суббота, 12 июля 2014 г.

Հանրագիտարան

Կազմության  մակարդակ: Ատոմն ունի իր կազմության մակարդակը:
Մոլեկուլն ունի իր կազմության մակարդակը:
Բջիջն ուն իր կազմության մակարդակը:
Կենդանին ունի իր կազմության մակարդակը, նրա պես մոլորակը, արեգակնային համակարգը, գալակտիկան: Բայց այս բոլոր կառույցները կախված են մեկը մյուսից: Ատոմն ազդում է մոլեկուլի վրա, մոլեկուլը հորմոնի վրա, հորմոնը կենդանու պահվածքի վրա, կենդանին՝ մոլորակի:
Քանի որ բջջին շաքար է պետք, նա ստիպում է կենդանուն որս անել, որպեսզի սնունդ ստանա: Որսի շնորհիվ մարդու մոտ սեփական տարածքը մեծացնելու ցանկություն առաջացավ, այն աստիճանի ցանկություն, որ հրթիռ կառուցեց  և ուղարկեց մոլորակի սահմաններից այն կողմ:

Հակառակը, տիեզերանավի կոտրվածքը աստղագնացի մոտ առաջացնում է ստամոքսի խոց, իսկ ստամոքսի խոցի պատճառով  ստամոքսի պատերին գտնվող ատոմներից մի քանիսը կորցնում են իրենց էլեկտրոնները:
Աճ, նվազում, ատոմից տիեզերք:
Այս տեսակետից կենդանի օրգանիզմի մահը իրենից ներկայացնում է միայն փոխակերպված էներգիա:
Էդմոնդ Ուելս
Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան, հատոր 4 
Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի

Комментариев нет:

Отправить комментарий