Հոգիները շրջապատում են Ուլիս Պապադոպուլոսին: Յուրաքանչյուրը նրա ականջին շշնջում է.
-Թող քո մեջ մտնեմ:
-Ինչո՞ւ եք դուք ցանկանում մտնել իմ մեջ, սուրբ Ռաուլ,- հարցնում է Պապադոպուլոսը:
-Տեսնո՞ւմ ես,-ասում է Ռաուլը,- մահկանացուն ավելի հեշտ է լսում այս հոգիներին, քան մեզ:
Հանկարծակի ես ասում եմ ինքս ինձ, որ երբ որոշ մարգարեներ վստահեցրել են, թե շփվել են հրեշտակների հետ, իրականում խոսել են իրենց մեր տեղը դրած չդատված հոգիների հետ
-Թող քո մեջ մտնեմ,- կրկնում է հոգին:
Հույն ճգնավորը զարմացած է: Նա տեսնում է Ռաուլին և չի հասկանում, թե ինչու նրա ձայնը հանկարծ փոխվեց և նման բաներ է առաջարկում: Կասկածներով լցված, նա սկսում է աղոթել: Բայց աղոթելու հետ, նրա հոգին սկսում է լքել մարմինը: Վտանգ:
Ես խառնվում եմ:
-Է՜յ, ուրվականներ, ինչո՞ւ եք դուք մնում Երկրի վրա:
Նրանցից մեկը շրջվում է իր որսից, որպեսզի պատասխանի:
-Մենք պետք է վրեժ լուծենք մեզ սպանած կոնտիստադորներից: Այս ճգնավորը նրանց ներկայացուցիչներից մեկն է, այնպես որ մենք նրան կհետապնդենք, և, վստահեցնում եմ քեզ, դևեր հալածող ոչ մեկը մեզ նրա մարմնից դուրս չի քշի:
-Է՜յ, ընկերներ,- բացականչում է Ռաուլը,- չեք ամաչում հարձակվել խեղճ մահկանացուի վրա: Ձեզ արժանի հակառակորդ ընտրեք:
Դա նրանց վրա չի ազդում:
-Ուժով չափվել հրեշտակի հետ: Ի՞նչ իմաստ ունի: Մենք նախընտրում ենք խփել ձեր ցավող հատվածներին, ձեր ,,հաճախորդներին,,:
Դժբախտաբար, ճգնավորը, որ չի դադարում աղոթել, սկսում է քիչ-քիչ դուրս գալ իր մարմնից: Չդատված հոգիները շրջան են կազմում նրա գլխի շուրջ, որից սկսում է հայտնվել նրա հոգու տեսանելի ձևը:
Ես գոռում եմ:
-Ո՛չ, մնա քո մարմնի մեջ, դադարի՛ր աղոթել:
Բայց ճգնավորն ինձ չի լսում, և ուրվականները պտտվում են նրա շուրջը, որպեսզի օգնեն ինչքան հնարավոր է արագ թողնի մարմինը: Խեղճ Պապադոպուլոսին իր մարմնի հետ միացնում է միայն բարակ արծաթե թելը: Միամիտը կարծում է, թե գտնվում է միստիկական էքստազում, երբ նրան ուղղակի հեռացնում են:
Որպեսզի ժամանակ շահենք, ես փորձում եմ երկխոսություն սկսել ուրվականների հետ: Ուրվականները զարմանում են, որ ես հետաքրքրվում եմ իրենցով:
Նրանք համաձայնում են իրենց որսին բաց թողնել և բացատրում են մեզ, որ տանջվում են: Տանջանքը չդատված հոգիների հիմնական որակն է: Նրանք մանրամասն պատմում են մեզ իրենց չարակամների մասին:
Պապադոպուլոսը մտնում է իր մարմնի մեջ և ուշագնաց լինում: Ուրվակաների պատմությունը իրենց անցյալ կյանքի մասին պաթետիկ է: Դրա շնորհիվ ես տեսնում եմ նրանց տառապանքները և հասկանում եմ: Ես կապի մեջ եմ մտնում նրանց հին մշակույթի հետ: Տեսնում եմ նրանց խաղաղ կյանքը մինչև Արևելքից եկած զավթիչների
հարձակումը: Տեսնում եմ Կուսկոն մինչ աղետը, այդ զարգացած ամենօրյա կյանքը, Արևի մշակույթը: Ես սկսում եմ հասկանալ ինկերին, և ,իսկապես, իմ մասնակցությունը նրանց շեղում է, իսկ հետո հանգստացնում է:
-Դուք կարող եք օգնել մեզ երկինք գնալ,- ի վերջ, հարցնում է հին ռազմիկներից մեկը:
Ես պատասխանում եմ, որ չգիտեմ: Եվ հետո փակում եմ աչքերս ու հասկանում եմ, որ կարող եմ: Դա հրեշտակների առավելություններից մեկն է: Որպեսզի ուրվականներն ընկնեն Դրախտ, բավական է թույլ տալ նրանց մտնել մեր միջ և դուրս գալ մեր պսակի միջով:
Բայց ինկերի ուրվականներն ասում են, որ չեն կարող
հեռանալ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ղեկավարը ետ չի ստացել իր գլուխը: Այդ
անգլուխ ուրվականը՝ Ատախուլպան, Մեծ Ինկի վերջինն է, սպանվել է Ֆրանցիսկ Պիզարոյի
կողմից 1533 թվականին: Իսպանացին, թշնամուն խեղդելով, գլուխը մարմնից առանձնացրել
է, որպեսզի իր զոհը Դրախտ չընկնի: Զավթիչը գիտեր ինկերի հավատքը: Նրանց համար
վերամարմնավորումն անհնար է, եթե մարմինը աստվածների առաջ է կանգնում ոչ լիարժեք:
Այնպես որ Պիզարոն հատուկ է թաքցրել գլուխը, որ ամբողջ բնակչությունը սարսափի մեջ
ընկնի:
Ուրվականներից մեկն ասում է, որ մարմնի և գլխի միջև
հայտնվել է <<լույս տվող ուղի>>, որը կօգնի նրանց միանալ:
Այս առասպելը չի ոգեշնչել <<Լույս տվող ուղի>>
անվանվող մաոսական հեղափոխական շարժումը Պերույում, որը ստիպեց երկար
խոսել իր մասին ութսունական թվականներին:
Իսկապես, մենք էինք այդ ապստամբներին ոգեշնչում: Այդ
ժամանակ մենք ամեն ինչի պատրաստ էինք, որպեսզի միացնենք մեր թագավորի գլուխը և
մարմինը:
Ռաուլը և ես փորձում ենք լուծել խնդիրը: Մենք գտնում ենք
գլուխը Վատիկանի գրադարանի արխիվները նայելիս: Այն թաղված է Կիպայանից ոչ հեռու
գտնվող մի փոսում, մի տեղ, որտեղ Մեծ Ինկը վերջին հաղթանակը տարավ թշնամիների դեմ: Մենք ամերիկյան հնագիտական
արշավ ենք կազմակերպում՝ միտք ունենալով պեղել գլուխը և միացնել մարմնին: Գտնվում
ենք պերուական թանգարանում:
Երբ Մեծ Ինկի մամինը վերականգնվում է, նրա հոգին սկսում
է լույս արձակել:
Ինչքան էր նա սպասել սրան: Ի պատասխան նա առաջարկում է
օգնել մեզ ինչքան ներում են իր ուժերը:
Նրան բացատրում ենք մեր փնտրտուքների իմաստը, մենք հրեշտակներ ենք և
ցանկանում ենք իմանալ՝ ինչ կա մեզնից վեր:
Ատախուլպան ընկնում է մտքերի մեջ:
Նա ասում է, որ որպես Ինկերի կայսր և Արևի որդի, իհարկե,
գիտի իր ազգի պանթեոնը: Նա մտածում է, որ հրեշտակներից վեր գտնվում է Աստված, բայց
ինքը չգիտի, թե մենք ինչպես կարող ենք դա ստուգել:
Ռաուլն ասում է, որ հրեշտակներից վեր գտնվում է <<Յոթերի>> երկիրը: Արդյոք այդ թիվը նրան ոչինչ չի ասում:
Այդ պահին կայսրն ասում է մեզ, որ մի անգամ, երբ նրա հոգին թափառում էր Կորեայի և Պերույի դեսպանություններում, հնդիպեց մի նշանավոր աղջկա: Նա ոչ միայն շատ բան գիտեր, այլև եկել էր շատ հեռվից: Դատելով նրանից, ինչ գիտեր Ատախուլպան, հաջորդ կյանքերում աղջկան հետապնդող աշխարհը բարձր էր մարդկանց և հրեշտակների աշխարհներից: Նրան չզարմացրեց, որ սովորական կինը իր հոգու խորքում պահում էր յոթերի երկրի գաղտնիքը: Չէ՞ որ մենք ինքներս տեսանք Պապադոպուլուսի դեպքը, երբ լուսավոր էակները երբեմն սիրում են օգտագործել մարդկանց, որպեսզի պահեն իրենց գաղտնիքները և գանձերը: Նրանք դա լցնում են մարդկանց ենթագիտակցության հատակում, որը դառնում է իրենց թաքստոցը:
-Ո՞վ էր այդ մարդը,-հարցնում է Ռաուլը:
Ատախուլպան կռանում է և շշուկով ասում մեզ.
-Նատալի Կիմ, Պերույում Կորեայի դեսպանի աղջիկը:
Այդ բառի հետ հին կայսրը դեմքին խիստ արտահայտություն է տալիս և հրամայում է իր ռազմիկներին շրջապատել իրեն: Ամբողջ փայլով պատրաստ են թռչել Դրախտ:
Մեկը մյուսի հետևից նրանք անցնում են մեր ոտքերի միջով, անցնում մարմնի միջով և դուրս գալիս պսակից: Ռաուլը և ես գալարվում ենք ցավից, քանի որ ամեն անգամ , երբ չդատված հոգին անցնում է մեր միջով, մենք զգում ենք նրանց անցյալի ցավերի ժայթքումը:
Երբ նրանք արդեն հեռու են և մենք նորից մենակ ենք, ես հարցնում եմ.
-Նատալի Կիմ, դու նրան ճանաչո՞ւմ ես: Ո՞վ է նա:
-Իմ հաճախորդներից մեկն է,- մտածկոտ պատասխանում է Ռաուլը:
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий