пятница, 30 августа 2019 г.

Առաջին օրը դպրոցում

Առաջին օրը դպրոցում ժպտացող դեմքեր են՝ կարոտով ընկերներին փնտրող, անհասկանալի սպասումով իրար սպասող դասընկերներ են, ողջագուրվող մարդիկ, հետաքրքրասեր ու մի քիչ մոլորված նորեկներ են... Առաջին օրը դպրոցում մի քիչ ուրիշ է...
Արդեն հին ընկերների պես հանդիպեցինք սովորողների հետ, առանց հերթ տալու հարցեր ու պատասխաններ տվեցինք ու քայլեցինք դեպի Մարմարյա սրահ, որտեղ ավանդական դարձած ընդհանուր պարապմունքն էր: Մեզ ողջունեց տիար Բլեյանը, ընթերցեցինք, երգեցինք, պարեցինք...

понедельник, 26 августа 2019 г.

Արատես_Ելփին հայրենագիտական ճամփորդական նախագիծ

Նախագծի ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 20_22։
Նախագծի մասնակիցներ՝ 6_8_րդ դասարանների սովորողներ։ 
Նախագծի երթուղին՝ Երևան_Արտաշատ_Վեդի_Ուրցաձոր_Շաղափ_Լանջանիստ_Լուսաշող_Լանջառ_Զանգակատուն_Չիվա_Արենի_Գետափ_Շատին_Եղեգիս_Հերմոն_Արատես։
 Մինչև իջևանատուն հասնելը հնարավորության դեպքում կմտնենք ճանապարհի գյուղերից մեկը՝ ծանոթանալու նպատակով: Ուշադրության կենտրոնում է Արգիճի գետը: 
Հիանում ենք Արմաղանով, Ներքին Գետաշենի Կոթիվանքով, խաչքարերի պուրակով: 
Նախագծի ղեկավարներ՝ Տաթևիկ Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Նաիրա Հարությունյան

Իզմիր 2019. կլոր սեղան

Սեպտեմբերի 6, 12։00
Վայրը՝ Մայր դպրոց, Տիգրան Հայրապետյան ընթերցասրահ
Մասնակիցներ՝ Իզմիր 2019-ի մասնակիցներ, ծնողներ, Իզմիր 2020-ին մասնակցել ցանկացողներ, այլ հետաքրքրվողներ։ 

Ծրագիր
  • Իզմիր 2019-ի ներկայացում՝ տեսանյութերի միջոցով։ 
  • Ստամբուլի Մխիթարյան վարժարանի հետ համագործակցության ներկայացում։
  • Սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները։
  • Հարց ու պատասխան. կլոր սեղանի հյուրերը ներկայացնում են իրենց հարցերը, պատասխանում են ճամբարի մասնակիցները: 

Լուսաբանման պատասխանատու՝ Միջին դպրոցի լրագրողներ, Տաթև Աբրահամյան և սովորողներ: 


четверг, 22 августа 2019 г.

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրը Միջին դպրոցում սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքով։ Մի խումբ զբաղված էր պարտեզի խնամքով՝ առանձնացնում էր թղթերը,  տոպրակները, մնացած աղբը։ Քանի որ նախորդ օրերին արդեն տարածքը լավ մաքրվել էր, այսօր շատ թափթփված չէր։ Դադավանդողների մյուս խումբը ջրում էր այգին. այս աշխատանքը բոլորի սիրելի աշխատանքն է։
«Մուտք» _ի ճամբարը շարունակում է իր գործունեությունը, կրթահամալիրում սովորել ցանկացող երեխաները զարգացնում են իրենց  բլոգային հմտությունները, մասնակցում դասավանդողների նախագծերին, այգու բարեկարգման աշխատանքներին։ Զուգահեռ չի դադարում ընդունելությունը, անընդհատ այցելություններ են, Միջին դպրոցում սովորել ցանկացող երեխաներ, հետաքրքրասեր ծնողներ: 

вторник, 20 августа 2019 г.

Կարդում և երգում ենք Կոմիտաս

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ սեպտեմբերի 23-30: 
Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 

Ստեփան Զորյանի Վանաձորում . ճամփորդական նախագիծ

Ընթերցողական ճամբար Վանաձորում՝ նվիրված Ս. Զորյանի 130 ամյակին:
Ճամփորդության ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 14-15
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ 
Երթուղին՝ Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր: 
Գիշերակացը՝ Վանաձորի բնակիչներից մեկի առանձնատանը/տվյալները կնշվեն/

воскресенье, 18 августа 2019 г.

Երվանդ Օտյան 150

Երվանդ Օտյան 150

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-20 
 Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ 

Առաջադրանքներ, ընթերցանություն 

Երգիծանքը իրականության արտացոլման հատուկ տեսակ :  Ծանոթանում ենք այս ուղղությանը: 

Ստեփան Զորյանի օրեր

Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ 
Նախագծի ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 9-15
Նախագծի նպատակը՝ 
  • Ստեփան Զորյանի 130 ամյակի առթիվ  ծանոթանում ենք գրողի ստեղծագործություններին
  • Վերլուծական-ստեղծագործական աշխատանքների իրականացում 
  • Հետազոտական աշխատանքների իրականացում 

Առաջադրանքներ, ընթերցանության նյութեր 

7-րդ դասարան 

Մայթերի վրա 

Չալանկը 

Նախագծային ուսուցման շաբաթ

Նախագծի ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 2-8 
  • Շուրջտարյա, երկարաժամկետ նախագծերի մեկնարկ
  • Սովորողների անհատական նախագծերի մեկնարկ
  • Հայրենագիտական-արշավախմբային ճամփորդությունների նախապատրաստում 
  • Նախագծեր սովորողների նախաձեռնությամբ

Շուրջտարյա նախագծեր 

Սեպտեմբեր ամսվա նախագծեր . 2019-2020 ուս. տարի

вторник, 13 августа 2019 г.

Իզմիրի տիեզերագիտական ճամբար. հաշվետվություն

Այս տարի նույնպես կրթահամալիրի սովորողները մասնակցում էին Իզմիրի ամենամյա միջազգային տիեզերագիտական ճամբարին: Ճամբարի կրթաթոշակը 12 սովորողի համար տրամադրում է ճամբարի ղեկավարությունը:
Իզմիրի տիեզերագիտական ճամբար  2019-ը ղեկավարել ենք ես և Վարդուհի Հայրյանը: Հրավերը ստանալուց անմիջապես հետո սկսել ենք խումբը ձևավորելու աշխատանքը: Նախորդ տարիների աշխատանքը, մասնակցությունը, մասնակից սովորողների արձագանքներն արդեն ստեղծել են որոշակի հեղինակություն, ինչն էլ հեշտացնում է խմբի ձևավորման աշխատանքները: Շատերի համար սա նաև անգլերեն խոսակացական լեզուն զարգացնելու լավ հնարավորություն է:

четверг, 25 июля 2019 г.

Special Events Night. հատվածներ երեկոյից

Իզմիրյան ճամբարի նախագծերից մեկը Special Event Night _ն է, երեկո, որի ժամանակ մասնակից երկրները  ծանոթացնում են իրենց մշակույթին՝ երգի, պարի, տեսահոլովակի կամ այլ հետաքրքիր ելույթի միջոցով։
Մենք ներկայացրինք ,,Լուտկի,, պարը և Կոմիտասյան երգերի շարան։
Մյուս երկրների մշակույթին ծանոթանալը հետաքրքիր էր, որքանով էլ տեղեկացված ես, անակնկալներ միշտ էլ լինում են։
Նախորդ երեք օրերի ընթացքում ակտիվություն ցուցաբերած երեխաները կարող են անհատական կամ խմբային համարներով հանդես գալ։ Այս անգամ նույնպես եղան նման նախաձեռնություններ, որոնցից մեկի հեղինակը մեր  Մարինեն էր...
Համերգից հատվածներ դիտեք ստորև.

среда, 24 июля 2019 г.

Իզմիրյան ճամբարի եռուզեռից. երկրորդ և երրորդ օրերի մասին

Իզմիրյան գրավիչ ճամբարն ընթացքի մեջ է։ Արդեն բոլորին ճանաչում ենք, ժպտում, զրուցում, ընկերացել ենք։
Նախորդ տարվանից ճամբարը չի փոխվել, գործունեությունները նույնն են։ Սովորողներին հետաքրքրում է հատկապես simulator-ների հատվածը։ Կազմակերպվում են տարբեր դասընթացներ, գործնական պարապմունքներ տիեզերքի և աստղագիտության վերաբերյալ։ Պարապմունքներից երկուսի ընթացքում պատրաստեցինք օդապարիկ և rocket։ Պատրաստման ընթացքը   հետաքրքիր էր և հեշտ, անսպասելի՝ սովորողների համար։ 
Երեկոյան կազմակերպվում են աստղադիտումներ. հնարավորություն ունեցանք տեսնելու լուսինը և Յուպիտերը։

вторник, 23 июля 2019 г.

Առաջին օրը ճամբարում

Լինել օտար երկրում, շփվել միայն անգլերեն, ծանոթանալ տարբեր ազգերի նեկայացուցիչների հետ, իհարկե, հեշտ չէ։ Բայց երբ միջավայրը հաճելի է, ամենուր ժպտացող մարդիկ են, երբ անգամ սխալ արտասանած բառդ չի խանգարում իրար հասկանալ, երբ ջոկատավարդ անչափ ուշադիր է, բարեհամբույր, երբ կողքիդ ընկերը ինքնավստահ է և նախաձեռող, չի կարող հեշտ չլինինել...
Իզմիրի տիեզերագիտական ճամբարում դեռ մեկ օր ենք անցկացրել։ Ամեն ինչ շատ լավ կազմակերպված է և մինչև վերջ նախագծված։ Ամենուր ժպտացող մարդիկ են և նոր նախագծեր։

понедельник, 22 июля 2019 г.

Ստամբուլյան թափառումներ

Նախատեսված ժամին օդանավում էինք։ Այս ճամփորդությանը երկար էինք սպասել բոլորս։ Սովորողներն անընդհատ տարբեր հարցեր էին տալիս ճամբարի, Թուրքիայի, Իզմիր և Ստամբուլ քաղաքների մասին։ Այսպես զրուցելով բարեհաջող հասանք Ստամբուլի օդանավակայան։

Նախապես պայմանավորվածություն ունեինք Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ։ Վարժարանի տնօրեն պարոն Գարեգինը մեզ դիմավորեց օդանավակայանում և ուղեկցեց իրենց վարժարան, որպեսզի կարողանանք մի փոքր նախաճաշել և ճանապարհից հանգստանալ։ Նախաճաշը պատրաստ էր, և՛ ուսուցիչները, և սովորողներն անչափ բարեհամբույր և ուշադիր էին , ուրախ էինք հանդիպել Ասյային, Սարդարին, որոնց հետ ընկերացել էինք նախորդ հանդիպումներին։

суббота, 20 июля 2019 г.

Կրթահամալիրն անգլերենով. Mkhitar Sebastaci Educational Complex

Տեքստը կարդում է Մարինե Ղանդիլյանը
Կադրերը՝ Հայկ Պետրոսյանի, Սմբատ Պետրոսյանի, Սուսան Ամուջանյանի
Մոնտաժը՝ Հայկ Պետրոսյանի 
Տեսանյութը ներկայացվելու է Իզմիրի տիեզերագիտական ճամբարում: 

пятница, 19 июля 2019 г.

Իզմիր մեկնելուց առաջ

Արդեն մեկ շաբաթ է շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Նորից դպրոցում ենք, նորից փորձեր, աշխատանքներ, զրույց, պատրաստություն: 
Իզմիր մեկնելուց առաջ ևս մեկ  հանդիպում ունեցանք մասնակից ճամբարականների և ծնողների հետ: Լուսինե Բուշը պատասխանեց ծնողների բոլոր հարցերին՝ մանրամասն ներկայացնելով Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ծրագիրը, աշխատակարգը, գործելաոճը: Այնուհետև ներկայացրեցինք ամբողջական նախագիծը: Ուրախ ենք նշել, որ կրթական փոխանակումների նախագծերով ձեռք բերած գործընկերությունը նմանատիպ ճամփորդությունների ժամանակ շարունակական է: Պայմանավորվածություն ունենք ամիսներ առաջ կրթահամալիր այցելած Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանի հետ: Ստամբուլ հասնելուն պես նրանք մեզ կդիմավորեն, կուղեկցեն և երկու օր մեզ հետ կլինեն: Սա նաև հնարավորություն է լավ ճանաչել Ստամբուլը, տեսնել նախորդ ճամփորդությունների ընթացքում ձեռք բերած ընկերներին, լինել հայտնի թանգարաններում ...

четверг, 18 июля 2019 г.

Ամենամյա փառատոնի ամփոփում

Մայր դպրոցում քանդակների հրավառություն է. օրեր առաջ հետաքրքիր էր տեսնել կիսատ-ընթացիկ աշխատանքները, շրջել պարտեզով, նայել գործընթացին, իսկ այսօր էլ ավելի հետաքրքիր է, որովհետև տեսնում ես ավարտուն աշխատանքները, ժպտացող և գոհ քանդակագործների, և մտածում ես, որ փառատոնն իսկապես ստացված է, գործուն է և կայացած քանդակի դպրոցի արդյունք է: 
Տոնը սկսվեց պարտեզից, հյուրերը, ներկաները,լրագրողները շրջեցին, ծանոթացան աշխատանքներին, զրուցեցին քանդակագործների հետ, ներկա լրագրողները հարցազրույցներ վերցերցին Տիար Բլեյանից և փառատոնի համակարգողներից: 

четверг, 11 июля 2019 г.

Ընթերցողական ճամբար Սևանում.օր առաջին

Ինչպես միշտ, ճանապարհվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Մեզ ճանապարհեց տիար Գևորգը, ով մանրամասներ ներկայացրեց երթուղու վերաբերյալ։ Երթուղին անցում էր Հրազդանի հունով ։ Առաջին կանգառը Նոր Հաճնի կամուրջն էր, այնուհետև ըստ ծրագրի՝ Նոր Գեղի-Արգել- Բջնի-Հրազդան, մինչև Հրազդանի ակունքը, սկիզբը, զատվելը Սևանից։ Նոր Հաճնում այցելեցինք  հիդրոէլեկտրոկայան, որտեղ աշխատակիցները պատմեցին կայանի աշխատանքների մասին, պատասխանեցին սովորողների բազմաբնույթ հարցերին։
Սևանում ընդունեցինք մեր հերթափոխը և ճանապարհեցինք երաժիշտների խմբին։
Այնուհետև՝ տեղավորվել, իրերը դասահավորել, մաքրել տարածքը, ճաշ պատրաստել... Կենցաղային գործեր։
Հանգստից հետո հավաքվեցին եղևնիների տակ և սկսեցինք ընթերցել, քննարկել։
Բավական հետաքրքիր խումբ է հավաքվել այս անգամ, տարատսրիք սովորողներ 6-9 _րդ դասարան, մեծ մասը իրար չէին ճանաչում, անգամ իրենց հետ եկած ընկեր չունեին, տարբեր բնավորության, տարբեր հետաքրքրությունների, շատախոս և քչախոս, ակտիվ և պասիվ մարդիկ)։ Իսկ օրվա վերջում արդեն մտերիմ ընկերներ էին, վոլեյբոլի կամ մեկ այլ խաղ -գործունեության շուրջ հավաքված միասնական խումբ։ Խմբում կան նաև մուտքի ճամբարի մասնակիցներ,