Արդեն մի քանի շաբաթ է, ինչ դպրոցում հանտվել է նորեկը:
Երբ նորեկներ են գալիս, ես միշտ ցանկանում եմ օգնել նրանց:
Այս նորեկն այնքան էլ սովորական չէ: Նա մեզանից մեծ է,
ութ տարեկան է: Երևի մնացել է նույն դասարանում, բայց տգետի նաման չէ: Նա ապրում է
կրկեսում, մշտապես մի տեղից մեկն է գնում, և նրա համար դժվար է հասցնել ծրագիրը:
Աղջկա անունը Մարտին է: Նա շնորհակալ է իմ վերաբերմունքի
համար, լսում էի իմ խորհուրդները և հարցնում, թե ես շախմատ խաղալ գիտեմ: Ես ասում
եմ ոչ, և նա մեջքի պայուսակից հանում է շախմատի փոքրիկ տախտակը, որպեսզի սովորեցնի
ինձ: Շախմատում ինձ դուր է գալիս այն, որ տախտակը նման է թատրոնի, որտեղ
կերպարները պարում են և պայքարում: Նա սովորեցնում է, որ յուրաքանչյուր կերպար
ունի կյանքում իրեն պահելու փոքրիկ գաղտանգիրը: Ոմանք շարժվում են փոքր քայլերով.
դրանք զինվորներն են: Մյուսները սուրում են կատաղածների պես: Իսկ երրորդները կարող
են թռչել մյուս կերպարների վրայով, դրանք ձիերն են:
Մարտինը շախմատային լավ ընդունակություններ ունի: Իր
տարիքում արդեն նա մասնակցում է մրցույթներին մի քանի մեծահասակների հետ
միաժամանակ:
-Դա հեշտ է: Մեծերը չեն սպասում, որ փոքրիկ աղջիկը նրանց
վրա կհարձակվի, իսկ ես սեղմում եմ ամբողջ ուժով: Այդ ժամանակ նրանք սկսում են
պաշտպանվել: Երբ նրանք պաշտպանվում են, դառնում են կանխատեսելի և հետ են ընկնում
մի քայլով:
Մարտինը պնդում է, որ հաղթելու համար անհրաժեշտ է հետևել
երեք սկզբունքի: Խաղի սկզբում պետք է ինչքան հնարավոր է արագ քո կերպարներին
պաշտպանության գծից դուս տանես, որպեսզի նրանք կարողանան գործողությունների մեջ մտնել:
Հետո զբաղեցնել կենտրոնը: Վերջապես, փորձել սկզբից ամրացնել քո ուժեղ կողմերը, իսկ
հետո արդեն լավացնել թույլերը:
Շախմատը կիրք է դառնում: Մենք Մարտինի հետ խաղում ենք
ժամանակի վրա, որտեղ պետք է մտածել ոչ թե մի , այլ վեց քայլ առաջ, որոնք
տրամաբանորեն հետևում են իրար:
Մարտինն ասում է, որ ես լավ եմ հարձակվում, բայց լավ չեմ
պաշտպանվում: Ես խնդրում եմ նրան, որ ինձ սովորեցնի լավ պաշտպանվել:
-Ոչ, հիշիր: Ավելի լավ է ամրացնել քո ուժեղ կողմերը, քան
ուղղել թույլերը: Ես կսովորեցնեմ քեզ ավելի լավ հարձակվել, և այդ ժամանակ դու
ստիպված չես լինի պաշտպանվել սովորել:
Այդպես էլ անում է: Ես ավելի արագ եմ մտածում: Երբ
խաղում եմ, ինձ թվում է , թե ժամանակը և տարածությունը սահմանափակվում են այս
տախտակով, որի վրա դրամա է տեղի ունենում:
Ամեն քայլին ինձ թվում է, թե գլխումս մկներ են սլանում, որոնք հետազոտում
են լաբիրնթոսի բոլոր հնարավոր քայլերը ,
որպեսզի արագ գտնեն ճիշտը:
Մարտինը պատմեց մի դեպք Էդգար Պոյի <<Մալզելյացի
շախմատիստը>> գրքից: Դա պատմություն
է մեքենայի մասին, որը բոլոր մարդկանց շախմատում հաղթում է: Ի վերջո, պարզվում է,
որ նրա մեջ թզուկ է նստած: Ինչպիսի հրաշալի հայտնություն: Բացի այդ, սա իսկական
պատմություն է:
Մարտինը, Էդգար Ալան Պոն և շախմատը իմ կյանքին նոր իմաստ
են տալիս: Հիմա ես անընդհատ լարված սպասում եմ մտցնում իմ պատմությունների մեջ, որոնց մեծ մասը կապված է շախմատի հետ: Նրանց կերպարները հաճախ են ընկնում խաղի մեջ, որոնց կանոնները չգիտեն, որովհետև նրանց ղեկավարում են անտեսանելի օրենքները, որոնք կերպարները ի վիճակի չեն անգամ պատկերացնել:
Ես առաջարկում եմ
Մարտինին կարդալ իմ վերջին պատմվածքը: Նա համաձայնվում է: Մի՞թե ես վերջապես գտա
ընթերցող: Ես նրա ականջին շշնջում է մարդու մարմնում մանրէ փնտրող երկու
լեյկոցիտների պատմությունը: Երբ նրանք
բռնում են լեյկոցիտին, ապա հասկանում են, որ նրա միակ ցանկությունը մարդկային
մարմնի բջիջների հասարակությանը միանալն էր: Ի վերջո մանրէին ընդունում են մարմնի
մեջ, բայց միայն այնտեղ, որտեղ կարող է պետքական լինել: Եվ դա մարսողական համակարգն է, որեսզի նա
կարողնա օգնել մարսել
սննունդը:
Նա ծիծաղում է:
-Սրամիտ է: Ինչպե՞ս է սա մտքիդ եկել:
-Ես մանրէների
մասին հեռուստացույցով հաղորդում էին նայում:
-Ոչ, ես հարցնում
եմ, թե ինչպես քեզ մոտ առաջացավ լավ աշխարհ գտնելու ցանկությունը, չէ որ քո
մանրէներն իրականում փնտրում են իդեալական հասարակություն:
-Ինձ թվում է ,
որ մեր օրգանիզմն արդեն իսկ իդեալական հասարակություն է: Այնտեղ՝ ներսում,
մրցակցություն չկա, ղեկավարներ չկա, այնտեղ ամեն ինչ տարբեր է և միաժամանակ
լրացնում են իրար, և բոլորը գործում են
հօգուտ բոլորի:
Մարտինն ասում է,
որ իմ պատմվածքը շատ լավն է: Նա այտս համբուրում է, ես նույնպես ուզում եմ
համբուրել նրան, բայց նա ինձ հրում է:
-Երբ էլի
պատմություններ կգրե՞ս:
Ես ուզում եմ, որ դու դրանք ինձ համար կարդաս,- հոգոց է հանում նա:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий