воскресенье, 21 августа 2016 г.

Իմ գրադարանը

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նախագծի մասնակիցները՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝ 

  • Խրախուսել ընթերցանությունը
  • Սովորողների մոտ ստեղծել հետաքրքրություն գրականության նկատմամբ
  • Մղել ստեղծագործելու
  • Մասնակցել ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարանում իրականացվող բազմաբնույթ և հետաքրքիր նախագծերին ու միջոցառումներին

,,Արևիկ,, թարգմանչական բլոգ. նախագիծ, շարունակություն

                                             Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 6-7 -րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Նախագծի նպատակը՝
  • Սովորողների մոտ զարգացնել թարգմանական հմտություններ
  • Հմտանալ լեզուների մեջ
  • Կատարել թարգմանական-խմբագրական աշխատանք
  • Հարստացնել բառապաշարը
  • Զարգացնել գրավոր խոսքը
  • Սովորողներին ինքնուրույն աշխատանք/նյութի, թեմայի ընտրություն, թարգմանություն/ կատարելու հնարավորություն տալ

понедельник, 8 августа 2016 г.

Հերթապահի օրագիր. 08.08.2016

Դպրոց մտնելուց առաջ որոշեցի մի փոքր պտտվել այգում. հիացա կանաչ և փարթամ բուսականությամբ, շնչեցի Մայր դպրոցի մուտքի վարդերի հոտը և հավաքեցի ճանապարհին հանդիպած աղբը՝ թղթերը, տարբեր տուփեր, մի քանի տոպրակ: Ժամը 09:00-ին դպրոցում էի: Առաջին այցելուին երկար չսպասեցի: Բորիկյան Լևոնը հետաքրքրվում էր քոլեջի մեկամյա կրթությամբ.  ուղեկցեցի քոլեջ :
Կրթահամալիրում շարունակվում էր աշխույժ եռուզեռը. սիրով մասնակցեցի ճամբարականների առավոտյան պարապմունքին: Մարզադաշտերը ևս ազատ չէին. սովորողների մի խումբ մարզվում էր:

суббота, 23 июля 2016 г.

«Ժայռ 2016». ճամբարի հաշվետվություն

Հուլիսի 4-7-ը Սևանի ,,Ժայռ,, ճամբար մեկնեց կրթահամալիրի  սովորողների հերթական խումբը: Մասնակցում էին կրթահամալիրի 16 սովորողներ, մեզ միացան նաև Գավառի թիվ 2 դպրոցի մրցանակակիր 6 սովորողները: Ընդհանուր խումբը ՝ 22 մասնակից, 2 ուսուցիչ:
Ճամբարը վրանային էր, հենց Սևանի ափին, ջրի մոտ, գեղեցիկ բնության գրկում:

пятница, 15 июля 2016 г.

4-րդ դասարանցիների բլոգների վերլուծություն

Ուսումնասիրել եմ Դպրոց-պարտեզի մայրենի դասավանդողի և չորրորդ դասարանցիների բլոգները:
Դասավանդող Արմինե Աբրահամյանի բլոգը հետաքրքիր, նախագծերով լեցուն բլոգ է:

  • Բաժիններն ունեն նաև ենթաբաժիններ, տեղադրված են տեսանելի վայրում, հաստակ նշված վերնագրերով, ճիշտ դասավորված: 
  • Բլոգն ունի արխիվ, մուտքի հաշվիչ, օրացույց:
  • Հղումների բաժնում կան մեդիագրադարանի, տնօրենի օրագրի, ենթակայքի հղումները, նաև այլ հետաքրքիր կայքերի, այլ դասավանդողների բլոգների հղումներ:
  • Բլոգի անունը հայերեն է, նշված է ուսումնական հաստատությունը:

вторник, 28 июня 2016 г.

Անհատական աշխատաժամանակ. 27-30.06.2016

27.06.2016
09:00-13:00-  հերթապահություն
14:00-16:00- ,,Ժայռ,, ռազամամարզական ճամբարի նախապատրաստական աշխատանք


28.06.2016
09:00-09:30- առավոտյան պարապմունք
12:00-12:30- ընդմիջում
12:30-13:30- ձայնագրման աշխատանք
13:30-15:00- աշխատանք սովորողների հետ / ,,Ժայռ,, ռազամամարզական ճամբարի նախապատրաստական աշխատանք, ներկայացում, խմբի ձևավորում/

воскресенье, 19 июня 2016 г.

Անհատական աշխատաժամանակ.20-24.06.2016

20.06.2016
09:00-09:30- մարզական պարապմունք. հեծանիվ
09:45:10:15- երգի, պարի ուսուցում
10:30-12:30- ամռային պլեներ. շրջայաց կրթական պարտեզով, արված աշխատանքների դիտում Քոլեջում
12:30-13:00- ընդմիջում Քոլեջում
13:00-14:00- ,,Գրական պատում,,. սեմինարը վարում է Քնարիկ Ներսիսյանը
14:00-15:00- նախագծային աշխատանք

воскресенье, 12 июня 2016 г.

Ամառային ճամբարի հաշվետվություն

Մայիսի 30-ից հունիսի 10-ը Միջին դպրոցում եղել եմ 6-1/2/ ջոկատի ջոկատավարը: Ճամբարային օրերին երեք օր աշխատել եմ Դպրոց-պարտեզի 5-1 ջոկատի հետ: 
Իմ բլոգում նախապես հրապարակված է եղել ջոկատի ճամբարային գործունեությունը:  
Հիմնական նախագիծը Թարգմանչական ստուգատեսին մասնակցելն էր և ,,Արևիկ ,, ամսագրի համար թարգմանություններ անելը:

суббота, 11 июня 2016 г.

Ամառային դպրոցի անհատական աշխատաժամանակ. 13-17.06.2016

Դասավանդողի ամառային դպրոց
Անհատական աշխատաժամանակ
13.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 11:30- թարգմանական ստուգատես
11:30-13:00- նախագծային աշխատանք սովորողների հետ
13:00-14:00- տրիաթլոն, հեծանվավազք
14:00-15:00- բակի բարեկարգման աշխատանք

14.06.2016
09:00-10:00- մարզական պարապմունք
10:00-10:30- առավոտյան ընդհանուր պարապմունք
10:30- 11:30- թարգմանական ստուգատես. «Թարգմանական խնդիրներ». հանդիպում թարգմանչուհի Նունե Թորոսյանի հետ
11:30- 12:00- «Մանկավարժական հոդվածի թարգմանություն». հանդիպում Գևորգ Հակոբյանի  հետ
12:00-12:30- ընդմիջում
12:30-12:45- Բզեզներ թատերախումբ. Հ. Թումանյան «Բզեզի դպրոցը»
13:30-14:00-  Հանդիպում-ուսումնական պարապմունք տիկնիկագործություն և տիկնիկավարության կանոններ. Շուշիի «Երեք խնձոր» թատերախումբ՝ Էդգար Թաթիկյան և Գոհար Առաքելյան

среда, 1 июня 2016 г.

Մեկօրյա հայրենագիտական արշավ. Մեղրաձոր-Թեժայռուք

Ճամփորդության  օրը՝  02.06.2016
Մասնակիցները՝  5-6-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության երթուղին՝   Երևան- Մեղրաձոր- Թեժայռուք-Արտավազավանք:

Նպատակը՝
     բարձունքի հաղթահարում
     քայլարշավ
     տեղանքի ուսումնասիրություն

Նախապատրաստական աշխատանք

вторник, 24 мая 2016 г.

Առաջադրանք. 25

Կարդա՛ առակները:
1. ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ

Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Լուսնկա էր: Մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:  Մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»:

понедельник, 23 мая 2016 г.

Առաջադրանք. 24.05.2016

1.Քննարկում
Հակադրությունը ,,Խիղճը,, պատմվածքում:
2. Քո արտաքինի և բնավորության մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: 8-9 նախադասություն:
3. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ պատճառաբանի՛ր:

Մի տերտեր ջուրն էր ընկել ու խեղդվում էր:
Ափին հավաքված մարդիկ կանչում էին.
Տերտե՜ր, տերտե՜ր, ձեռքդ տո՛ւր, ձեռքդ տո՛ւր:
Բայց տեր հայրն իսկի բան կտա՞ր մարդկանց: Ընդհակառակը, այդ բացականչությունները լսելով, նա ձեռքերը ջրի տակ թաքցրեց ու սկսեց սուզվել:
Մարդիկ ճանաչում էին իրենց քահանային. կռահեցին բանի էությունը և, փոխելով իրենց խոսքը, կանչեցին.
Տերտե՜ր, տերտե՜ր, վերցրո՛ւ ձեռքս ...
Տեր հայրը ձեռքերը ջրից հանեց ու պարզեց մարդկանց: Մարդիկ փրկեցին տերտերին, ուրախացան նրա փրկությամբ, բայց մինչև օրս ծիծաղում են նրա ժլատության վրա:

воскресенье, 22 мая 2016 г.

Թարգմանչական ստուգատես. հունիսի 17-ի ծրագիր

Հունիսի 17,ժամը՝ 9. 40-10.20
Օրվա մանրամասն ծրագիր
1.,,Արևիկ,, պատանեկան ամսագրի ներկայացում
2.Լավագույն նյութերի ներկայացում ՝ ըստ անվանակարգերի:
3.Ընդհանուր դիտարկումներ՝
  • փոխառություններ և թարգմանություններ
  • բնագրից արված թարգմանություններ
  • միջնորդ լեզվից արված թարգմանություններ
  • առաջին անգամ թարգմանված, արժեք ներկայացնող թարգմանություններ

Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան և սովորողներ

вторник, 17 мая 2016 г.

Ճամբարային նախագծեր

Ամառային ստեղծագործական բաց ճամբար՝ 30.05-10.06. 2016

1. Ճամբարային բացօթյա  ընթերցանություն
2. Ուսումնական խաղ-վիկտորինաներ
4. Սցենարի պատրաստում և videoart- երի ստեղծում:
5. Ճամփորդություն. Կոտայքի մարզ / Գառնի-Ս. Աստվածածին եկեղեցի, Ողջաբերդ- Կիկլոպյան ամրոցի ավերակներ, Գեղադիր-Թուխ Մանուկ եկեղեցի/
6. Թարգմանական ստուգատես. նախապատրաստական աշխատանք, մասնակցություն:
7. Քաջ Նազարը. մնջախաղի թատրոն, փորձեր, ներկայացում
Նախագծերի արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգներում, կայքում:  Սովորողների մի խումբ /ամեն օր տարբեր/  ինքնուրույն լուսաբանում է օրվա աշխատանքը:

Բարձունքի նվաճում /հայրենագիտական նախագիծ/

Նախագծի իրականացման ժամանակը՝ մայիսի 27-28
Նախագծի մասնակիցներ՝     5-6-րդ դասարանի սովորողներ
Իրականացման վայրը՝  Վայոց Ձոր, Հերհեր գյուղ
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արենի-Հերհերի ջրամբար- Ս. Գևորգի աղբյուրներ- Քաշավանք-Չիք վանք-Գագիկի բերդ-Հերհերի ջրվեժ-Քարավազի ջրվեժ-Երևան:

Նպատակը՝ 
1. Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, աշխարհագրական դիրքը, ժողովրդական ավանդույթները
2. Հայրենասիրության գործնական դրսևորում. տոնը բարձունքում
3. Նոր գիտելիքների ձեռք բերում, հայրենիքի ճանաչում

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները: