Ուսումնական երկրորդ շրջանը նաև ստուգատեսային է։ Ճամբարականներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն մարզական ստուգատեսի նկատմամբ։
Այս անգամ ընտրեցինք չմշկասահք բաղադրիչը՝ քայլքով դեպի Գեղասահքի մարզադպրոց։
Նախապես ճամբարականների հետ խոսեցինք անվտանգության կանոներից և՛ քայլքի ժամանակ, և՛ սահքի։
Քայքի ճանապարհի մասին՝
- Պետք է ուշադիր լինել Բաբաջանյան-Իսակով անցման հատվածում,
- Ճանապարհը , հատկապես Իսակով փողոցով անցնող ճանապարհն անցնում է մեծ պողոտայով, որիч քայլքի համար նախատեսված մայթային հատվածը տեղ-տեղ շատ նեղ է, իսկ մեքենանները վարում են շատ արագ։ Կարևոր է, որ խմբի ուղեկցողներից մեկը լինի սկզբում, մյուսը՝ վերջում։
- Ավելորդ չէ հիշեցնել, որ նախընտրել էի օգտվել վերանցումներից՝ փողոցի մի եզրից մյուսն անցնելու համար։
Թեև Միջին դպրոցի սովորողը փոքր չէ, սակայն չմուշկների թելերն ամուր կապելու դժվարություններ միշտ էլ առաջանում են։ Անվտանգության համար կարևոր է ճիշտ և ամուր կապել թելերը, որպեսզի մարզիկի ոտքը չմուշկի մեջ չշարժվի և կարողանա սահքի ժամանակ իրեն պահել։
Ի վերջո, ամենահաճելի պահը՝ սահքը։ Պետք է ասել, որ այս սպորտաձևը սովորողների համար ամենասիրելին է։
Փաստում եմ, որ շատերը սահադաշտ միայն ճամբարային այս օրերին են այցելում , և ստացվում է , որ ամեն տարի այցելելով արդեն տեսանելի հմտություններ ունեն։
20 սովորողից 18-ը կարողանում էր սահել, իսկ երկուսը շատ արագ սովորեցին․ այնպես, որ անընդհատ ձեռքից բռնելու, օգնելու կարիք անգամ չեղավ։
- Մարզաձևը նաև փոխօգնություն է ձևավորում սովորողների մոտ․ հաճելի էր տեսնել, թե ինչպես են ավելի հմուտները օգնում, սովորեցնում, ուղղորդում քիչ փորձառուներին։
- Նշված ժամից կես ժամ շուտ տեղում լինելը և մանրախնդրորեն չմուշկները կապելը, անվտանգության կանոնների մասին խոսելը կարևոր եմ համարում։
- Կարևոր է նաև մարզիկ ուսուցչի ներկայությունը։ Մեզ ուղեկցում էր ընկեր Դանիելը, ով նախ սովորողների հետ դպրոցում խոսեց անվտանգության կանոների մասին, քայլքի ժամանակ գնում էր խմբի սկզբում և ընթացքում հրանահանգավորում և ուղղորդում բոլորիս։ Սահքից առաջ մանրամասն բացատրեց , թե ինչպես է ճիշտ կապել չմուշկները։ Դե իսկ սահքի ժամանակ ևս մեր կողքին էր։ Շնորհակալ ենք։
Մարզական գործունեությունը համարում եմ հաջողված, քանի որ վերադարձանք մեծ ոգևորությամբ, առանց վնասվածքների և մեծ բավականություն ստացանք։
Լուսանկարներ ընթացքից՝
Комментариев нет:
Отправить комментарий