воскресенье, 21 января 2024 г.

Մշակութային Գյումրի․ երկօրյա ճամփորդություն

Երկօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 25-26
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Մեկնում՝ հունվարի 25-ին՝ 07:55,  Սասունցի Դավիթ կայարան, գանացքով
Վերադարձ՝ հունվարի 26-ին, մինչև 20:00


Ճամփորդության նպատակը՝ 
  • Ծանոթանալ, ուսումնասիրել Գյումրու մշակույթը, ազգագրությունը, 
  • Գյումրին հումորային պատմությունների քաղաք․ բանավոր բարբառային պատումների ձայնագրություն, տեսագրում,
  • Գյումրին այսօր, գյումրեցիները․ հանդիպումներ, այցելություններ արհեստանոցներ, արվեստանոցներ
Ստուգատեսներ՝ 
  • Ազգագրական ստուգատես․ ազգագրությունը Գյումրիում․ ուսումնասիրություններ, այցելություն թանգարան, բարբառային պատումներ, այցելություն արվեստանոցներ։ 
Այցելվող վայրեր, մշակութային կանգառներ 
  • Քայլք Գյումրիում՝ երթուղի՝ Վարդանանց հրապարակ-Սուրբ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիներ- Հոկտեմբեր կինոթատրոն-Լոդկա շենք-Ճրճռան գրատուն-Վարպետաց փողոց-Կարած պատ-Բարլուսի շենք-Սուրբ Նշան կամ Սև ժամ-Կլկլանի բաժակ- Գյումրու առաջին դեղատուն-Հին վարսավիրանոց-,,Վառեմ-մարեմ,, պատշգամբ-Օժիտի շենք։ 
  • Թանգարաններ՝ Իսահակյանի թանգարան
  • Արվեստանոցներ՝ Էդիկ Ժամկոչյանի արհեստանոց, Արսեն Վարդանյանի՝ հոլի պատրաստման արհեստանոց։
Եղանակը՝ այստեղ։ 

Նախապատրաստական աշխատանք
  • Գյումրու հետ կապված լեգենդների, անվան բացատրության հետ կապված պատմությունների ուսումնասիրություն,
  • Գյումրու ֆայտոնները
  • Ճարտարապետական հետաքրքիր կառույցների ուսումնասիրություն
  • Մուշուրբա կամ կլկլանի բաժակ
  • Գյումրեցիների ավանդույթները
  • Տեղեկություններ այցելվող վայրերի մասին
  • Գյումրի՝ ֆիլմերի հետքերով։ Գյումրիում նկարահանված հետաքրքիր ֆիլմեր։ 
Ծրագիր ՝ ըստ օրերի

Հունվարի 25`
07:55` մեկնում գնացքով
11: 30`  ժամանում, քայլք Գյումրիով վերևում նշված երթուղով,
15:00`  իրերի տեղավորում, ընդմիջում
17:00` այցելություն հոլի պատրաստման արհեստանոց
18:30` վերադարձ հյուրատուն, ընթերիք
20:00` ինտելեկտուալ խաղ Գյումրու մասին, օրվա ամփոփում
22:30` քուն

Հունվարի 26
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, նախաճաշի պատրաստում, 
10:00` նախաճաշ
11:00` իրերի հավաքում, 
12:00` այցելություն Ավ․ Իսահակյանի թանգարան, 
14:30` ընդմիջում, ճաշ,
15:00` այցելություն Էդիկ Ժամկոչյանի արհեստանոց,
16:30` բարբառային պատումներ, տեսագրություններ, հարցազրույցներ Գյումրու փողոցներում
17:30` կայարան, վերադարձ գնացքով


Նախահաշիվ
Մեկ սովորողը եռօրյա ճամփորդության ուղեգրի համար վճարում է  12.000դրամ։ 
  • Տրանսպորտ․ մեկնում՝ 1400, վերադարձ՝ 2500
  • Գիշերակաց՝ 5000 , մեկ գիշեր
  • սնունդ՝ յուրաքանչյուր սովորողը 2500
  • թանգարանի տոմս՝ 500 դրամ։ 


Անհրաժեշտ իրեր՝
  • ճանապարհի համար օարապահիկ՝ բրդուճներ, ջուր,
  • հարմար ուսապարկ, տաք կոշիկներ,
  • անհատական ճամփորդական սպասք,
  • տաք հագուստ, փոխնորդ հագուստ,
  • հիգիենայի պարագաներ,
  • ձեռնոց, գլխարկ։ 
Ակնկալվող արդյունքը՝ պատումներ, Գյումրու, գյումրեցիների մասին տեսանյութեր, տեսագրած բարբառային պատումներ։ 
Մասնակիցներ՝ 
  1. Հայկ Մանուկյան
  2. Մերի Իսկանդարյան
  3. Գայանե Փաշիկյան
  4. Ժասմին Պետրոսյան
  5. Մարի Բեգլարյան
  6. Մանանա Ղազարյան
 

Комментариев нет:

Отправить комментарий