понедельник, 29 января 2024 г.

Այցելություն Պատմության թանգարան՝ թղթադրամների հետքերով


Ձմեռային ճամբարի ընթացքում Ավագ դպրոցի սովորողների նախաձեռնությամբ ,,Սովորող սովորեցնող,, նախագծով սկսեցինք ,,Փողի պատմությունը,, նախագիծը։ 
Ավագ դպրոցի սովորողները երկու հանդիպում ունեցան Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների հետ, որոնց ժամանակ ներկայացրին փողի ստեղծման պատմությունը, հայկական թղթադրամի պատմությունը։ Նաև սովորողներից յուրաքանչյուրը փոքրիկ ուսումնասիրություն արեց․ ընտրելով որևէ երկիր՝ համացանացի միջոցով տեղեկություններ հավաքեց ընտրած երկրի ազգային արժույթի վերաբերյալ։ 
Ճամբարականների ուսումնասիրությունները կարող եք տեսնել այստեղ։ 

Հունվարի 24-ին միասին այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան, որտեղ հայկական դրամի 30 ամյակի առթիվ ժամանակավոր ցուցադրություն է բացվել։ Ցուցադրությունը ներկայացնում էր հին և նոր թղթադրամները, դրանց տարբերակները, մետաղադրամներ և այլ տեղեկություններ ու նմուշներ։ Այդ հատվածը ուսումնասիրելուց հետո անցանք սրահի մյուս հատվածը, որտեղ կային հայ թագավորների հատած ոսկյա և արծաթյա դրամները։ Ցուցահանդեսը հնարավորություն տվեց ծանոթանալ հայական դրամի ամբողջական պատմությանը։ 
Այնուհետև ունեինք ժամանակ և ուսումասիրեցինք պատմության հնագիտության բաժինը և ցուցանմուշները։ 
Կարևորում եմ թանգարանային այցելությունները, քանի որ դրանք թույլ են տալիս նախապես ուսումնասիրած թեման բազմակողմանի հետազոտել։ 

Սովորողների հաշվետվությունները՝ 







Комментариев нет:

Отправить комментарий