пятница, 28 февраля 2025 г.

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրի հանրայնացում

Փետրվար ամսվա ընթացքում Արմինե Թոփչյանի հետ աշխատել ենք Մայրենի լեզվի կրթահամալիրյան նախագծերի մասին տեսանելի և հրապարակելի տեսանյութերի պատրաստման ուղղությամբ։ 

1. Ուսուցում անհատական նախագծերով․ այս տեսանյութում ներկայացնում ենք, թե ինչպես ենք աշխատում անհատական նախագծերով, ինչպիսի նախագծեր են գործում, ինչ են տալիս այդ նախագծերը կրթական գործընթացին և սովորողին։ 


2. ,,Կարդում ենք Թումանյան,, նախագծով ընթերցել և քննարկել ենք Հովհ․ Թումանյանի ,,Երկաթուղու շինարարությունը,, պատմվածքը" Պատմվածքի վերաբերյալ և պատմվածքի արտահայտած գաղափարի շուրջ իրենց կարծիքն են ներկայացնում սովորողները։ 

 

 




воскресенье, 23 февраля 2025 г.

Կարդում ենք Թումանյան

,,Կարդում ենք ,, նախագծով շարունակվում ենք կարդալ Թումանյան։ Ներկայացնում են 7 և 8 -րդ դասարանների սովորողները՝

Փետրվարի 19՝ գրքի տոն

Փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում համարվում է գրքի տոն։ Տոնի առթիվ առջարկում ենք կարդալ հետաքրքիր տեղեկություններ գրքերի մասին, նաև առաջարկում ենք ընթերցանության գրքեր բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են գրքերով։ 

суббота, 22 февраля 2025 г.

Ձևը և հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

пятница, 21 февраля 2025 г.

Տերյանական ընթերցումներ


Երրորդ ուսումնական շրջանի հետ սկսվում է կրթահամալիրյան ,,Կարդում ենք,, մեծ նախագիծը։ Այս նախագծով ընթերցումները սկսեցինք Տերյանից։ Առաջին տարին չէ, որ ծանոթանում ենք Տերյանին, աշխատում ենք նախագծերը շարունակական լինեն, ընդգրկուն, որպեսզի և՛ հիշենք, թե ինչ ենք ուսումնասիրել, և՛ մեր իմացածը լրացնենք նոր ուսումնասիրություններով։ 

Գրքի տոն


Փետրվարի 19-ը Թումանյանի ծննդյան օրն է։ Արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ սիրված գրողի ծննդյան օրը համարվում է նաև Գիրք նվիրելու օր՝ գրքատոն։ Իհարկե, բոլորիս էլ հասկանալի է, որ այս օրը պատահական չի ընտրված։ Թումանյանի ծնունդով և գրքերի նվիրատվությամբ օրը կրկնակի տոն է դառնում։ 
Երկու տարի անընդմեջ նվիրում և ստանում ենք գրքեր։ Նախագիծը ենթադրում է նախապատրաստական աշխատանք․ նախ գաղտնի վիճակահանությամբ որոշում ենք՝ ով ում է նվիրելու, այնուհետև խոսում ենք գրականությունից, գրքերից, և յուրաքանչյուրն ասում է, թե ինչպիսի գրքեր է սիրում կարդալ, ինչ ժանրի, ինչ ուղղվածության։ Սա արվում է նրա համար, որ ճանաչենք մեր դասընկերների գրական ճաշակը և հեշտորեն ընտրենք գիրք, նաև ընտրենք այնպիսի գիրք, որը դուր կգա այն մարդուն, ում նվիրում ենք։ Եվս մեկ խնդիր է լուծվում այս ընթացքում․ կարևոր է իմանալ, թե ինչպես նվիրել, ինչպես պատրաստել նվերը, նաև ինչպես ներկայացնել պատրաստած նվերը։ 

среда, 19 февраля 2025 г.

,,Պատուհան,, ամսագրի ներկայացում


Օրը՝ փետրվարի 21, ժամը՝ 13:00
Վայրը՝  ,,Տիգրան Հայրապետյան,, ընթերցասրահ 

,,Պատուհան,, ամսագրի մասին պատմող սահիկաշար ։

Ամսագրերից նյութեր ընտրել և ներկայացնում են սովորողները՝



вторник, 18 февраля 2025 г.

Ուսումնական ժամերգություն

Ներսես Շնորհալի. «Նայեաց սիրով»
Գրաբար
Նայեաց սիրով, Հայրդ գթած,
Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
Եւ զբանակս հրեշտակաց
Տուր պահապան մեզ տկարացս,
Փրկեա զանձինս ի փորձանաց,
Ի խաւարի շրջող դիւաց.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Աշխարհաբար
Ո՛վ գթառատ Հայր,
սիրով նայի՛ր Քո ձեռքերի ստեղծածներին
և մեզ՝ տկարներիս, պահապան տո՛ւր
բանակները հրեշտակների։
Փրկի՛ր մեր անձերը փորձանքներից,
խավարի մեջ շրջող դևերից,
որպեսզի գիշեր ու ցերեկ
անդադար փառք տանք Քեզ։

Գրքատոն




Օրը՝ փետրվարի 19, Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է։ 
Մասնակիցներ՝  7-րդ դասարանի սովորողներ 

Նպատակը՝ 
  • ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին, վերլուծել, քննարկել, 
  • Թումանյանի ծննդյան օրը՝ թումանյանական ընթերցումներով, 
  • գրքատոն ՝ տոնական տրամադրություն գրքային նվերներով։ 

Ընթացքը՝
  • Կարդում ենք Թումանյան, ընթերցումներ, 
  • Նվիրում ենք գրքեր՝ պատմելով ընտրած գրքի մասին։ 
  • 12:00` 7-1 դասարան
  • 10:10` 7-3 դասարան

воскресенье, 16 февраля 2025 г.

Խոսք սկսնակ բանաստեղծներին

Երիտասարդ ընկերնե՛ր։

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ։

воскресенье, 9 февраля 2025 г.

Վահան Տերյան

1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 
Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
 
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Տերյանական ընթերցումներ

Երրորդ ուսումնական շրջանն ավանդաբար սկսում ենք տերյանական ընթերցումներով։ Ստորև սովորողների մեդիաընթերցումներն են․ 

пятница, 7 февраля 2025 г.

Բառարանային ֆլեշմոբ

Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին, կրթահամալիրում ավանդաբար իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը։
Ստորև սովորողների կատարած աշխատանքներն են․

пятница, 31 января 2025 г.

Փետրվար ամսվա նախագծեր

Ուսումնական նախագծեր՝
  • Տերյանական ընթերցումներ, 
  • Թումանյանական ընթերցումներ,
  • Բառարանային ֆլեշմոբ,
  • Գրքի տոն, 
  • Մայրենի լեզվի օրեր ։ 
Շուրջտարյա նախագծեր՝
  • Պատուհան․ ամսագիր
  • Զրույց TV
  • Սովորողների առաջարկով անհատական նախագծեր։ 

Ձմեռային մարզական խաղեր Լեռնանիստում․ ամփոփում


Այս տարի էլ ուսումնական ճամբարն ամփոփեցինք Լեռնանիստ գյուղում։ Ուսումնական երկրորդ շրջանի ծրագրում ներառված է ձմեռային մարզական ստուգատեսը, որի շրջանակներում ունեցանք բազմաթիվ հետաքիքր ճամփորդություններ։ Սահելու հմտությունները որոշեցինք զարգացնել Լեռնանիստում։ 
Եղանակային պայմանները շատ բարենպաստ էին․ և՛ լիքը ձյուն կար, և՛ պայծառ արև էր։ Քիչ-քիչ թեթևացան բաճկոնները և հանվեցին գլխարկները․ ,,Ավելի տաք է, քան Երևանում,, - լսում էի երեխաներից։ 

Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն


Երկրորդ ուսումնական շրջանը՝ հունվարյան ճամբարը, սկսեցինք մի շարք նախագծերի մեկնարկով։ Պարզվեց, որ մեր ջոկատով առավոտյան ընդհանուր պարապմունքի պատասխանատուն ենք, աշխատանք, որն իսկապես շատ պատասխանատու է և կարևոր։ Անհրաժեշտ էր այնպես կազմակերպել 15 րոպե տևողությամբ պարապմունք, որը հետաքրքիր լինի և՛ միջին , և՛ ավագ դպրոցի սովորողներին։  Ծրագիրը՝ այստեղ։ 

четверг, 30 января 2025 г.

,,Բառքամոցի,, մրցույթի ամփոփում


Այս ճամբարային շրջանում ևս որոշեցինք իրականացնել ,,Բառքամոցի,, մրցույթը, որի կազմակերպման փորձն արդեն ունեինք։ 
Նախ՝ պարզենք, թե ինչ է ,,բաքամոցին,, ։ Այն խաղ է, որը հավանաբար խաղացել են ձեզնից շատերը։ Սովորողները շատ են սիրում նման բառային խաղեր։ Խաղը հնարավորություն է տալիս զարգացնել բառապաշարը, զարգացնել մտածողությունը, տրամաբանությունը, արագ կողմնորոշվելու հատկությունը։ Կան բառեր, որոնցից հնարավոր է քամել երեսուն և նույնիսկ ավել բառեր։ 
Այս խաղում երբեմն տարիքային տարբերությունն էական դեր չի խաղում, հաճախ վեցերորդ դասարանցիներն ավելի շատ բառեր են գրում և ճկուն են մտածում, քան ավագները։ 
Ինչևէ, խաղը նաև հնարավորություն է լավ ժամանակ անցկացնելու, շփվելու, ընկերանալու, հնարավորությունները փորձելու։ 

вторник, 28 января 2025 г.

Լեռնանիստ


Ճամփորդության օրը՝ հունվար 31 10:30, վերադարձ մինչև 14:30
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Հասմիկ Գրիգորյան, մարզիկ՝ Ալինա Թումասյան
Երթուղին՝ Երևան-Առինջ-Աբովյան-Չարենցավան-Լեռնանիստ։ 

Նպատակը՝
  • ձմեռային մարզական խաղերի կազմակերպում
  • մարզական հմտությունների զարգացում
  • ձմեռային վայելք
Ընթացքը՝ 
10:30` մեկնում Մայր դպրոցից
11:30` ժամանում Լեռնանիստ 
11:30-13:00՝ սահք, մարզական խաղեր, ձնագնդի 
14:00` վերադարձ Մայր դպրոց։ 



Նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է 3500 դրամ ։ 
  • 1000` սահքի գումար 
  • 2000` տրանսպորտ ։ 
Անհրաժեշտ իրեր
  • Տաք և հարմար հագուստ, ձմեռային կոշիկներ
  • շարֆ, ձեռնոց գլխարկ
  • փոխնորդ հագուստ, գուլպա
  • ջուր, բրդուճներ , թերմոսով թեյ։ 
Արդյունքը՝ տեսանյութեր, բլոգային պատմուներ։ 
Մասնակիցներ

  1. Աստղիկ Գալոյան 7-8
  2. Լիլիթ Անանյան 7-3
  3. Դանիելա Խուդոյան 7-3
  4. Էլիզա Տիգրանյան 7-3
  5. Մանե Սահակյա 7դ
  6. Աննա Այվազյան 8-1
  7. Հասմիկ Մկրտչյան 6-5
  8. Մանե Առաքելյան
  9. Մարիա Մելիքյան, 7-1
  10. Նատալի Գալստյան 7-3
  11. Հայկ Մանուկյան, 8-8
  12. Դավիթ Հովհաննիսյան, 8-8
  13. Մերի Իսկանդարյան, 7-1
  14. Էլինա Հովսեփյան, 7-1
  15. Եվա Միքայելյան, 8-9
  16. Աստղիկ Գաբոյան, 8-9
  17. Անի Համբարձումյան, 8-9
  18. Վիկտորիա Մելիքյան, 7-1
  19. Լանա Ներսիսյան, 7-1
  20. Գայանե Փաշիկյան, 7-1

суббота, 25 января 2025 г.

Մշակութային Գյումրի․ եռօրյա ճամփորդության հաշվետվություն


Հունվարի 23-25-ին եռօրյա այցով եղանք Գյումրի քաղաքում։ Գյումրին այն քաղաքն է, որտեղ ամեն քայլի մշակութային բացահայտումներ են, քաղաք, որն ապրում է, շնչում և զարգանում։ Տարիներ ի վեր ամեն հունվար՝ ճամբարի ընթացքում, սովորողների հետ այցելում ենք Գյումրի, և յուրաքանչյուր տարի Գյումրին բացահայտում ենք նորովի և այլ տեսանկյունից, ամեն անգամ նկատում ենք բաներ, որ նոր են ստեղծվել, բայց հետաքրքիր մարկետինգային մտքեր են։ Այս ամենի շնորհիվ Գյումրիում միշտ տեսնելու և գտնելու բան կա։ 
Խոսեմ երթուղու մասին, քանի որ մեկնել և վերադարձել ենք բոլորովին տարբեր ճանապարհներով։ Մեր առջև նպատակ էինք դրել նաև նոր հայրենագիտական կանգառների ներառումը։