четверг, 30 октября 2014 г.

Բուսաբանական այգու աշունը

Երբեմն անհրաժեշտ է նայել քեզ մոտ եղող երևույթներին, այդպես ավելի լավ է լինում և կարելի է բոլորովին նոր բան հայտնաբերել, քան գնալ հեռուներում թափառելու, փնտրելու: Այդպես որոշեցի գնալ Բուսաբանական այգի, որտեղ դեռ չէի եղել: Չեմ կարող ասել, որ տեա այն, ինչ փնտրում էի: Փնտրածս դեղին հոգեհարազատ բնությունն էր:
Մի քիչ թափթափված, բայց այգում աշնան շունչն էր զգացվում: Հանգստություն էր զգացվում, լիովին հնարավոր էր մնալ և խաղաղություն զգալ, բայց առօրյայի հոգնեցուցիչ հոգսերը թույլ չտվեցին երկար զմայլվել...

понедельник, 27 октября 2014 г.

Աշունը ճապոնական պոեզիայում

Ա՜խ, եթե աշնան քամին
Այնքան թափված տերևներ բերեր,
Որպեսզի տաքացներ բուխարին...

*  *  *
Փոթորկում է աշնան քամին...
Ուր-որ է կսրբի երկնքից
Նոր ծնված լուսնին...

*  *  *
Աշնանային լուսինը
Կապույտ երկնքում
Սոճի է նկարում տուշով...

воскресенье, 26 октября 2014 г.

Թալինյան պատում

Միշտ էլ լավ է ճամփորդելը: Լիքը նոր բաներ ես սովորում, տեսնում և հետո ուրիշների հետ խոսելիս զգում ես, որ դու ավելին գիտես: Մի քիչ էլ հպարտանալու տեղ է տալիս:
  Թալինում երկրորդ անգամ էի: Ճիշտ է, առաջին անգամվա տպավորություններս այլ էին, բայց այս անգամ էլ յուրօրինակ ճամփորդություն էր սպասվում: 
Թալինի բերդը: Դժվար է պատկերացնել, որ բերդ կարող ես գտնել ոչ թե ժայռերի վրա, այլ հարթ տարածությունում: Թալինի բերդը, որն այլ կերպ կոչվում է Քաղենյաց ամրոց, այդպիսին է, կառուցված է հարթ տարածքում, բայց պետք է ասեմ, որ բավականին լավ պահպանված բերդ է: Չնայած քարերից երևում էր, որ մի մասը վերանորոգած է: Ամեն դեպքում, էլի գովելի քայլ է: Պարզ երևում էր բերդի հաստաբուն պարիսպը, միջնաբերդը, միջնաբերդի պարիսպները: Իմ տեսած բերդերից սա ամենալավ պահպանվածն էր:

воскресенье, 12 октября 2014 г.

Մայրավանքը մեզ էր սպասում...

Այն յուօրինակ  ճամփորդություններից մեկն է, որին մասնակցել եմ: Անչափ հետաքրքիր էր ճանապարհը՝ ընթացանք Հրազադն գետի հունին հակառակ: Իսկ մի շարք մարդկանց հետ, առաջին անգամ էի ճամփորդում և ճամփորդությունը նրանց նորովի ճանաչելու միջոց էր: 

Ինչպես սիրելի տիարն էր ասում,  Երևանից ընդամենը 40 կմ  հեռավորության վրա մի ուրիշ աշխարհ է: Միանշանակ այդպես է, հրաշալի էր Բջնիի կիրճը, գետի գեղեցկությունը, լեռները, սարերը, հրաշք էր բնությունը, հրաշք, որ աղճատվել էր մարդու ձեռքով:  Անընդհատ, ամեն տեղ երևում էր մարդու միջամտության հետքը, մարդկային ձեռքի արարքը բնության մեջ, կեղտոտված և աղճատված էր բնությունը՝ հեռացված իր բնական վիճակից: 

четверг, 9 октября 2014 г.

Բանահավաքչական պլեներ

Անցկացման ժամանակը՝ հոկտեմբերի 23:
Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ:

Նպատակը՝ հայրենագիտական արշավ կազմակերպել, ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ժողովրդի սովորույթները, կատարել բանահավքչական աշխատանք:

Երթուղին՝  Երևան- Թալինի բերդ/Քաղենիի ամրոց/-Սուրբ Կաթողիկե եկեղեցի- Սուրբ Աստվածածին եկեղեցի-Արուճի քարավանատուն- Արուճի եկեղեցի-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Երևան:

четверг, 25 сентября 2014 г.

Ամառային դաշտային բացօթյա ճամբար

Մասնակիցներ՝ 5-12-րդ դասարանների սովորողներ:
Անցկացման ժամկետը՝

Նպատակը՝  հայրենագիտական արշավներ կազմակերպել, ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ներկայացնել կրթահամալիրը:


среда, 24 сентября 2014 г.

Կոմիտաս /նախագիծ/

Կոմիտաս

Նախագծի տևողությունը ՝   սեպտեմբերի 24- հոկտեմբերի  1:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Կոմիտասի  կյանքը և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:



Առաջադրանքի տեսակները
Հետազոտական աշխատանք
Ընթերցանություն
Խմբային աշխատանք
Տեղեկատվության որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական աշխատանք նախագծի թեմայով և  աշխատանքի վերջնական արդյունքի ներկայացում:

Առաջին անգամ Սյունիքում

Սյունիքի մարզը շատ եմ սիրում: Չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված. գուցե կարդացածս գրքերի կամ էլ պատմության դասաժամերին՝ Սյունիքին անդրադարձի: Իսկապես չգիտեմ, բայց Սյունաց աշխարհը միշտ ինձ գրավել է, մի  քիչ այլ է եղել, կախարդական ու թովիչ ինչ-որ բան է ունեցել իր մեջ: Այս ամենի հետ հանդերձ  երբեք չէր հաջողվում Սյունիք գնալ, ինչքան ցանկալի էր այս աշխարհը , այնքան հեռու էր: 
Ամեն ինչ սկսեց  ,,Լոռի,, հանգստայն տուն այցելությունից: Զարմանալի է, մի փոքր տարօրինակ, բայց մի քանի ամիս առաջ  դեպի Կուրթան կատարած ճամփորդությունը դարձավ պատճառ հերթական ճամփորդության:

понедельник, 15 сентября 2014 г.

Բյուրական, սկաուտներ և ուղղակի լավ օրեր

Համոզված եմ սկաուտների մասին լսել եք բոլորդ, բայց քանի հոգին գիտի ի՞նչ է նաշանակում լինել սկաուտ: Շատերը սկաուտներին համարում են աղանդավորների տեսակ /բնականաբար չիմացությունից է/, մյուսները հավես մի բան, բայց թե ինչ, իրենք էլ չգիտեն: Շատերին եմ հարցրել, բայց սկաուտների մասին հավաստի տեղեկություն ունեին միայն նրանք, ովքեր սկաուտ էին կամ բարեկամներից որևէ մեկն էր սկաուտ: Այսպիսին է մեր հասարակությունը: 
Ինչևէ, այս սկաուտական ճամբարը տեղակայված էր Բյուրականում: Բյուրականում առաջին անգամ եղել եմ համալսարանական տարիներին, որից քիչ բան եմ հիշում:

среда, 10 сентября 2014 г.

Եռօրյա հայրենագիտական ճամբար Սյունիքում

Մասնակիցներ՝ 5-12-րդ դասարանների սովորողներ:
Անցկացման ժամկետը՝ սեպտեմբերի 19-21:

Նպատակը՝ համագործակցություն հաստատել Սյունիքի Բռնակոթ գյուղի դպրոցի հետ, հայրենագիտական արշավներ կազմակերպել, ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ներկայացնել կրթահամալիրը:

Ուսումնական ճամբարին մասնակցելուց առաջ սովորողը փնտրում, տեղեկություններ է գտնում տվյալ վայրի վերաբերյալ, իսկ ճամփորդության ժամանակ նայում է, համեմատում, լուսանկարում: 
Ավարտից հետո ներկայացնում է ճամփորդության հաշվետվություն՝ ֆիլմ, պատում և այլն: 

воскресенье, 7 сентября 2014 г.

Վիզելի հիշողություններից....

Մի անգամ գեստապոյականները կախաղան էին հանում մի երեխայի: Հազարավոր վկաների աչքի առաջ երեխա կախելը չափազանց էր նույնիսկ էսէսականների համար: Բարձրանալով կախաղանի վրա, փոքրիկը, ում դեմքը, համաձայն Վիզելի հիշողությունների, հիշեցնում էր «թախծոտ աչքերով հրեշատկի» պատկերը, լռում էր: Այն թվում էր հանգիստ, միայն մեռելային գունատություն ուներ: Կալանավորներից ինչ-որ մեկը շշնջաց Վիզելի թիկունքում. «Ու՞ր է Աստվածը, որտե՞ղ է նա»: Երեխան մեռավ մոտ կես ժամում, և մի կույտի մեջ քշված բանտարկյալներին ստիպում էին նայել ուղիղ նրա դեմքին: Նույն ձայնը թիկունքից թառանչեց. «Հիմա որտե՞ղ է Աստվածը»: Եվ այդ ժամանակ Վիզելի հոգում հնչեց պատասխանը. «Որտե՞ղ է նա: Ահա նա, կախված է կախաղանից…»:

ԿԱՐԵՆ ԱՐՄՍԹՐՈՆԳ


Աղբյուրը՝ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ: 

четверг, 4 сентября 2014 г.

Հայրենագիտություն /2016-2017 ուս. տարի/

Հայրենագիտության ծրագիր , 5-րդ դասարան
Ժամաքանակը՝ շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 72 ժամ:
Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նախագծերով:
Սովորողները դպրոց են գալիս անձնական նոթբուք-նեթբուքով:

<<Հայրենագիտությունը>> կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով: Որպես բաղկացուցիչ ներառում է նաև <<Դիցաբանություն>>,  <<Պատմություն>> դասընթացները:

понедельник, 25 августа 2014 г.

Ծրագիր, նախագծեր /4-5-րդ դասարաններ

Սեպտեմբերի 1-5
4-5-րդ դասարաններ
,,Ուսումնական ամառ,, նախագիծ
Իմ կարդացած գրքերը, կազմել ցանկ
Ամռան ամենահետաքրքիր գիրքը
Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը /բնութագրել, նկարագրել, ներկայացնել հերոսի գործողությունների միջավայրը/
Գրքի գովազդ
Իմ ճամփորդությունները, կազմել քարտեզ
Ամենալավ ճամփորդությունը /պատմել, նկարել, ձայնագրություն, ֆիլմ, ֆոտոշար, այլ/:
Ի՞նչ  սովորեցի ճամփորդությունների ընթացքում:

суббота, 16 августа 2014 г.

Ալիսը Հրաշքների աշխարհում

Սկսեմ այսպես՝ մի քիչ խառնաշփոթ պատմություն: Այո՛, համոզված եմ բոլորդ էլ կարդացել եք և մի կերպ գլուխ հանել այս խառնաշփոթ պատմությունից, Ալիսը մեկ մեծանում է, մեկ փոքրանում, մեկ այստեղ, մեկ այնտեղ, կատուն, թրթուրը, նապաստակը, դքսուհին և այսպես շարունակ: Այո՛, շատ խառը պատություն է: Բայց, եկեք խոստովանենք, որ նաև գրավիչ է: Պատկերացրեք դուք էլ նստած եք ձեզ համար և կողքով վազում է մի նապաստակ, ով հագել է սպիտակ բաճկոն, ժամացույց է կրում և սա դեռ հերիք չէ , մի բան էլ ասում է .,,Վա՜յ ինձ, ուշացա,,: Ահա և սա է գրավիչը, կասեի չափազանց գրավիչը, որն էլ ուղղակի ստիպում է շարունակությունը կարդալ: Հեքիաթային աշխարհում՝ նապաստակի բնում, արկածային պատմություն, որի մեջ ընկնում է Ալիսը: 

суббота, 9 августа 2014 г.

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Համոզված եմ, ֆիլմը կամ ֆիլմերից մեկը դիտել եք և գիտեք, թե ինչի մասին է խոսքը: Հիրավի, աշխարհի ամենահայտի գրքերից մեկը: Ներկայացնում է իսկական հրաշագործության դպրոցը, ընթերցողի առջև միանգամից բացվում է կախարդանքի յուրօրինակ աշխարհ: Միշտ մտածել եմ, որ կախարդության և վհուկների թեմայով արդեն ամեն ինչ ասված է և էլ ոչինչ չկա ասելու, այնինչ հեղինակը նույն թեման ներկայացնում է այլ տեսանկյունից:
Նախ չեմ կարող ասել, թե հետաքրքրությամբ կարդացի, կարծում եմ իմ տարիքում մի փոքր ուշ է տարվել հեքիաթային գրքերով, ինձ ավելի շատ փիլիսոփայական և հոգեբանական գրքերն են հետաքրքրում: Ինչևէ, հեքիաթը բավականին հաջողված էր և միջին տարիքի երեխաների համար շատ հետաքրքիր ընթերցանության նյութ կարող է լինել:

понедельник, 28 июля 2014 г.

Հանրագիտարան

<<Լողացող կղզիների>> բաղադրատոմսը.  սկսեք երկնագույն քաղցր <<օվկիանոսի>> անգլիական սերուցքի պատրաստումից, որի մեջ պետք է լողան կղզիները:
Եռացրեք կաթը: Վերցրեք վեց ձու և դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, պահեք սպիտակուցները:  Դեղնուցներից և 60 գրամ շաքարավազից պատրաստեք միանման զանգված, որի վրա լցրեք տաք կաթը, խառնեք: Թողեք սերուցքը խտանա  թույլ կրակի վրա, այդ ընթացքում անընդհատ խառնեք: Չթողնեք եռա:
Օվկիանոսը պատրաստ է ընդունել <<կղզիներին>>. սպիտակ սառցաբեկոր: Սպիտակուցները, 60 գրամ շաքարի և մի պտղունց աղի հետ հարեք:

Նատալի Կիմի մասին

Ես Վեներայի վրա ստուգեցի տաք-սառի մարտավարությունը՝ միմյանց միացնելով մոդելի աշխատանքի հաջողությունները և ծնողական վեճերի տխրությունը:
Ես բիլիարդի մարտավարությունը ստուգեցի Իգորի վրա՝ ստիպելով նրա ընկերներին հրահրել Իգորին ինքնահաստատման՝  Պյոտրի հետ վիճելու ժամանակ:
Ես ստուգեցի մտրակի և տորթի մարտավարությունը Ժակի վրա՝ Մարտինին դուր գալու ցանկություն առաջացնելով, միաժամանակ  նրան վախեցնելով ավազակների խմբով: Նրանց հոգիները ամրանում են: Ես աշխատանքն ավարտում եմ ինտուիցիայի, երազների և կատուների միջոցով: Միաժամանակ ես ինձ հաշվետվություն եմ տալիս, որ խթանում եմ իրերին՝  իրենց բնական ուղղվածությամբ զարգանալուն: Էդմոնդը ճիշտ է, նախիրն ինքն իրեն է շարժվում: Ես վառում եմ ոլորտները և տեսնում, որ արդյունքն այնքան էլ լավ չի, ինչքան, որ ես ցանկանում էի: Իրականում նախիրն այնքան  էլ չի շարժվում:
Ռաուլը զվարճանում է՝ տեսնելով իմ հիասթափությունը:
-Նրանց իսկապես օգնել հնարավոր չի: Հնարավոր է միայն հեռու պահել ամենահիմար սխալներից:

воскресенье, 27 июля 2014 г.

Իգոր: Ութ տարեկան

Ես դժգոհ էի Սանկտ Պետերբուրգի մանկատնից, և  ես սխալվում էի:  Նովոսիբիրսկի անչափահաս հանցագործների գաղութում ավելի վատ է: Մանկատանը մեզ կերակրում էին մսի ավելորդ կտորներով, համենայն դեպս , դրանք թարմ էին: Այստեղ դրանք նեխած են: Այս ամբողջ ընթացքում երևի ինձ մոտ ձևավորվել է իմունային հզոր պաշտպանություն:
Մանկատանը սպիտակեղենը խոնավ էր, այստեղ այն լցված է մատի հաստություն ունեցող փայտոջիլներով: Նույնիսկ մկները վախենում են դրացից: Մանկատանը անընդհատ մեզի հետ հոտ էր գալիս, այստեղ ամեն տեղից նեխածության հոտ է փչում:
Ես երկար փոշմանեցի, որ վրեժ լուծեցի Վլադիմիրի համար, գնդապետի հետ գնալու փոխարեն: Վերջերս իմացա, որ իմ նախկին ապագա հայրը բանտարկված է: Նա իսկապես պեդոֆիլների ցանցի մեջ էր մտնում: Իմ ընկերները ճիշտ էին: Եթե նույնի՞սկ շքանշաններով զինվորականին չի կարելի հավատալ….

четверг, 24 июля 2014 г.

Ժակ: Ութ տարեկան

-Էյ, փոքրիկ, կռվել ուզո՞ւմ ես:
-Ո՛չ,-կտրուկ ասում ես:
-Վախենո՞մ ես մեզնից:
-Այո՛:
-Է՜, շատ ես վախենում:
-Շատ:
Իմ արձագանքը զարմացնում է ավազակներին: Սովորաբար տղաները նրանց պատասխանում են, որ չեն վախենում: Ուղղակի էնպես, որ իրենց խիզախությունը ցույց տան ու անխռով թվան: Ես թքած ունեմ հանգստության վրա, ինձ պետք չէ խիզախությունս ցույց տալ:
Ավազակախմբի ղեկավարը սպասում է, որ ես կնայեմ նրա աչքերին՝ կռվի կոչելով, բայց ես նայում եմ հորիզոնին, կարծես նրանք գոյություն էլ չունեն:
Մարտինը սովորեցրել է ինձ չար շների, ավազակների և հարբերցողների աչքերին չնայել, նրանք դա մարտակոչ են համարում: Ընդհակառակը, շախմատ խաղալիս անհրաժեշտ է նայել հակառակորդի քթին՝ ուղիղ աչքերի մեջտեղը: Դա նրան շփոթության մեջ է գցում: <<Նրան թվում է, թե դու կարդում ես իր մտքերը>>,-ասում է Մարտինը: