Արդեն մի քանի տարի է, սովորություն է դարձել՝ Ձմեռային ճամբարն ամփոփել Գյումրի ճամփորդությամբ։ Առաջին հերթին Գյումրին մշակութային և կոլորիտային քաղաք է, բազմաթիվ հետաքրքիր արհեստանոցներ ու թանգարաններ կան, ուր կարելի է այցելել՝ հայկական մշակույթն ավելի լավ ճանաչելու համար ։ Այս ճամփորդությունը տարբերվող էր նաև նրանով, որ ոչ թե առանձին վարձակալած տրանսպորտով գնացինք, այլ գնացքով։
Առավոտյան ճիշտ ժամին բոլորը գնացքի կայարանում էին, շատ հեշտ ստացվեց տոմսեր գնելն ու տեղավորվելը։ Թեև ճանապարհը երեք ժամ է տևում, շատ արագ ու թեթև անցավ, զրուցեցինք, շփվեցինք, հնարավորություն էր դասասենյակից դուրս սովորողին ավելի լավ ճանաչելու, նաև խաղացինք։ Կայարանից քայլել ենք դեպի քաղաքի կենտրոն ՝ Վարդանենց հրապարակ, որը նախկինում կոչվել է ,,Մայիսյան ապստամբության,, հրապարակ։
Սովորողների հաշվետվությունները՝
- Հայկ Մանուկյան
- Մարի Բեգլարյան
- Մանանա Ղազարյան
- Ժասմին Պետրոսյան
- Գայանե Փաշիկյան
- Դավիթ Հովհաննիսյան
- Մերի Իսկանդարյան
- Մարի Մելիքյան
- Վիկտորիա Մելիքյան
- Լիլի Սիմոնյան
- Լիլիթ Ջահանգիրյան
Комментариев нет:
Отправить комментарий