Երիտասարդը փափագում էր հաջողություն և երջանկություն, բայց նրա կյանքն անհեթեթ էր: Նա կռվում էր անհաջողության և սխալների ցանցերում: Չէր հասկանում ինչու, քանի որ ինքն այնքան գեղեցիկ էր, խելացի և լավը: Ով է արժանի հաջողության և սիրո , եթե ոչ ինքը : Բայց, ցավոք, ինչ էլ աներ, ամեն ինչ ապարդյուն էր:
Մի անգամ, երբ նա շատ վատ էր, թույլ էր և հիվանդ, հանդիպեց բարի աղջկա: Ոչ մի առանձնահատուկ բան, աղջիկն աննկատելի էր և անգույն, նա երբեք աղջկա վրա ուշադրություն չէր դարձնի: Բայց աղջիկը չափազանց բարի էր:
Նա օգնեց տղային, աջակցեց, հանգստացնում էր, սփոփում և հոգ էր տանում: Նրա համար աղջկա կողքին լինելը այնքան լավ էր ու հանգիստ: Այնքան լավ էր, որ մի անգամ տղան մտածեց, թե նա չէ արդյոք իր երջանկությունը: Բայց ոչ, ոչ, նման չէ: Իր երջանկությունը գունեղ է, փայլող և տոնական: Ինքը միանգամից նրան կճանաչի, չէ՞ որ նա գեղեցիկ կլինի և միանգամից կգրավիր իր ուշադրությունը: Տղան ամեն րոպե պատմում էր աղջկան, թե ինչպես է նա անցկացնում դժվար ժամանակները նրա կողքին: Երբ կառողջանա և նորից ուժեղ կդառնա, կգնա իր գեղեցկուհուն որոնելու, ով նրան հաջողություն կբերի: Նա զմյալանքով պատմում էր աղջկան, թե ինչքան լավ կլինի իր համար՝ չնկատելով, թե ինչպես է իր խոսքերից աղջիկը նվազում, և նրա ուսերը ցնցվում էին ցավից: Բայց տղան այդ ամենը չէր նկատում, չէ՞ որ նա խոսում էր իր ապագա երջանկության մասին: Նա անըդհատ խոսում էր, խոսում…
Մի օր տղայի ձեռքն ընկավ մի գիրք, որը նրան պատմեց հրեշտակների քաղաքի
մասին:
Նա իմացավ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր հրեշտակը, ով հետևում է իր հոգածության տակ
գտնվողին՝ նայելով հատուկ լճի մեջ: Հրեշտակը
նրա հետ շփվում է երազների, ազդանշանների, խորհրդանիշների և ինտուիցիայի միջոցով: Նա
հուշում է ինչ անել, ուր գնալ, ինչպես գործել:
Հարկավոր է ուղղակի ուշադիր հետևել , թե ինչ է կատարվում քո կյանքում և հասկանալ,
թե ինչ է հուշում քո բարի հրեշտակը: Բայց եթե
հիմար մարդ է պատահում, հրեշտակը ձանձրանում է և այդ ժամանակ իր հոգածության տակ եղողին թողնում է մենակ: Եվ այդ ժամանակ իսկապես միայնակ
մարդը մեռնում է: Չէ՞ որ առանց հրեշտակի ապրել չի կարելի: Ինչպե՞ս ապրել առանց հրեշտակի:
Երիտասարդը այդ զարմանալի պատմությունը պատմեց աղջկան: Նա ուրախ ասաց, որ գիտի ՝ ինչպես հասնել սիրո և երջանկության: Նա որոշեց ուշադիր նայել իրեն շրջապատող աշխարհը, կսպասի իր իսկական երջանկությանը, որը շուտով կերևա հորիզոնում:
-Իսկ հիմա, մի՞թե հիմա դու երջանիկ չես,- սկզբում հարցրեց աղջիկը:
-Դե չէ, հիմա ամեն ինչ իրական չէ, սա խաղ է, իրական երջանկությունը ուրիշ է,- երազելով ասաց երիտասարդը՝չնկատեով, թե ինչպես մթնեց աղջկա դեմքը:
-Իսկ ինչպե՞ս դու կիմանաս՝ ինչպիսին այն՝ քո իսկական երջանկությունը,- հարցրեց նա կամաց:
-Իսկ ինձ իմ հրեշտակը կօգնի,- ուրախ պատասխանեց երիտասարդը և գնաց իր բարի հրեշտակի հուշումները փնտրելու:
Հիմա նա հաստատ գիտեր, թե ինչպես կարող է երջանիկ դառնալ: Չէ որ հրեշտակն իրեն է նայում զարմանալի լճի միջով, տեսնում է իրեն և կօգնի գտնել ճանապարհը: Նա ուրախ և իրենից գոհ ճանապարհ ընկավ՝ փնտրելու բարի նշաններ և սպասելով իր հրաշալի ապագային:
-Դու այդպես էլ ոչինչ չհասկացար, խեղճ տղա,- տխուր ասաց աղջիկը՝ կամաց-կամաց անհետանալով,- հենց ես էի քո հրեշտակը…
Ռուսերենեից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի:
Ռուսերենեից թարգմանությունը՝ Տաթև Աբրահամյանի:
Աղբյուրը՝ fasebook:
Комментариев нет:
Отправить комментарий