воскресенье, 14 января 2024 г.

Ձմեռային մարզական խաղեր Սևաբերդում

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ, 
Օրը՝ հունվարի 18
Մանսակիցներ՝ տարատարիք ճամբարականներ, 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, մարզիկ՝ 
Մեկնում դպրոցից՝ ժամը ՝10:00, վերադարձ՝ 14:00: 

Նպատակը՝ 
  • մասնակցություն Ձմեռային մարզական ստուգատեսին, 
  • ձմեռան վայելում,
  • մարզական կարողությունների, հմտությունների զարգացում, 
  • հայրենագիտություն։ 
Նախապատրաստական աշխատանք՝
  • Քարտեզով ուսումնասիրել, թե որտեղ է գտնվում Սևաբերդը, կարդալ տեղեկություններ, ծանոթանալ եղանակային պայմաններին, 
  • Ճամբարականների հետ ուսումնասիրել անվտանգության կանոնները ձմեռային քայլքի, ցրտի ժամանակ, սահնակ կամ դահուկ քշելիս։ 

Եղանակն այստեղ ։ 

Ընթացքը՝
10:00` խմբի հավաք, իրերի տեղավորում և մեկնում 
11:00` ժամանաում Սևաբերդի՝ սահքի համար նախատեսված տարածք, սահք,
11:00-13:00` սահք, լուսանկարաներ, տեսանյութի պատրաստում, ընդմիջում, թեյխմություն, ձնագնդի։ 
13:00-14:00` վերադարձ։ 

Անհրաժեշտ իրեր՝
  • Տաք հագուստ, գլխարկ, շարֆ, ձեռնոց, ձմեռային երկարաճիտք կոշիկներ, 
  • Փոխնորդ հագուստ՝ թրջվելու դեպքում փոխելու համար, լրացուցիչ գուլպաներ, 
  • ջուր, բրդուճներ, թերմոսով թեյ, 
  • անհատական բուժարկղիկ, եթե կարիք կա։ 
Դպրոցից վերցնում ենք սահնակներ, դահուկ։ 

Նախահաշիվ՝  կախված մասնակից սովորողների թվից ՝ 1500

Արդյունքը՝ մասնակիցները իրենց տպավորությունները ներկայացնում են բլոգային պատումներում։ 

Մասնակիցներ՝ 

Комментариев нет:

Отправить комментарий