք,-ոգևորված արտաբերում է նա:
-Է՜ էէ՜ ,-ասում էՌաուլը, ով որոշեց մեծացնել աուրայի լույսը՝ ավելի էֆեկտիվ լինելու համար:
Հաճույք է տեսնվել
ամեն ինչից բարձր մսից ու արյունից կազմված մարդկանց կողմից: Ուելս Պապադոպուլոսը
չի դադարում խաչակնքվել: Մենք, երևի, իսկապես մեծ ազդեցություն ենք թողնում այն մահկանացուների
վրա, ովքեր մեզ տեսնում են: Ինձ մոտ ևս հայտնվելու ցանկություն է առաջանում, որպեսզի
ազդեցությունը կրկնակի դարձնեմ: Բայց առանց այդ էլ ճգնավորը քիչ էր մնում կաթված ստանար:
Նա սկսում է ավելի ու ավելի արագ խաչակնքվել և տեղավորվում է Ռաուլի ոտքերի մոտ:
-Է, է, դե, դե…,- ասում է իմ ընկերը, որպեսզի ժամանակը
երկարացնի,-հա, իհարկե, ահա, իսկապես, ահա և ես:
-Օ՜, ինչպիսի երջանկություն: Ես ձեզ տեսնում եմ, ես ձեզ
տեսնում եմ, սուրբ Էդմոն: Ես ձեզ տեսնում եմ իմ սեփական աչքերով:
-Է՜, է՜, ես Էդմոնը չեմ, ես Ռաուլն եմ, Էդմոնի
գործընկերը, այն նույն Էդմոնի, ով քեզ <<Հանրագիտարանն>> է թելադրում:
Նա չկարողացավ գալ և ներողություն է խնդրում: Նա
լիզաորել է ինձ իրեն ներկայացնել:
Կուսակրոնը նրան վատ է լսում, և Ռաուլը ստիպված է լինում
յուրաքանչյուր արտահայտությունը կրկնել մի քանի անգամ, նույնիսկ թելադրելով
տառերով, որպեսզի նա հասկանա:
-Սուրբ Էդմոնից հետո սուրբ Ռաուլը: Սուրբ Ռաուլը: Սուրբ
Ռաուլը: Ես օրհնված եմ: Ինձ են դիմում բոլոր սրբերը,-հայտարարում է Պապադոպուլոսը:
-Շատ լավ է,-ընդհատում է Ռազորբակը,-ասա <<Հանրագիտարանում>>
հիշատակվում է 7թիվը:
-7թիվը,- զարմանում է կուսակրոնը,- ը ը, իհարկե, սուրբ Ռաուլ, իհարկե: Այն հիշատակվում է շատ անգամներ:
-Ցույց տուր ինձ,- հրամայում է հրեշտակը:
Կուսակրոնը թռչում է սեղանի մոտ, թքոտում է մատը և սկսում է արագ թերթել էջերը: Սկզբում նա հանում է տեքստը 7 խորհրդանիշի մասին Տարոյի քարտեզում: Հետո ուրիշը, իսկականը, լեգենդներում և առասպելներում այդ թվի կարևորության մասին: Երրորդը նվիրված է Յակովի սանդուղքի յոթ աստիճաններին:
Այդ <<Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարանի>> հետ խնդիրն այն է, որ նրանում ինչ ասես չկա: Մեր ուսուցչի մտքերը միաժամանակ ուղղված են տարբեր կողմեր:
,,Հնարագիտարանում,, շարադրված են փիլիսոփայական մտքեր, բայց նրանում
կան նաև խոհարարական բաղադրատոմսեր, Երկրի պատմության հայտնի փաստերի նոր
հայացքներ: Ինչպիսի քաոս: Որպեսզի ամբողջը
կարդամ, ինձ անհրաժեշտ է շատ ճամփորդություններ:
Ռաուլն առաջարկում է գրագրին ձեռագիրը հրատարակել ցուցիչներով կամ էլ գոնե բովանդակության մեջ էջերը թվերով նշել: Նա թերթում է էջերը: Բաց է թողնում հոգեբանական թեստերը: Վերջապես հետաքրքիր մի բան: Մի հատվածում գրված է, որ <<յոթերի>>
աշխարհը <<վեցերի>>
աշխարհի մոտ չի գտնվում: Այն գտնել է պետք այնտեղ, որտեղ չես սպասում:
Հանկարծ
մենք, որ չենք զգում ո՛չ սառնություն, ո՛չ տաքություն, զգում ենք սառցային հոսանք:
Չդատված
հոգիներ,- անհանգստությամբ ասում է Ռաուլը:
Իսկապես,
մեր առջև հայտնվում են տասնյակ հոգիներ: Նրանք մեզ նման են, բայց լուս արձակելու
փոխարեն կլանում են:
Ռաուլը,
որ Դրախտում ինձնից շուտ է հայտնվել, բացատրում է, որ այդ էկտոպլազմաները ինքնասպաններ են, ժամանակից շուտ մահացածաներ կամ սպանվածներ, որոնց հոգիները այնպես են տանջվում, որ գերադասում են մնալ այստեղ և իրենց անցյալի հարցերը լուծել՝ երկինք բարձրանալու և այլ կյանք մտնելու փոխարեն:
-Այս մարդիկ նույնիսկ մահվանից հետո հրաժարվում են վերջ դնել:
Կամ էլ չեն կարող: Ոմանք
ռևանշ են ուզում, վրեժ են ցանկանում, ցանկանում են ուրվական մնալ, որպեսզի
հետապնդեն իրենց տանջողներին:
-Իսկ մեզ նրանք կարո՞ղ են վնաս
պատճառել:
-Մեզ չեն կարող: Իսկ Պապադոպուլոսին
կարող են:
-Ես դեմ եմ:
-Բայց մենք հրեշտակներ ենք, իսկ նրանք
ընդմենը չդատված հոգիներ:
-Նրանք մարդկանց մոտ են մնացել:
Ռաուլը վախենում է, որ հենց մենք ենք
նրանց հույն ճգնավորի
հետքին գցել: Այդ հոգիներն անընդհատ
մարմին են փնտրում հետապնդելու համար, իսկ մենք , Երկրի վրա իջնելով, նրան
մեդիումին ցույց տվեցինք:
Ուրվականներն անընդհատ շատանում են, արդեն
երեսունից ավել են: Նրանք նույն
տեսքն ունեն, ինչ իրենց մահվան պահին:
Մեր առջև հին ինկերի ռազմիկներն են կոնտիստադորների հրացաններից ստացած վերքերով:
Մենք կարծես Լավկրաֆտի վեպն ենք տեսնում: Նա, ով ամեն ինչից ենթադրելով
հանդիասնում է նրանց ղեկավարը,
ավելի սարսափելի է: Նա գլուխ չունի: Ես մոտենում եմ Ռաուլին և հարցնում.
-Ինչպե՞ս կարելի է նրանց հաղթել:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий