суббота, 12 июля 2014 г.

Մեծ Ինկը

Հոգիները շրջապատում են Ուլիս Պապադոպուլոսին: Յուրաքանչյուրը նրա ականջին շշնջում է.
-Թող քո մեջ մտնեմ:
-Ինչո՞ւ եք դուք ցանկանում մտնել իմ մեջ, սուրբ Ռաուլ,- հարցնում է Պապադոպուլոսը:
-Տեսնո՞ւմ ես,-ասում է Ռաուլը,-  մահկանացուն ավելի հեշտ է լսում այս հոգիներին, քան մեզ:
Հանկարծակի ես ասում եմ ինքս ինձ, որ երբ  որոշ մարգարեներ վստահեցրել են, թե շփվել են հրեշտակների հետ, իրականում խոսել են իրենց մեր տեղը դրած չդատված հոգիների հետ
-Թող քո մեջ մտնեմ,- կրկնում է հոգին:
Հույն ճգնավորը զարմացած է: Նա տեսնում է Ռաուլին և չի հասկանում, թե ինչու նրա ձայնը հանկարծ փոխվեց և նման բաներ է առաջարկում: Կասկածներով լցված, նա սկսում է աղոթել: Բայց  աղոթելու հետ, նրա հոգին սկսում է լքել մարմինը: Վտանգ:

Հանրագիտարան

Կազմության  մակարդակ: Ատոմն ունի իր կազմության մակարդակը:
Մոլեկուլն ունի իր կազմության մակարդակը:
Բջիջն ուն իր կազմության մակարդակը:
Կենդանին ունի իր կազմության մակարդակը, նրա պես մոլորակը, արեգակնային համակարգը, գալակտիկան: Բայց այս բոլոր կառույցները կախված են մեկը մյուսից: Ատոմն ազդում է մոլեկուլի վրա, մոլեկուլը հորմոնի վրա, հորմոնը կենդանու պահվածքի վրա, կենդանին՝ մոլորակի:
Քանի որ բջջին շաքար է պետք, նա ստիպում է կենդանուն որս անել, որպեսզի սնունդ ստանա: Որսի շնորհիվ մարդու մոտ սեփական տարածքը մեծացնելու ցանկություն առաջացավ, այն աստիճանի ցանկություն, որ հրթիռ կառուցեց  և ուղարկեց մոլորակի սահմաններից այն կողմ:

Իգոր: Յոթ տարեկան

Այսօր երեկոյան իմ նոր ծնողները պետք է գան իմ ետևից:  Ես հագել եմ սև սինթետիկ բաճկոն, որը մեզ տվել են տոների համար: Տաք յուղով մաքրեցի կոշիկներս, հավաքեցի ճամպրուկս: Ես ոչ ոքի հետ չեմ խոսում: Ցերեկը  չեմ ուտում, վախենում եմ բաճկոնիս վրա հետքեր ընկնեն: Գրադարանում մի գիրք թերթեցի լավ պահվածքի կանոնների մասին:  Հիմա ես գիտեմ, որ պատառաքաղը դնում են ափսեի ձախ կողմում, իսկ դանակը՝ աջում: Ես գիտեմ, որ մսի հետ մատուցում են սպիտակ գինի, իսկ ձկան հետ՝ կարմիր: Կամ էլ հակառակը: Ես գիտեմ, որ քո այցեքարտը պետք է տաս մյուս հարուստ մարդկանց, որոնց հանդիպում ես, որ հետո նրանց հետ հանդիպելու հնարավորություն ունենաս, աղքատներին չհանդիպես:

пятница, 11 июля 2014 г.

Ժակ: Յոթ տարեկան

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ դպրոցում հանտվել է նորեկը: Երբ նորեկներ են գալիս, ես միշտ ցանկանում եմ օգնել նրանց:
Այս նորեկն այնքան էլ սովորական չէ: Նա մեզանից մեծ է, ութ տարեկան է: Երևի մնացել է նույն դասարանում, բայց տգետի նաման չէ: Նա ապրում է կրկեսում, մշտապես մի տեղից մեկն է գնում, և նրա համար դժվար է հասցնել ծրագիրը:
Աղջկա անունը Մարտին է: Նա շնորհակալ է իմ վերաբերմունքի համար, լսում էի իմ խորհուրդները և հարցնում, թե ես շախմատ խաղալ գիտեմ: Ես ասում եմ ոչ, և նա մեջքի պայուսակից հանում է շախմատի փոքրիկ տախտակը, որպեսզի սովորեցնի ինձ:  Շախմատում ինձ դուր  է գալիս այն, որ տախտակը նման է թատրոնի, որտեղ կերպարները պարում են և պայքարում: Նա սովորեցնում է, որ յուրաքանչյուր կերպար ունի կյանքում իրեն պահելու փոքրիկ գաղտանգիրը: Ոմանք շարժվում են փոքր քայլերով. դրանք զինվորներն են: Մյուսները սուրում են կատաղածների պես: Իսկ երրորդները կարող են թռչել մյուս կերպարների վրայով, դրանք ձիերն են:

четверг, 10 июля 2014 г.

Վեներա : Յոթ տարեկան

Հայելի: Նոր քթով ավելի գեղեցիկ եմ թվում: Ես աստղերի երեխաների համար նախատեսված դպրոց եմ գնում, որտեղ ուսուցումը կատարվում է դոկտոր  Հակինսի մեթոդով: Մեզ թույլ են տալիս անել ինչ ուզում ենք և երբ ուզում ենք, որպեսզի մեր ցանկությունները չճնշվեն: Ամենից հաճախ ես նկարում եմ փոքրիկ մարդու՝ բանտարկյալի:
-Ո՞վ է նա,-հարցնում է ուսուցչուհին,-քո հայրն է, քո մայրն է:
-Ո՛չ, նա ուրիշ է:
-Ո՞վ է ուրիշը, գեղեցիկ ասպե՞տը:
Ես հստակեցնում եմ:
-Ոչ, նա ուրիշ է, նա երբեմն երազումս է երևում:
-Լավ, այդ ուրիշն անուն ունի, նա գեղեցիկ ասպետն է,- ասում է ինձ ուսուցչուհին: -ես էլ էի նրան փնտրում, հետո գտա, երբ հանդիպեցի իմ ամուսնուն:

Պապադոպուլոս

Էդմոն Ուելսը հայտարարում է գաղտնիքների ավարտի մասին:  Եվ իսկապես, նրա բոլոր գաղտնիքները վատ են քողարկված:
Նրա Ուելս Պապադոպուլսոը կուսակրոն ճգնավոր է: Նա տուն է սարքել, այնտեղ է քարշ տվել սննդի պաշարներ, որոնք կհերիքեն մինչև կյանքի վերջ, և փակվել:
Իր ապաստարանը որտեղ պատահի չի կառուցել: Այն գտնվում է Անդախի Կորդիլերի հեռավոր և բարձր տիրույթներից մեկում՝ Պերույում գտնվող Կուսկոյի շրջանում:
Այնտեղ Պապադոպուսը մեդիտացիայով է զբաղվում և գրում է: Այդ մարդը այնքան էլ բարձրահասակ չէ, սև գանգուր մորուքով, անհամաչափ մեծ եղունգներով: Երբ տաս տարի ապրում ես քսան քառակուսի մետր սենյակում, սկսում ես մոռանալ հագուստի և անձնական հիգենիայի մասին: Ճգնավորին այցելում են միայն սարդերը:

вторник, 8 июля 2014 г.

Առակ հրեշտակի և երջանկության մասին

Երիտասարդը փափագում էր հաջողություն և երջանկություն, բայց նրա կյանքն անհեթեթ էր: Նա կռվում էր անհաջողության և սխալների ցանցերում: Չէր հասկանում ինչու, քանի որ ինքն այնքան գեղեցիկ էր, խելացի  և լավը: Ով է արժանի հաջողության և սիրո , եթե ոչ ինքը : Բայց, ցավոք, ինչ էլ աներ, ամեն ինչ ապարդյուն էր:
Մի անգամ, երբ նա շատ վատ էր, թույլ էր և հիվանդ,  հանդիպեց բարի աղջկա: Ոչ մի առանձնահատուկ բան, աղջիկն աննկատելի էր և անգույն, նա երբեք աղջկա վրա ուշադրություն չէր դարձնի: Բայց  աղջիկը չափազանց բարի էր:

Ինչպես Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում նյութ տեղադրել /տեսադաս/

 Տեսադասը կարող եք տեսնել այստեղ:

Ցուցադրություն /ՏՀՏ հմտություններ/

 
 ,,Հնեվանք,, ճամբարի հաշվետվություն
Ցուցադրությունը կարող եք տեսնել այստեղ: