Հայ-բելգիական ճամբարը գործել է հուլիսի 1-ից 14-ը: Մասնակիցներից 11 հոգին բելգիացիներ էին, 5 հոգին՝ հայ ուսանողներ, ընդգրկված էին և սեբաստացի սովորողներ:
Իրականացրել են հետևյալ գործունեությունները՝
- Աշխատանք բակում, Ագարակում: Յուրաքանչյուր օր՝ 09:00-13:00-ն ամբողջ խումբը, բացի հերթապահ խմբից, ովքեր ճաշ էին պատրաստում (4 հոգի) աշխատել են: Հատկապես ջանասիրաբար աշխատում էին խմբի ղեկավարները, հիմնական աշխատուժը եղել է Ագարակում, Արևմտյան դպրոցում ջրել են լանջերը, մաքրել տարածքը : Ովքեր դժվարանում էին արևի տակ երկար մնալ, մեկ-երկու հոգի զբաղվել են նաև ներսի ծաղիկների խնամքով: Ագարակում արված աշխատանքը տեսանելի էր, Խորեն Հազարումյանը գոհ էր: Ընթացքում միացել են նաև սեբաստացի սովորողները, օգնել (Վանուհի Բաղմանյանը և սովորողները բելգիացիների հետ մի հատված մաքրեցին խոտերից):









